Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1036-26.11.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկի «030110 100 կենդանի ձկներ» տողից հետո լրացնել 3 հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.
 
«051191901 բեղմնավորված ձկնկիթ
0407 տոհմային ինկուբացիոն ձու
23099099 ձկան կեր»

ՀՈԴՎԱԾ 2.   Սույն օրենքի 1-ն հոդվածի 3-րդ պարբերության «ԱՏԳ ԱԱ-ի» բառերից հետո ավելացնել 051191901, 0407, 23099099 թվերը:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն նախագծի ընդունումը կխթանի  Հայաստանի Հանրապետությունում ձկնաբուծության զարգացմանը: Ըստ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի կատարած հետազոտությունների` 1983թ.-ին Սեւանում սիգը եղել է 10-11 հազար տոննա, այն ժամանակ լճի հիմնական ձկնային պաշարների 80-90%-ը կազմում էր սիգ տեսակի ձուկը: 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին այն հասել էր առավելագույնի՝ 30 հազար տոննա, 2000թ.-ին իջել էր մոտավորապես 2000 տոննայի, իսկ այսօր ունենք ընդամենը 170-180 տոննա:

Օրենքի ընդունման արդյունքում սպասվում է արհեստական ջրամբարներում ձկնաբուծության խթանում, ինչը կհանգեցնի Սեւանա լճից ձկնորսության նվազման եւ Սեւանում ձկան պաշարի վերականգնմանը հավելյալ օժանդակություն: Բացի այդ, այն նաեւ հնարավորություն կընձեռի ձկնաբուծությամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկություններին, առավել նպաստավոր վիճակում հայտնվելով, մեծացնելու արտահանման հնարավորությունները, ինչի արդյունքում համեմատաբար կավելանան արտարժույթի հոսքերը դեպի հանրապետություն: