Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-186-09.12.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-407) 231 -րդ հոդվածի 2-րդ մասում «տեղակալների» բառից հետո լրացնել «, հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի» բառերով:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Հարկային ծառայողների համար օրենքով սահմանված են հարկային ծառայության դասային եւ հատուկ կոչումներ եւ ըստ պաշտոնների դրանց կրելու վերին սահմանները: ՀՀ հարկային մարմնի ղեկավարը կարող է կրել հարկային ծառայության ամենաբարձր` ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային կոչումը:Հատուկ կոչում կրողների ստորաբաժանման ղեկավարի համար առաջարկվում է հարկային ծառայության կոչման վերին սահման համարել ՀՀ հարկային ծառայության հատուկ կոչումների բարձրագույն կոչումը: