Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1022-15.11.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետում`

1) երկրորդ եւ երրորդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել.

2) չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց եւ կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով, ինչպես նաեւ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված` ներառյալ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳ ԱԱ 84-ից մինչեւ 89-ը ապրանքային ծածկագրին դասվող, ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով: Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության եւ ժամկետների երկարաձգման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 2. Օրենսգիրք) 41-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետում`

1) երկրորդ եւ երրորդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել.

2) չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց եւ կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով, ինչպես նաեւ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում արտահանված, ներառյալ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳ ԱԱ 84-ից մինչեւ 89-ը ապրանքային ծածկագրին դասվող, ապրանքների համար «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով: Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության եւ ժամկետների երկարաձգման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: