Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1024-15.11.2010-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.

1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի ՀO-288-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի  1-ին մասում «մեկ տարի հետո» բառերը փոխարինել «մեկ տարվա ընթացքում» բառերով:

2.Հոդվածը    լրացնել նոր` 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանությունում ծառայություն անցնող եւ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձանց աշխատավարձի չափը չի կարող պակաս լինել նրանց` մինչեւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելը ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնի համար վճարվող դրամական բավարարման, սննդի փոխհատուցման եւ Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելավճարների գումարի չափից:»:

ՀՈԴՎԱԾ 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի

Իրավական ակտի անհրաժեշտությունը /նպատակը/

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 1-ի թիվ 354-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրի 64-րդ կետի 64.1 ենթակետի:

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով եւ լրացումներով:

կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Գործող օրենքի համաձայն` ոստիկանությունում ծառայություն անցնող եւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձանց աշխատավարձի չափի անփոփոխ մնալու հանգամանքն ապահովված չէ:

առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքներում , ինչի արդյունքում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձանց աշխատավարձի չափը պակաս չի լինի մինչեւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելը ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնի համար վճարվող դրամական բավարարման, սննդի փոխհատուցման եւ Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելավճարների գումարի չափից:

Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծերով սահմանվում է, որ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձանց աշխատավարձը չի կարող պակաս լինել նրանց` մինչեւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելը ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնի համար վճարվող դրամական բավարարման, սննդի փոխհատուցման եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելավճարիների գումարի չափից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծերի ընդունման պարագայում ոստիկանությունում ծառայություն անցնող եւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձանց աշխատավարձի չափը ավելի պակաս չի լինի մինչեւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելը ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնի համար վճարվող դրամական բավարարման, սննդի փոխհատուցման եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելավճարիների գումարի չափից /աշխատավարձից եկամտահարկ պահելու դեպքում էլ խնդիրը կլուծվի հավելավճարներ սահմանելու եղանակով/: