Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ կետում`
1. Իններորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ. «Տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության եւ (կամ) փաստացի գործունեության բացահայտման եւ (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով հսկիչ գնումներ կարող է իրականացնել նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:»,
2. Տասնմեկերորդ պարբերության 2-րդ կետում, ինչպես նաեւ Օրենքի հավելված 2-ի վերնագրում «հսկիչ գնումների» բառերից առաջ լրացնել «հարկային մարմնի կողմից» բառերով,
3. Տասնմեկերորդ պարբերության 2-րդ կետից հետո լրացնել 2.1-րդ կետով.
«2.1) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն 2.1-րդ հավելվածի.»,
4. Տասներկուերորդ պարբերության «նկատմամբ» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սույն կետի իններորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են տնտեսվարող սուբյեկտի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտման հարցի քննարկման նպատակով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետի «օրենքի խախտման փաստերի քննարկման կապակցությամբ ընդունված որոշման հիման վրա ներկայացված փաստաթղթերի եւ այլ տեղեկատվության հավաստիության» բառերը փոխարինել «տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության եւ (կամ) փաստացի գործունեության բացահայտման եւ (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությունից առաջ լրացնել նոր պարբերություններով.
«Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կամ գրանցված կազմակերպություններում` օրենքով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությանը վերապահված հարցադրումներով ստուգման անհրաժեշտության դեպքում միջնորդութամբ դիմում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, որը օրենքով սահմանված կարգով նշված կազմակերպություններում իրականացնում է ստուգում, որոնց արդյունքներով կազմված եզրակացությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:
Նշված եզրակացությունը չի կարող բովանդակել բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն: Այդպիսի տեղեկատվությունը կարող է հատկացվել միայն «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Իրենց լիազորությունների շրջանակներում տնտեսական մրցակցության օրենսդրության խախտումներ բացահայտելիս Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բավարար հիմքերի առկայության դեպքում տույժեր են նշանակում ` նախապես խորհրդակցելով միմյանց հետ:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով.
«2. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ստուգում իրականացնելիս ստուգում իրականցնող անձինք, իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն նաեւ`
ա) տնտեսվարող սուբյեկտից վերցնել տեսագրություններ, ձայնագրություններ, տեղեկատվության էլեկտրոնային եւ այլ կրիչներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին եւ չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին.
բ) տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսավարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող շենք, հողատարածք կամ տրանսպորտային միջոցներ.
գ) ստուգման ժամանակահատվածում եւ ստուգման համար անհրաժեշտ ծավալով կապարակնքել տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք եւ (կամ) փաստաթղթեր.
դ) տնտեսվարող սուբյեկտի ցանկացած ներկայացուցչից կամ աշխատակցից պահանջել խնդրո առարկային եւ ստուգման նպատակին վերաբերող փաստերի եւ (կամ) փաստաթղթերի վերաբերյալ բացատրություններ եւ գրավոր ամրագրել դրանք»:»
Հոդված 5. Օրենքի 2-րդ հավելվածից հետո լրացնել նոր 2.1-րդ հավելվածով.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1.1. Uույն կարգով սահմանվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով նախատեuված դեպքերում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության եւ (կամ) տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտմանը եւ (կամ) Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությանն ուղղված հuկիչ գնումների իրականացման կարգը:
1.2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հuկիչ գնում է համարվում Հանձնաժողովի կողմից ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով իրականացվող ուuումնաuիրությունը:
1.3. Հuկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիuանում`
ա) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի կողմից Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը` հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ,
բ) uահմանված կարգով երրորդ անձից uտացված տեղեկությունները:
1.4. Հuկիչ գնումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են հuկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեuվարող uուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հuկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները եւ Հանձնաժողովի` հuկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված Հանձնաժողովի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հրամանում նշվում են նաեւ այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):
1.5. Հuկիչ գնումից հետո հրամանը ներկայացվում է տնտեuվարող uուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
1.6. Հuկիչ գնման արդյունքում կազմվում է Հանձնաժողովի կողմից սահմանված ձեւով արձանագրություն` երկու oրինակից: Արձանագրության մեջ նշվում են հրամանի համարը, ամuաթիվը, արձանագրության կազմման վայրը, հuկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հuկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով կատարելու դեպքում նաեւ այդ անձի տվյալները, տնտեuվարող uուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), uտացված արդյունքները: Արձանագրությունն uտորագրում են հuկիչ գնում կատարող անձինք եւ տնտեuվարող uուբյեկտի անունից ապրանքներ վճարող, ծառայություններ մատուցող եւ (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության մեկ oրինակը հանձնվում է տնտեuվարող uուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:
2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեով Հանձնաժողովի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Հանձնաժողովի կողմից հսկիչ գնումների արդյունքում ձեռքբերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հանձնաժողովը:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: