Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածում`
1. 3.1-րդ կետից հետ լրացնել 3.2-րդ կետով.
«3.2. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) պետական ռեգիստրի կենտրոնական մարմին է ներկայացնում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկը:
Եթե մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկում ներառված իրավաբանական անձի գրանցման հայտի հետ չի ներկայացվել սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «գ.2» ենթակետով սահմանված տեղեկանքը, ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Հանձնաժողովին` Հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպեu Հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:»:
2. 5-րդ կետից հետ լրացնել 5.1-րդ կետով.
«5.1. Եթե մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկում ներառված անհատ ձեռնարկատերը գրանցման հայտի հետ չի ներկայացրել սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի «բ.1» ենթակետով սահմանված տեղեկանքը, ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Հանձնաժողովին` Հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպեu Հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել 7-րդ մասով.
«7. Պետական գրանցման համար դիմող իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են, մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով գրանցման համար դիմելը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ եւ 9-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնել Հանձնաժողով:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել 8-րդ կետով.
«8). Իրավաբանական անձանց միացման կամ միաձուլման պետական գրանցման դիմումին կից ներկայացվում է Հանձնաժողովի կողմից տրամադրված տեղեկանքն առ այն, որ տվյալ միացումը կամ միաձուլումը չի հակասում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
Սույն մասով նախատեսված տեղեկանքի բացակայությունը հիմք է իրավաբանական անձանց միացման կամ միաձուլման պետական գրանցման դիմումի ընդունումը մերժելու համար:»:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում`
1. 1-ին մասի «գ.1»-րդ կետից հետո լրացնել «գ.2»-րդ կետով.
«գ.1) Հանձնաժողովի որոշմամբ գերիշխող դիրք ունեցող համարվող իրավաբանական անձանց լուծարման դեպքում` նաեւ տեղեկանք Հանձնաժողովից առ այն, որ Հանձնաժողովը չի առարկում տվյալ իրավաբանական անձի դադարմանը.»:
2. 2-րդ մասի «բ» կետից հետո լրացնել «բ.1»-րդ կետով.
«բ.1) Հանձնաժողովի որոշմամբ գերիշխող դիրք ունեցող համարվող անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման դեպքում` նաեւ տեղեկանք Հանձնաժողովից առ այն, որ Հանձնաժողովը չի առարկում տվյալ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարմանը.»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: