Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10261-18.11.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի մարտի 29-ի ՀՕ-95 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում «Գերագույն խորհուրդը» բառերը փոխարինել «Ազգային ժողովը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «Գերագույն խորհուրդն» բառերը փոխարինել «Ազգային ժողովն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը «Պատվո շքանշանը» բառերից առաջ լրացնել «Փառքի շքանշանը,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «Գերագույն խորհրդի նախագահության» բառերը փոխարինել «Ազգային ժողովի» բառերով,

2. 2-րդ մասում «Գերագույն խորհրդի նախագահությունը» բառերը փոխարինել «Ազգային ժողովը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասից հանել «փոխնախագահը,» բառը:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում «պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փառքի շքանշանի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

1. «Փառքի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հիմնվում է նոր պետական պարգեւ` «Փառքի շքանշանը»: Օրենքի համաձայն` «Փառքի շքանշանով» կարող են պարգեւատրվել միայն օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների գործող եւ նախկին ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգեւոր առաջնորդները (կրոնական գործիչները)` միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, խաղաղության եւ միջազգային անվտանգության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգեւոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:

Օրենքի ընդունման նպատակն է Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւով պարգեւատրել Հայաuտանի Հանրապետությանը, հաuարակությանը ակնառու եւ բացառիկ ծառայություններ մատուցած օտարերկրյա պետությունների եւ կառավարություն-ների գործող եւ նախկին ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, հոգեւոր առաջնորդներին (կրոնական գործիչներին):

2. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Փառքի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ, բացի այդ, օրենքում կիրառվող որոշակի օրենսդիր, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները համապատասխանեցվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին:

Մասնավորապես`

1) օրենքի 2-րդ, 4-րդ եւ 12-րդ հոդվածներում կիրառվող «Գերագույն խորհուրդ» եւ «Գերագույն խորհրդի նախագահություն» բառերը փոխարինվում են «Ազգային ժողով» բառերով,

2) օրենքի 10-րդ հոդվածով թվարկվող Հայաստանի Հանրապետության շքանշանները լրացվում է նոր` «Փառքի շքանշանով»,

3) օրենքի 13-րդ հոդվածից հանվում է «փոխնախագահը» բառը, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նման պաշտոն նախատեսված չէ:

4) օրենքի 18-րդ հոդվածում «պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների» բառերը փոխարինվում են «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով:

3. «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Փառքի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ, մասնավորապես` օրենքի 2-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, համաձայն որի`«Պատվո շքանշանով պարգեւատրվում են պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական գործիչները, դիվանագիտական ներկայացուցիչները, հոգեւոր առաջնորդները (կրոնական գործիչները), բարեգործները», մինչդեռ գործող օրենքի համաձայն «Պատվո շքանշանով» պարգեւատրվում են`

1) oտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարները,

2) oտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները,

3) oտարերկրյա քաղաքական, տնտեuական, մշակութային եւ հաuարակական գործիչները, բարեգործները,

4) միջազգային կազմակերպությունների` Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիuացող ներկայացուցիչները,

5) oտարերկրյա կրոնական գործիչները: