Armenian ARMSCII Armenian
Կ-10261-18.11.2010-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին»  Հայաստանի Հանրապետության 1994 թվականի մարտի 29-ի ՀՕ-95 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «հիմնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը»   բառերը փոխարինել «հիմնվում են օրենքով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «Գերագույն խորհուրդն» բառերը փոխարինել «Ազգային ժողովն»  բառերով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը «Պատվո շքանշանը»  բառերից առաջ լրացնել «Փառքի շքանշանը,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության,»  բառերը, իսկ  2-րդ մասում «սահմանում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը եւ»  բառերը փոխարինել «սահմանում է» բառերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասից հանել «փոխնախագահը,» բառը:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում «պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: