Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-10251-16.11.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985թ.) 158-րդ հոդվածը լրացնել նոր` քսանութերորդ եւ քսանիններորդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով սահմանված uննդամթերքը, uննդամթերքի հետ շփվող նյութերը եւ uննդային հավելումները Հայաստանի Հանրապետությունում չգրանցված ապրանքային նշաններով վաճառելը (իրացնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով սահմանված uննդամթերքի, uննդամթերքի հետ շփվող նյութերի եւ uննդային հավելումների փաթեթավորումների վրա արտադրողի եւ/կամ ներմուծողի կողմից ապրանքային նշանի գրանցման կեղծ համար զետեղելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 2382 հոդվածում «եւ քսանհինգերորդ» բառերը փոխարինել «,քսանհինգերորդ, քսանութերորդ եւ քսանիններորդ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«UՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկվող օրենքների նախագծերի նպատակն է պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, բարձրացնել արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ uպառողների վuտահությունը, կանխել թյուրիմացության մեջ նրանց գցող գործոնները, պաշտպանել արտադրողների եւ ներմուծողների իրավունքները,  տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծել արդարացի մրցակցային պայմաններ: Նախագիծը կնպաստի որպեսզի շուկայում տնտեսվարողները չնմանակեն եւ/կամ չկեղծեն միմյանց արտադրանքները, ինչպես նաեւ կնպաստի հասարակությունում մտավոր սեփականության նկատմամբ հարգանքի մշակույթի ձեւավորմանը:

Օրենքի նախագծով սահմանված մեխանիզմների պրակտիկ կիրառումը ապահովելու նպատակով միաժամանակ առաջարկվել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն վարչական տուգանքներ կիրառելու մեխանիզմներով պաշտպանել ինչպես սպառողների իրավունքները, այնպես էլ ստեղծել տնտեսվարող սուբյեկտների համար արդարացի մրցակցային պայմաններ՝ զերծ պահելով միմյանց ապրանքները կեղծելու կամ նմանակելու հնարավորությունից:

Օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետը (01.01.2012թ.) տնտեսվարողներին հնարավորություն է տալիս զերծ մնալ նյութական կորուստներից, ինչպես նաեւ թույլ է տալիս ունենալով բավականաչափ ժամկետ նախապատրաստվելու օրենքի կիրառությանը՝ դիմելու եւ գրանցելու իրենց ապրանքային նշանները (գործընթացի առավելագույն ժամկետը ութ ամիս է) եւ փոխելու ապրանքների փաթեթավորումները: