Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10232-15.11.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997թվականի, ՀՕ-179) 6-րդ հոդվածի 8-րդ մասի 2-6-րդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից: