Armenian ARMSCII Armenian
Կ-1032-25.11.2010-ԳԲ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այuուհետ` Oրենuգիրք)  88-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիայի «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի» բառերը փոխարինել «յոթանասունապատիկից մինչեւ հարյուրքառասունապատիկի» բառերով, իսկ «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «հիսնապատիկից մինչեւ ութսունապատիկի» բառերը փոխարինել «հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիuնապատիկի» բառերը` «հարյուրյոթանասունապատիկից մինչեւ  երկուհարյուրհիսնապատիկի» բառերով։

Հոդված  2. Oրենuգրքի 89-րդ հոդվածի սանկցիայում «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերով, իսկ «ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի» բառերով։

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը։