Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-10261-18.11.2010-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի մարտի 29-ի ՀՕ-95 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «Գերագույն խորհուրդը» բառերը փոխարինել «Ազգային ժողովը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «Գերագույն խորհուրդն» բառերը փոխարինել «Ազգային ժողովն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը «Պատվո շքանշանը» բառերից առաջ լրացնել «Փառքի շքանշանը,» բառերով (առանձին տողով):

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Գերագույն խորհրդի նախագահության» բառերը փոխարինել «Ազգային ժողովի» բառերով.

2) 2-րդ մասի «Գերագույն խորհրդի նախագահությունը» բառերը փոխարինել «Ազգային ժողովը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասից հանել «փոխնախագահը,» բառը:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում «պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: