Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 1-ին մասում «պայմանագրի հիման վրա, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «պայմանագրով կամ» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Այն կազմակերպություններում, որտեղ, արտադրության բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված, անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: