Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10331-25.11.2010-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաuտանի Հանրապետության պատվավոր կոչումների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի հունիuի 11-ի ՀO-105-Ն oրենքի (այսուհետ`օրենք) 3-րդ հոդվածը  լրացնել նոր « ժզ» կետով.

 «« ժզ» Հայաստանի Հանրապետության պատվավոր դոնոր»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել նոր 19.1 հոդվածով,

 «19.1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈՆՈՐԻ ԿՈՉՈՒՄԸ

«Հայաստանի Հանրապետության պատվավոր դոնոր» կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետությունում արյան եւ դրա  բաղադրամասերի կամավոր եւ անհատույց դոնորության գործում ներդրած ավանդի եւ արյան անահատույց դոնորության քարոզչության համար:.»Հայաստանի Հանրապետության պատվավոր դոնոր» կոչումը շնորհվում է 30 եւ ավելի անգամ անհատույց կարգով արյան դոնոր կամ 50 եւ ավելի անգամ արյան պլազմայի դոնոր  հանդիսացած անձանց»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: