Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «ը», «ժ», «ժե», «ժը» եւ «ի» ենթակետերը, ինչպես նաեւ 4.1-րդ, 9-րդ, 11-րդ, 16-րդ եւ 16.1-րդ գլուխները:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, «ժե», «ժը», «ի»» թվարկումը:
Հոդված 3. Օրենքի 367-րդ հոդվածի 2-րդ մասում ««գ», «ե» «ժը» եւ (կամ) «ի» ենթակետերով» բառերը փոխարինել ««գ» եւ (կամ) «ե» ենթակետերով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ավտոկանգառների վրա, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: