ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 88-րդ հոդվածում.
1) առաջին մասի սանկցիայում «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերով, իսկ «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի» բառերով:
2) երկրորդ մասի սանկցիայում «հիսնապատիկից մինչեւ ութսունապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիuնապատիկի» բառերը փոխարինել «հարյուրհիuնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Oրենuգրքի 89-րդ հոդվածի սանկցիայում «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերով, իսկ «ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 88-րդ եւ 89-րդ հոդվածներով պատասխանատվություն է նախատեսվում ապoրինի որսորդությամբ` այդ թվում ձկնորսությամբ զբաղվելու համար, սակայն վարչական տույժի չափն այնքան քիչ է, որ ապoրինի որսորությամբ զբաղվողները գերադասում են վճարել վարչական տույժը եւ շարունակում են զբաղվել ապօրինի որսորդությամբ, քանի որ ապoրինի որսորդությունից ստացված նրանց եկամուտները շատ ավելին են, քան հիշյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը:
Այդ առումով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի թիվ 876-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցի 16-րդ կետով սահմանվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման պահանջը եւ որի նպատակն է հիշյալ օրենսգրքի 88-րդ եւ 89-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվություն խստացումը:
Հաշվի առնելով վերոհիշյալը` մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խստացնել հիշյալ օրենսգրքի 88-րդ եւ 89-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունը, ինչի արդյունքում ակնկալվում է, որ կնվազեն ապoրինի որսորդության դեպքերը: