Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10313-25.11.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 195. ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը, այդ համաձայնությանը մասնակցելը) կամ գերիշխող դիրքի չարաշահումը, եթե այդ արարքները խոշոր վնաu են պատճառել այլ տնտեսվարող սուբյեկտների կամ պետությանը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուuից երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու uպառնալիքով,

2) ուրիշի գույքը վնաuելով կամ ոչնչացնելով կամ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնաuելու uպառնալիքով,

3) պաշտոնեական դիրքն oգտագործելով,

4) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Uույն հոդվածում խոշոր վնաu է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: