Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1031-25.11.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի`

1. 1-ին մասից հանել «եւ տեղական ինքնակառավարման», ինչպես նաեւ  «նպատակաուղղված» բառերը.

 2. 2-րդ մասի «այն դեպքերի, երբ այդ իրավունքներն օգտագործվում են մրցակցության կանխման, սահմանափակման կամ արգելման նպատակով» բառերը փոխարինել «սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի`

1. «ապրանքային շուկա» հասկացության «ապրանքային շուկա`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ սահմանված`» բառերով.

2. «ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման» հասկացության «ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման`» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի որոշմամբ սահմանված`» բառերով.

3. «ապրանքային շուկայի աշխարհագրական սահման» հասկացության «ապրանքային շուկայի աշխարհագրական սահման`» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի որոշմամբ սահմանված`» բառերով.

4. «ձեռքբերում» հասկացությունից հետո լրացնել նոր պարբերությունով.

«պետական մարմին` պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնարկ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, պետական կամ համայնքի ոչ առեւտրային կամ պետության կամ համայնքի մասնակցությամբ կազմակերպություն».

5. «տնտեսվարող սուբյեկտ» հասկացության «ֆիզիկական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր)» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր» բառերով.

6. «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունը լրացնել նոր նախադասությամբ.

«Սույն օրենքով նախատեսված համակենտրոնացման դեպքում տնտեսվարող սուբյեկտ է համարվում նաեւ ֆիզիկական անձը:».

7. «անձանց խումբ» հասկացության 1-ին պարբերությունից հանել «(համաձայնեցված գործողությունների)» բառերը.

8. «անձանց խումբ» հասկացության «կազմակերպության» բառերից հետո լրացնել «(կազմակերպությունների)» բառերով.

9. «վարչական (իրավական) ակտի կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում» հասկացությունը լրացնել նոր նախադասությամբ.

«Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված, եթե հասցեատերը հրաժարվում է թղթակցությունը ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց կամ հասցեատիրոջ բացակայության պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունն առնվազն երկու անգամ ետ է վերադարձվում:».

10. «փայաբաժին» հասկացությունից հետո լրացնել նոր պարբերությամբ.

 «դիտանցում` տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացվող կամ ձեռքբերվող ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գործունեության վայրում, այդ թվում` առեւտրի օբյեկտում իրականացվող դիտարկում.»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 5. ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՐԳԵԼՈՒՄԸ

1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների կողմից ընդունված որոշումները (այսուհետ` համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխ-մանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`

1) միեւնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիuացող տնտեuվարող uուբյեկտների միջեւ (հորիզոնական համաձայնություն).

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիuացող` տվյալ ապրանքի եւ (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնող ու ձեռքբերող) տնտեuվարող uուբյեկտների միջեւ (ուղղահայաց համաձայնություն).

3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեuվարող uուբյեկտների միջեւ (խառը համաձայնություն):

3. Հորիզոնական հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`

1) շուկան կամ մատակարարման աղբյուրները բաշխելուն կամ բաժանելուն` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռքբերողների խմբերի կամ տարածքային սկզբունքով կամ այլ եղանակով.

2) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն.

3) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

4) իրացման կամ ձեռքբերման գների, դրույքաչափերի, զեղչերի, հավելաճի, արտոնությունների կամ առեւտրի այլ պայմանների համաձայնեցված ուղղակի կամ անուղղակի սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը.

5) արտադրանքի, մատակարարման, տեխնիկական զարգացման կամ արդիականացմնան, ներմուծման, առեւտրի կամ ներդրումների սահմանափակմանը կամ վերահսկմանը.

6) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծմանը կամ պահպանմանը.

7) պետական գնումների կամ մրցույթների կամ աճուրդների պայմանների կամ արդյունքների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը).

8) առանց հիմնավոր պատճառի առեւտրային գործունեությունը որեւէ տնտեսվարող սուբյեկտի հետ կազմակերպելու պայմանավորվածությանը.

9) միեւնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմանների առաջարկմանը կամ կիրառմանը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.

10) պայմանագրի կողմին, ներառյալ առեւտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրմանը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

11) այլ պայմանների, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

4. Ուղղահայաց կամ խառը հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`

1) ապրանքների իրացման սահմանափակումներին` տարածքային, գնային կամ այլ հատկանիշներից ելնելով.

2) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

3) այլ տնտեսվարող սուբյեկտներից (սուբյեկտներին) ապրանք ձեռք բերելուց կամ իրացնելուց հրաժարվելուն.

4) միեւնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմանների առաջարկմանը կամ կիրառմանը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.

5) գործարքներում այնպիսի դրույթ(ներ)ի սահմանմանը, որը (որոնք) իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չի (չեն) առնչվում գործարքի բուն առարկայի հետ.

6) այլ պայմանների, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

5. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`

1) առկա է այդ մասին վկայող որեւէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.

2) այդ մասին են վկայում տնտեսվարող սուբյեկտների` սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասում նշված գործողությունները կամ վարքագիծը:

6. Հակամրցակցային համաձայնություն կնքելն (կայացնելն) արգելվում է:

7. Հակամրցակցային չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, եթե այդ համաձայնության մասնակիցների ընդհանուր բաժինը տվյալ ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը:

8. Մինչեւ համաձայնություն կնքելը (կայացնելը), եզրակացություն ստանալու համար, տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել Հանձնաժողով:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 6. ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԸ

1. Սույն օրենքի իմաստով տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռքբերող չունի մրցակից: Սույն օրենքի իմաստով գերիշխող դիրք ունեցող է համարվում նաեւ մենաշնորհ դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտը:

2. Տնտեuվարող uուբյեկտը ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն, մասնավորապես, որպեu իրացնող կամ ձեռքբերող չի հանդիպում էական մրցակցության եւ (կամ) իր ֆինանսական կարողությունից կամ այլ հատկանիշներից ելնելով` հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալ տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա եւ (կամ) դուրս մղել այլ տնտեսվարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից եւ (կամ) խոչընդոտել տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն:

3. Տնտեuվարող uուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե որպեu իրացնող կամ ձեռքբերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:

4. Ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեuվարող uուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպեu իրացնող կամ ձեռքբերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով միաuին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը:

5. Ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեuվարող uուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպեu իրացնող կամ ձեռքբերող իրացման  կամ ձեռքբերման ծավալներով միաuին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:

6. Սույն հոդվածի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ մասերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է (են) համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկությունները` այդ շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:
Սույն մասում նշված տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է (են) համարվում, եթե չի (չեն) ներկայացնում տվյալ ապրանքնային շուկայում իր(ենց) գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ:

7. Տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

8. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող է համարվում Հանձնաժողովի որոշմամբ:

9. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի լուծարման (գործունեության դադարեցման) համար պարտադիր է Հանձնաժողովի կողմից տրամադրվող տեղեկանքն առ այն, որ Հանձնաժողովը չի առարկում տնտեսվարող սուբյեկտի լուծարմանը (գործունեության դադարեցմանը):»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 7-րդ հոդվածի`

1. Վերնագրից հանել «ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ» բառերը:

2. 1-ին մասից հանել «մենաշնորհ կամ», ինչպես նաեւ «(այսուհետ` գերիշխող դիրք)» բառերը:

3. 2-րդ մասի`

1) «ա» կետից հանել «եւ (կամ) տարբերակված» բառերը.

2) «բ» կետի «այլ տնտեսվարող սուբյեկտի» բառերից առաջ լրացնել  «իր կամ» բառերով.

3) «է» կետից հանել «, որի հետեւանքով այլ տնտեսվարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար» բառերը:

4) «է» կետից հետո լրացնել նոր` «ժ»-րդ կետով.

«ժ) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը:».

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 8. ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1.  Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտների միացումը.

2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.

3) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.

4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք)  կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.

5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

2. Միացման մասնակիցներ են համարվում միացման ձեւով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:

3. Միաձուլման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:

4. Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մաuնակիցներ են հանդիսանում ակտիվներ իրացնող եւ ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտները:

5. Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մաuնակիցներ են հանդիսանում փայաբաժին ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը եւ այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:

6. Միավորման դեպքում համակենտրոնացման մաuնակիցներ են հանդիսանում միավորվող տնտեuվարող uուբյեկտները:

7. Սույն օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`

1) միեւնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիuացող) տնտեuվարող uուբյեկտների միջեւ (հորիզոնական համակենտրոնացում).

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիuացող` տվյալ ապրանքի եւ (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնող ու ձեռքբերող)  տնտեuվարող uուբյեկտների միջեւ (ուղղահայաց համակենտրոնացում):

3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեuվարող uուբյեկտների միջեւ (խառը համակենտրոնացում):»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչեւ գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).

2) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որեւէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

2. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձեւը, նպատակը եւ մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետեւյալ տեղեկատվությունը`

1)  անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) եւ գործունեության վայրը.

2) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաեւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որեւէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ.

3) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաեւ արտադրական կարողությունների նկարագիրը.

4) Հանձնաժողովի` համակենտրոնացման հայտարարագրման կարգը եւ հայտարարագրի ձեւը հաստատելու մասին որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր եւ տեղեկատվություն:

3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը եւ հայտարարագրի ձեւը սահմանում է Հանձնաժողովը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 10-րդ հոդվածում`

1. Ուժը կորցրած ճանաչել 1-ին մասը,

2. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Հայտարարագրման ենթակա կամ տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտող, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաեւ համակենտրոնացման մասնակցի   (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ եւ պարտավորություններ:»:

3. 3-րդ մասից հանել «կամ գերիշխող դիրքի հանգեցնող», ինչպես նաեւ «կամ համակենտրոնացմանը մասնակցելը» բառերը:

4. լրացնել նոր` 5-րդ մասով.

«5. Գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումը, Հանձնաժողովի կողմից չթույլատրվելու դեպքում, համակենտրոնացման մասնակիցների դիմումի հիման վրա, եթե այն նպաստում է սպառողների շահերին եւ տնտեսական զարգացմանը, կարող է թույլատրվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի եզրակացության հիման վրա:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի իմաստով շփոթության առաջացում է համարվում`

1) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճան նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.

2) առավել վաղ օգտագործվող չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճան նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.

3) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին նույնական ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության.

4) ֆիրմային անվանմանը շփոթության աստիճան նման ֆիրմային անվանման օգտագործումը կամ ֆիրմային անվանման ապօրինի օգտագործումը.

5) ապրանքի արտաքին տեսքի, օրինակ` ապրանքի փաթեթավորման, գույնի կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

6) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, անհատականացման այլ միջոցների, օրինակ` գործարարության խորհրդանիշի, բառեր փոխարինող նշանների կամ տառերի, կարգախոսների նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

7) ապրանքների ներկայացման ձեւերի, այդ թվում` գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

8) հռչակավոր մարդկանց, գրականության, արվեստի կամ սպորտի հանրաճանաչ գործիչների, հանրաճանաչ այլ անձանց անունների, այլ տվյալների, պատկերների օգտագործումը, ստեղծագործությունների, դրանց անվանումների, տեքստերի կամ պատկերների ամբողջական կամ մասնակի արտատպումը, պատճենումը կամ այլ կերպ օգտագործումը` առանց համապատասխան համաձայնության (թույլտվության):

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Հասարակության մոլորեցում է համարվում նաեւ ապրանքների արտադրության կամ պահպանման ժամկետի, տվյալ ապրանքը արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան (անվանման) կամ հասցեի, կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալների կամ պայմանների վերաբերյալ նշումների բացակայությունը կամ օրենքին հակասող նշումների առկայությունը կամ գովազդի մեջ (գովազդման ընթացքում) թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ կամ օրենքին հակասող գովազդը:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 5.1-րդ գլխի վերնագրում «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» բառից հետո լրացնել «, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 16.1-րդ հոդվածի 1-ին մասի «կառավարության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պետական կամ պետական մասնակցությամբ կազմակերպությամբ» բառերը փոխարինել «պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 16.2-րդ հոդվածի`

1. 1-ին պարբերությունից հանել «եւ տեղական ինքնակառավարման» բառերը.

2. 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ.

«Եթե պետական մարմինը համաձայն չէ իրավական ակտի վերաբերյալ Հանձնաժողովի փորձագիտական եզրակացության հետ, իսկ Հանձնաժողովի եզրակացության համաձայն` իրավական ակտը, հնարավոր է, բացասաբար անդրադառնա որեւէ ապրանքային շուկայում տնտեսական մրցակցության վրա, ապա իրավական ակտի ընդունումը նախաձեռնող մարմինը պարտավոր է համապատասխան իրավական ակտն ընդունող մարմնին ներկայացնել նաեւ իր դիրքորոշման հիմնավորումը:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքը լրացնել նոր` 16.3-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 16.3. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՎԱՐՔԱԳԾԻ ԱՐԳԵԼՈՒՄԸ

1. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողությունները կամ վարքագիծը կամ ակտերը, որոնք սահմանափակում, կանխում կամ արգելում են տնտեսական մրցակցությունը, արգելվում են:

2.  Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող գործողություն կամ վարքագիծ է համարվում.

1) տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի նկատմամբ խտրական պայմանների սահմանումը եւ (կամ) կիրառումը,

2) ձեռնարկատիրական գործունեության արգելումը կամ սահմանափակումը, բացառության օրենքով նախատեսված դեպքերի,

3) տնտեսվարող սուբյեկտներին հրահանգներ, հանձնարարություններ, ցուցումներ, խորհուրդներ կամ հրամաններ տալը` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ (ապրանքների, կնքվող գործարքների կամ այլ հարցերի վերաբերյալ),

4) սպառողների համար պարտականություն նախատեսելը, որով սահմանափակվում է  ապրանքների ազատ ընտրության նրանց իրավունքը:

3. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իր իրավասությունների սահմաններում իրականացված, օրինական նպատակ հետապնդող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կամ վարքագիծը չպետք է համարվեն հակամրցակցային, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է այդ նպատակի իրագործման` տնտեսական
մրցակցությունը ավելի պակաս սահամանափակող` օրենքով չարգելված այլ միջոց:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում`

1. Ուժը կորցրած ճանաչել երրորդ պարբերությունը.

2. Յոթերորդ պարբերության «համագործակցում է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության,» բառերով, իսկ «միջազգային կազմակերպությունների հետ» բառերից հետո լրացնել «, նրանց հետ կնքում է իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ հուշագրեր, համագործակցության մասին այլ համաձայնագրեր, անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավում է մասնագետներ, փորձագետներ նշված մարմիններից եւ կազմակերպություններից` այդ մարմինների եւ կազմակերպությունների ղեկավարների գրավոր համաձայնությամբ» բառերով.

 3. Նախավերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«- իրականացնում է միջոցառումներ` տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի, այդ թվում` սույն օրենքի դրույթների մասին հանրությանն իրազեկելու ուղղությամբ.»:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 19-րդ հոդվածի`

1. 1-ին մասի «ա» կետի`

1) երրորդ պարբերությունից հանել «կամ իրականացնելու կապակցությամբ հետազոտություն,», ինչպես նաեւ «եւ (կամ) դիտանցում» բառերը.

2) վեցերորդ պարբերությունում «տնտեսվարող սուբյեկտների» բառերից հետո լրացնել «, պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձնաց».

3) յոթերորդ պարբերությունից հանել «կամ տեղական ինքնակառավարման» բառերը, իսկ «ընդունված ակտերի,» բառերից հետո լրացնել «այլ փաստաթղթերի (կազմակերպված մրցույթների վերաբերյալ որոշումների, արձանագրությունների եւ այլն)`» բառերով.

4) ութերորդ պարբերությունում «օժանդակությունը» բառից հետո լրացնել «, պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը» բառերով, իսկ «(լուծելու, դադարեցնելու)» բառերից հետո` «ակտերը ոչ իրավաչափ,» բառերով.

5) իններորդ պարբերությունից հանել «եւ տեղական ինքնակառավարման», ինչպես նաեւ «վերաբերյալ» բառերը.

6) իններորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով.

«- տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ զգուշացումներ տալու.
 - պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր հաստատելու վերաբերյալ.».

2. 1-ին մասի «գ» կետի «հետազոտություն» բառը հանել, իսկ «ուսումնասիրություն» բառից հետո լրացնել «(այդ թվում` հսկիչ գնում)» բառերով:

3. 1-ին մասի «դ» կետից հանել «կամ տեղական ինքնակառավարման» բառերը:

4. 1-ին մասի «ե» կետում «գործողությունները» բառից հետո լրացնել «կամ վարքագիծը» բառերով.

5. 1-ին մասի «զ» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«զ) տալու նախազգուշացում` խախտումները շտկելու եւ (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ, նշանակելու տուգանք` խախտումները շտկելու եւ (կամ) հետագայում բացառելու եւ տուգանքը վճարելու հանձնարարությամբ` սահմանելով հանձնարարության կատարման ժամկետ.»:

6. 1-ին մասի «է» կետի «պետական օժանդակության,» բառերից հետո լրացնել «դիտանցումների, հսկիչ գնումների» բառերով.

7. 1.2-րդ մասի «հետազոտության,» բառը հանել, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

 «Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում  չներկայացնելու կամ սույն մասով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար սահմանված պատասխանատվությունից:».

8. 1.2-րդ մասից հետո լրացնել նոր 1.3-րդ մասով.

«1.3. Էլեկտրոնային հաղորդակցության ապրանքային շուկաների սահմանների եւ այդ շուկաներում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության հարցի քննարկման դեպքում Հանձնաժողովը խորհրդակցում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:»:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի `

1. «բ» կետի «բնականոն գործունեությունը,» բառերից հետո լրացնել «այդ նպատակով Հանձնաժողովի անդամներին եւ իր կողմից նշանակվող աշխատակիցներին տալիս է հանձնարարականներ,» բառերով.

2. «է» կետի «հանդես գալու լիազորագրեր,» բառերից հետո լրացնել «ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամաններ,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր` 3-րդ մասով.
«3. Հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը եւ նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 28. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

1. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պետական մարմինները, ինչպես նաեւ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն:

2. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն:»:

3. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն պահանջելիս Հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաեւ սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու իրավական հետեւանքների վերաբերյալ:»:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքը լրացնել նոր` 28.1-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 28.1. ԴԻՏԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

1. Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանում նշվում են դիտանցում իրականացնող մարմնի անվանումը, տնտեսվարող սուբյեկտ(ների) լրիվ անուն(ներ)ը կամ անվանում(ներ)ը, դիտանցումն իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտանցման նպատակը, դիտանցման ժամանակահատվածը եւ իրավական հիմքերը: Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը, դիտանցումը սկսելուց առաջ, հանձնվում է տնտեսվարող սուբյեկտին կամ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին (փոխարինող անձին) կամ իրավասու այլ անձի (այսուհետ` տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ): Դիտանցման արդյունքների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովի ներկայացուցչի պահանջով, վերջինիս կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է Հանձնաժողովի եւ տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի կողմից: Դիտանցման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ դիտանցման իրականացմանն այլ կերպ խոչընդոտելու դեպքում այդ մասին արձանագրության մեջ նշում է կատարվում Հանձնաժողովի ներկայացուցչի կողմից, որում նշվում է նաեւ դիտանցման իրականացմանը խոչընդոտած տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը:

2. Սույն հոդվածում նշված արձանագրությունը տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի կողմից չստորագրելը դիտվում է որպես տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովին
վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում եւ առաջացնում է սույն օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Հանձնաժողովի նախագահի հրամանով դիտանցման կամ ուսումնասիրության (այդ թվում` հսկիչ գնման) կամ  Հանձնաժողովի որոշմամբ կամ Հանձնաժողովի նախագահի հրամանով ստուգման իրականացմանը խոչընդոտելը դիտվում է որպես  տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում եւ առաջացնում է սույն օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 30-րդ հոդվածում`

1. 6-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը եւ որոշումների ընդունմանը:»:

2. լրացնել նոր` 11-րդ եւ 12-րդ մասերով.

«11. Հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կարող է կասեցվել տնտեսվարող սուբյեկտի, վերջինիս պաշտոնատար անձի կամ իրավասու այլ աշխատակցի բացակայության պատճառով սույն օրենքով նախատեսված թղթակցությունը հանձնելու անհնարինության, Հանձնաժողով փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու կամ վարույթի իրականացմանն այլ կերպ խոչընդոտելու կամ վարչական վարույթի իրականացումն անհնար դարձնող այլ հանգամանքների առկայության դեպքում: Վարչական վարույթը վերսկսվում է սույն մասով սահմանված հանգամանքների վերացումից հետո:

12. Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի ընթացքում սույն օրենքի խախտման փաստ չհայտնաբերվելու դեպքում վարույթը դադարեցվում է Հանձնաժողովի արձանագրային որոշմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 31. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

2. Պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները եւ հանգամանքները, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը եւ (կամ) պատմությունը:

Հակամրցակցային համաձայնության համար տուգանք նշանակելիս Հանձնաժողովը հաշվի է առնում նաեւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված հակամրցակցային համաձայնության տեսակը (հորիզոնական, ուղղահայաց, խառը):

3. Եթե սույն օրենքով նախատեսված է վարչական վարույթի իրականացման, վարչական ակտի ընդունման, ուժի մեջ մտնելու, բողոքարկման կամ հարկադիր կատարման այլ կարգ եւ ժամկետներ, քան այլ օրենքներով, ապա գործում են սույն օրենքի դրույթները:

4. Սույն օրենքի հնարավոր խախտումների կանխման նպատակով Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալ զգուշացում տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների եւ (կամ) վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը կամ վնասել սպառողների շահերը:»:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 34-րդ հոդվածից հանել «իր կողմից անցկացվող հետազոտությունների հիման վրա», ինչպես նաեւ «եւ տեղական ինքնակառավարման» բառերը:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ տեղական ինքնակառավարման» բառերը:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 36. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ ՉԱՓԵՐԸ

1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող տարվա հաuույթի մինչեւ հինգ տոկոu, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, uույն մաuով նախատեuված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ հինգ տոկոu, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ:

Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսվարող սուբյեկտը, մինչեւ տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցումը, օրենքով սահմանված կարգով, իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողովին եւ կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը եւ հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, հիմք են հանդիսանում տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու համար: Տնտեսվարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է հետեւյալ ապացույցները.

- դիմողի անվանումը եւ հասցեն.

- հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսվարող սուբյեկտների անվանումները եւ այլ տեղեկություններ.

- հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը` ներառյալ,  դրա նպատակը, դրսեւորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տեւողությունը, վայրը, այլ տվյալներ.

- բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են, ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում.

- հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ գտնվող այլ ապացույցներ:

Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե վերջինիս կողմից չեն կատարվել հետեւյալ պայմանները կամ դրանցից որեւէ մեկը.

- տնտեսվարող սուբյեկտը դիմումը ներկայացնելու պահից սկսած Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում պատշաճ կերպով չի օժանդակում համաձայնության փաստի բացահայտմանը, մասնավորապես, չի ներկայացնում հակամրցակցային համաձայնությանն առնչվող` իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը (ապացույցները) եւ (կամ) օպերատիվ կերպով չի տրամադրում դրանք, չի ապահովում  իր աշխատակիցներից համապատասխան տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռելը: Դիմող տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է ձեռնպահ մնալ  նաեւ հակամրցակցային համաձայնությանն առնչվող տեղեկատվության (ապացույցների) ոչնչացումից, կեղծումից, դրանց կամ իր դիմումում առկա տվյալների տարածումից, հրապարակումից` մինչեւ Հանձնաժողովի կողմից որոշման կայացումը կամ Հանձնաժողովի համաձայնությունը եւ այլն:

- տնտեսվարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը:

3. Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հաuույթի մինչեւ հինգ տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ:

Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, uույն մաuով նախատեuված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ հինգ տոկոu, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ:

4. Uույն oրենքով նախատեuված դեպքում համակենտրոնացումը չհայտարարագրելու կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է  համակենտրոնացման մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող տարվա հաuույթի մինչեւ չորս տոկոu, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում uույն մաuով նախատեuված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է համակենտրոնացման մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ չորս տոկոu, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ:

5. Անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հաuույթի մինչեւ 0,1 տոկոu, բայց ոչ պակաս, քան երեք հարյուր հազար դրամ:

6. Արգելված պետական օժանդակություն ստանալու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հաuույթի մինչեւ մեկ տոկոu, բայց ոչ ավելի, քան հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում uույն մաuով նախատեuված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ մեկ տոկոu, բայց ոչ ավելի, քան հարյուր միլիոն դրամ:

7. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ հարյուր հազար դրամ:

Սույն մասով նախատեսված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին  կատարելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ երկու միլիոն դրամ:

8. Հանձնաժողովին, Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ երկու միլիոն դրամ:

9. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելու, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ:»:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 37-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում`

1. «(անգործությամբ)» բառը փոխարինել «կամ վարքագծով» բառերով.

2.  հանել «եւ տեղական ինքնակառավարման» բառերը:

3.  ՀՈԴՎԱԾ 28. Օրենքի 40-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 29. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: