Հոդված 1 . «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի մարտի 29-ի ՀՕ-95 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում «Գերագույն խորհուրդը» բառերը փոխարինել «Ազգային ժողովը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «Գերագույն խորհուրդն» բառերը փոխարինել «Ազգային ժողովն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը «Պատվո շքանշանը» բառերից առաջ լրացնել «Փառքի շքանշանը,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի`
1. 1-ին մասում «Գերագույն խորհրդի նախագահության» բառերը փոխարինել «Ազգային ժողովի» բառերով,
2. 2-րդ մասում «Գերագույն խորհրդի նախագահությունը» բառերը փոխարինել «Ազգային ժողովը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասից հանել «փոխնախագահը,» բառը:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում «պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: