Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-187-09.12.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության կազմակերպման եւ իրականացմանիրավական եւ տնտեսական հարաբերությունները, այդ գործընթացին մասնակից իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների (այսուհետ` ավտոտրանսպորտայինմիջոց) շահագործման, ուղեւորների, ուղեբեռի եւ բեռների փոխադրումների, սպասարկման ծառայությունների եւ փոխադրումների անվտանգության հետ կապված այլ հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրում ներ իրականացնող, փոխադրում ների կազմակերպման գործընթացի հետ կապված սպասարկման ծառայություն մատուցող, ավտոմոբիլային ճանապարհների վրա եւ դրանց պաշտպանական գոտու սահմաններում կառուցման, վերակառուցման եւ նորոգման, փոխադրումների անվտանգության հետ կապված ավտոմոբիլային ճանապարհների, փողոցների, դրանց երկայնքով տեղաբաշխված այլ կառույցների տեղադրման եւ շահագործման աշխատանքներ իրականացնող բոլոր իրավաբանական եւ ֆիզիկականանձանց (այսուհետ` ավտոտրանսպորտային գործունեության մասնակից) վրա:

2.Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության ազգայինանվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կողմից եւ նրանց պատվերով, անձնական եւ ծառայողական օգտագործման նպատակներով, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների ժամանակ եւ օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության վրա:

Հոդված 3.Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառ - տրանսպորտային համակարգի բնագավառ, որն ընդգրկում է ավտոտրանսպորտային միջոցները, բեռնման-բեռնաթափման աշխատանքների, տրանսպորտային սպասարկման եւ առաքման ծառայությունների մատուցման, քաղաքացիների եւ ուղեւորների, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցների եւ ավտոմոբիլային ճանապարհների շահագործման ու սպասարկման հետ կապված ավտոմոբիլային տրանսպորտի այլ օբյեկտների տեխնոլոգիական շաղկապված համակարգը` անկախ կազմակերպական-իրավական ձեւից:

ավտոտրանսպորտային գործունեություն - ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների, ավտոմոբիլային ճանապարհների օգտագործման, ինչպես նաեւ փոխադրումների ծառայությունների մատուցման հետ կապված գործունեություն:

ավտոմոբիլային տրանսպորտի օբյեկտ - ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի պահպանումը, տեխնիկական պատրաստականությունը եւ փոխադրումների գործընթացի կազմակերպումն ապահովող շինություն կամ կառույց. ավտոմոբիլային տրանսպորտի օբյեկտ են համարվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների հավաքակայանները, ավտոհավաքատեղերը (այդ թվում` վճարովի կամ անվճար ավտոկանգառները), ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկման կայաններն ու կետերը, ավտոնորոգման գործարանները, ավտոկայարանները, երթակարգավարական կետերը, ավտոմոբիլային ճանապարհները, կամուրջները, թունելները, դրանց սպասարկման եւ նորոգման այլ օժանդակ կառույցներն ու շինությունները,

ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտ – ավտոտրանսպորտային միջոց, ավտոմոբիլ կամ ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ, որոնցով փոխադրողը պարտավոր է ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած կազմակերպության կամ քաղաքացու պահանջով եւ փոխադրման պայմանագրով,

ավտոմոբիլ – ուղեւորների կամ բեռների փոխադրման կամ ուղեւորներ կամ բեռներ փոխադրելու համար նախատեսված այլ ավտոտրանսպորտային միջոցների քարշակման համար օգտագործվող եւ միայն շարժիչի միջոցով շարժման մեջ դրվող ճանապարհային տրանսպորտային միջոց,

ավտոտրանսպորտային միջոց - ավտոմոբիլային ճանապարհներով ուղեւորներ եւ բեռներ փոխադրելու, ինչպես նաեւ ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավորված անիվավոր տրանսպորտային միջոց,

ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմ (շարժակազմ) - ավտոմոբիլային ճանապարհներով ուղեւորներ, ուղեբեռներ եւ բեռներ փոխադրելու, ինչպես նաեւ ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար նախատեսված եւ այդ նպատակով սարքավորված` անիվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշակումով ավտոտրանսպորտայինմիջոցների ընդհանրություն,

ավտոկայարան - բնակավայրերում ուղեւորների սպասարկումն ապահովող շինությունների համալիր, որը ներառում է 75 մարդուց ավելի տեղատարողությամբ սպասասրահ, տոմսարկղեր, ուղեւորների նստեցման եւիջեցմանհարթակներ, ավտոբուսներիկայանման հրապարակ, ավտոբուսների զննման եւ մաքրման կետեր,

ավտոկայան - բնակավայրերում ուղեւորների սպասարկումն ապահովող շինությունների համալիր, որը ներառում է մինչեւ 75 մարդ տեղատարողությամբ սպասասրահ, տոմսարկղեր, ուղեւորների նստեցման եւիջեցմանհարթակներ, ավտոբուսներիկայանման հրապարակ. բեռների փոխադրում կազմակերպող եւ սպասարկում իրականացնող ավտոկայանը համարվում է բեռնատար ավտոկայան,

երթակարգավարական կետ – կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ըստ չվացուցակների ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքի` երթակարգավարի կողմից կամ այլ տեխնիկական միջոցով կարգավորման համար նախատեսված շինություն, որտեղ սպասարկման ծառայություններ չեն մատուցվում,

ավտոբուս - ուղեւորների փոխադրմանհամար նախատեսված` 9 եւ ավելի նստատեղ (ներառյալ վարորդի նստատեղը) ունեցող ավտոտրանսպորտայինմիջոց. 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը համարվում էմիկրոավտոբուս,

մարդատար թեթեւ ավտոմոբիլ - ուղեւորների փոխադրմանհամար նախատեսված մինչեւ 8 նստատեղ (ներառյալ վարորդի նստատեղը) ունեցող ավտոտրանսպորտայինմիջոց,

մարդատար-տաքսի ավտոմոբիլ - մարդատար թեթեւ ավտոմոբիլ, որի միջոցով օրենքով սահմանված կարգով իրականացվում է անհատական սպասարկման ծառայությունների մատուցում,

ներքաղաքայինփոխադրում - քաղաքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,

մերձքաղաքայինփոխադրում - փոխադրումների սկզբնակետից մինչեւվերջնակետ` մինչեւ 50 կմ ներառյալ հեռավորությամբ փոխադրում, որի սկզբնակետը կամ վերջնակետը գտնվում է քաղաքի (բնակավայրի) վարչական տարածքի սահմաններից դուրս,

միջքաղաքային փոխադրում – փոխադրումների սկզբնակետից մինչեւ վերջնակետ` 50 կմ-ից ավելի հեռավորության վրա իրականացվող փոխադրում,

միջազգային փոխադրում - պետությունների միջեւ` այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,

կանոնավոր փոխադրում - փոխադրման պայմանագրով իրականացվող փոխադրում, որի համար սահմանված են փոխադրման պայմանները, փոխադրավարձի չափերը, ինչպես նաեւ փոխադրման երթուղու չվացուցակը, ինչպես նաեւ ուղեւորների նստեցման-իջեցման կանգառներ,

ոչ կանոնավոր փոխադրում – կազմակերպությունների կամ քաղաքացիների առանձին պատվերներով իրականացվող փոխադրում, որի իրականացման պայմանները յուրաքանչյուր առանձին դեպքում որոշվում է պատվիրատուի եւ փոխադրողի փոխհամաձայնությամբ,

երթուղի – փոխադրման սկզբնակետից մինչեւ վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար սահմանված ուղին (ուղեգիծը),

լեռնային երթուղի – երթուղի, որի ճանապարհային մակերեւույթի տեսանելիությունը պակաս է 60, իսկ հանդիպակաց ավտոտրանսպորտային միջոցից 120 մետրից, հորիզոնական կտրվածքով ունի ուռուցիկությամբ 1500 եւ գոգավորությամբ 1200 մետրից պակաս շառավիղ, ընդգրկում է լեռնազանգվածներով անցումներ եւ կիրճերով ուղեկցվող բարդ, խիստ կտրտված կամ ոչ բավարար կայունությամբ ժայռեր, մեկ կամ մի քանի միջինը 40-ից 60 տոկոս եւ ավելի հորիզոնական թեքություն ունեցող համապատասխանաբար 2 կմ-ից մինչեւ 1 կմ երկարությամբ կամ մինչեւ 1 կմ երկարության վրա 100 մետրից պակաս շառավղով 6 ոլորան երկու եւ ավելի ճանապարհային հատվածով,

երթ (ուղերթ) - փոխադրման սկզբնակետից մինչեւ վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի անցած ճանապարհը,

երթուղու չվացուցակ - երթուղու սպասարկման եւ ավտոբուսների շարժմանաշխատանքային ռեժիմները, երթերի իրականացման հաջորդականությունը եւ սպասարկող ավտոբուսների մակնիշներն արտահայտող աղյուսակ (ժամանակացույց),

երթուղային տաքսի – միկրոավտոբուս, որով իրականացվում է կանոնավոր փոխադրում՝ սահմանված երթուղով, միայն նստատեղերի սահմանված թվով, ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանմամբ երթուղու ցանկացած կետում ուղեւորների նստեցման-իջեցման պահանջով կանգառների կատարումով,

երթուղու սխեմա (գծակարգ) - երթուղու սպասարկման հիմնական փաստաթուղթ (գրքույկ), որը պարունակում է տեղեկություններ երթուղու կանգառների, կանգառամիջյան հեռավորությունների, երթուղու ճանապարհային պայմանների մասին,

տրանսպորտային բեռնագիր - բեռի (ապրանքա-նյութական արժեքների) շարժի հիմնական հաշվառման փաստաթուղթ, որի հիման վրա բեռնառաքիչը դուրս էգրում բեռը, իսկ բեռն ստացողը (բեռնաստացը)` մուտքագրում էայն,

ուղեգիր (ճանապարհային թերթ) - ավտոտրանսպորտային միջոցի աշխատանքի առաջնային հաշվառման փաստաթուղթ, որը ներառում է փոխադրման երթուղին եւ ավտոտրանսպորտային միջոցի, փոխադրողի ու ավտովարորդի աշխատանքային ռեժիմի վերաբերյալտվյալներ,

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ - ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի վնասվածքները հայտնաբերելու, անսարքությունները կանխելու եւ վերացնելու, ավտոմասերի մաշման հաճախականությունը նվազեցնելու եւ մինչեւ նորոգումը ծառայության ժամկետն երկարացնելու նպատակով իրականացվող պարտադիր տեխնիկական համալիր միջոցառումներ,

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի նորոգում - ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի, դրա բաղկացուցիչ մասերի գոյապաշարի վերականգնման եւ ավտոտրանսպորտային միջոցի շահագործման պիտանիության ժամկետն երկարացնելու նպատակով իրականացվող պարտադիր տեխնիկական համալիր միջոցառումներ,

արտադրական բազա - կազմակերպության ավտոտրանսպորտային շարժակազմի տեխնիկական սպասարկումների եւ նորոգումների, բնապահպանական նորմերի ապահովման համար անհրաժեշտ սարքավորումներով, սարքերով, նյութերով եւ արտադրական տարածքով կահավորված շինությունների համալիր,

ավտոմոբիլային ճանապարհի վտանգավոր տեղամասեր - ավտոմոբիլային ճանապարհի տեղամասեր, որոնցով ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը կապված է շարժմանռեժիմի կտրուկ փոփոխությունների հետ եւ որտեղ` կապված ճանապարհա-տրանսպորտային պատահարների առավել հնարավոր առաջացման հետ, տեղադրված են կամ պետք է տեղադրվեն նախազգուշացնող ճանապարհային նշաններ կամ ձեռնարկված են այլ կազմակերպչական-տեխնիկականմիջոցառումներ,

ավտոտրանսպորտային միջոցի արագությունների նորմավորում - երթուղու կանգառների միջեւ կամ երթուղով ավտոտրանսպորտային միջոցների շարժման (արագության) նորմաների սահմանումը,

ավտոտրանսպորտային միջոցի վարորդ (ավտովարորդ) - ֆիզիկական անձ, որը վարում է ավտոտրանսպորտային միջոցը կամ որի վրա փոխադրողի կողմից եւ հանձնարարությամբ դրված են ավտոմոբիլի վարման եւ բեռնառաքողների, բեռը ստացողների կամ ուղեւորների սպասարկման պարտականությունները,

ուղեբեռ - ուղեւորի կողմից փոխադրման ներկայացված բեռ, որը փոխադրվում էուղեւորից առանձնացված` ավտոբուսի ուղեբեռային բաժանմունքում (բեռնախցիկում) կամ ուղեկցմամբ (զուգահեռաբար կամ առանձին) ընթացող ավտոտրանսպորտային այլ միջոցով,

ուղետոմս (տոմս) - սահմանված ձեւի փաստաթուղթ, որը հավաստում էավտոբուսով ուղեւորի վճարովի (կամ արտոնությամբ) երթեւեկելու իրավունքը, ինչպես նաեւ ուղեւորի ու փոխադրողի միջեւ կնքված հրապարակայինպայմանագրով փոխադրման պայմանները,

ուղեբեռային անդորրագիր – ուղեբեռիփոխադրմանընդունումը հավաստող սահմանված ձեւի փաստաթուղթ,

բեռ - բեռնառաքողի կողմիցփոխադրման ներկայացված առարկաներ, նյութեր կամ այլ գույք (ապրանք, ապրանքա-նյութական արժեքներ)` այն փոխադրողի կամ նրա ներկայացուցչի կողմիցփոխադրմանընդունելու պահից մինչեւ բեռը ստացողին հանձնելը,

բեռնարկղ (կոնտեյներ) - չփաթեթավորվող (չտարավորվող) բեռների փոխադրմանհամար նախատեսված` բազմակի օգտագործմաննշանակությամբ եւ մեքենայացված բեռնման-բեռնաթափման, ինչպես նաեւ բեռի ժամանակավոր պահման համարնախատեսված` 1մ3 ծավալին գերազանցողտարա (ապրանքաման):

Հոդված 4. Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը

Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերից եւ իրավական այլ ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերինորմերը:

Հոդված 5.Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումը

1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումն իրականացնում էՀայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմինը):

2. Լիազորված մարմինը`

ա) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին առնչվող պետական ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկականեւ ռազմավարականքաղաքականության մշակումը եւ իրականացումը,

բ) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտի երթուղային ցանցի լավարկման եւ ներդաշնակեցման, ավտոկայարանային ծառայությունների համալիրի բարելավման եւ ընդլայնման, ինչպես նաեւ ուղեւորների սպասարկման բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

գ) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը,

դ)ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի հաղորդակցության ուղիների, ճանապարհային ցանցի կատարելագործման եւ ներդաշնակեցմանռազմավարության քաղաքականությանմշակումը եւ իրականացումը,

ե) իր իրավասությունների սահմաններում տարածքային կառավարման եւ տեղականինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեությանկառավարմանհամակարգումը,

զ) իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում կիրառվող փաստաթղթերի (ուղեգիր, տրանսպորտային բեռնագիր, ուղետոմս, ուղեբեռային անդորրագիր, տոմսա-հաշվառման թերթիկ, պատվերների ձեւակերպման, տեխնիկական սպասարկումների եւ նորոգումների, պահեստամասերի հաշվառման) ձեւերի մշակումը, բաշխման ընթացակարգը եւ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,

է) սահմանված կարգով իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառը կանոնակարգող իրավական եւ տեխնիկական նորմատիվ ակտերի մշակում,

ը) օրենքով սահմանված կարգով իրականացնում է ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների սերտիֆիկացումը եւ լիցենզավորումը,

թ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի,սերտիֆիկատների,լիցենզիաների եւ միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն,

ժ) իրականացնում է օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված լիազորություններ:

Հոդված 6.Ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային փոխադրումները

Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջազգային փոխադրումները կազմակերպվում եւ իրականացվում են Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան:

Հոդված 7. Լիցենզավորումը եւ սերտիֆիկացումը ավտոմոբիլային տրանսպորտում

1. Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներն իրականացվում են լիցենզիայի հիման վրա՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան սերտիֆիկատ եւ համապատասխանեն անվտանգության, բժշկասանիտարական պահանջներին, աշխատանքի պաշտպանության նորմերին, բնապահպանական անվտանգության միջազգային եւ Հայաստանի Հանրապետության ստանդարտներին:

ԳԼՈՒԽ 2

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 8. Ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները

1. Ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրումները (ուղեւորափոխադրումներ) իրականացվում են`

ա) կանոնավոր փոխադրումների դեպքում երթուղայինավտոբուսներով, ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում` առանձին պատվերներովավտոբուսներով,

բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով եւ երթուղային տաքսիներով,

գ) անձնական եւ ծառայողական օգտագործման, ինչպես նաեւ պայմանագրային հիմունքներով քաղաքացիներին տրամադրվող մարդատար թեթեւ ավտոմոբիլներով,

դ) ավտոտրանսպորտային միջոցն արտադրող գործարանի տեխնիկականպահանջներով նախատեսված կամ օրենքով սահմանված կարգով թույլատրված բեռնա-ուղեւորատար ավտոմոբիլներով:

2. Ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրումների երթուղային ցանցը ձեւավորվում է երթուղիների կազմակերպման միջոցով: Երթուղիները ըստ աշխատանքային ռեժիմի կազմակերպվում են մշտական, լրացուցիչ, սեզոնային, հատուկ եւ ժամանակավոր, ըստ երթեւեկության ռեժիմի` սովորական, կիսաճեպընթաց եւ ճեպընթաց սպասարկման ռեժիմով:

Ուղեւորափոխադրումներն ըստ վարչական տարածքի հատկանիշի կազմակերպվում են` ներքաղաքային, ներմարզային, միջմարզային, միջազգային (միջպետական), ըստ կազմակերպման բնույթի` կանոնավոր եւ ոչ կանոնավոր, ըստ նշանակության` ընդհանուր օգտագործման, զբոսաշրջային եւ հատուկ փոխադրումների սկզբունքներով:

3. Միկրոավտոբուսային փոխադրումները կազմակերպվում են ավտոբուսային փոխադրումների կազմակերպման սույն օրենքով սահմանված ընդհանուր պահանջներին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով սահմանված պահանջների:

Հոդված 9.Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցի կազմակերպումը

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկումն իրականացվում է երթուղու չվացուցակի եւ գծակարգի հիման վրա: Երթուղու չվացուցակը պետք է ապահովի ուղեւորների փոխադրման փաստացի պահանջարկի սպառումը, ավտովարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի կազմակերպումը, ավտոբուսների արդյունավետ շահագործումը եւ փոխադրումների անվտանգությանը ներկայացվող պահանջները: Առանց երթուղու չվացուցակի եւ գծակարգի երթուղիների սպասարկումն արգելվում է:

Երթուղու չվացուցակը եւ գծակարգը մշակում եւ հաստատում է ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպող կառավարման մարմինը:

2. Միկրոավտոբուսայինկանոնավոր փոխադրումների երթուղիները կազմակերպվում են երթուղային տաքսու ռեժիմով` մշտական ուղեւորահոսքի առկայության պայմաններում` չվացուցակներով, փոփոխական ուղեւորահոսքի դեպքերում` ըստ ուղեւորակուտակումների առաջացման միջակայքերի:

3. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կազմակերպվում են ավտոկայարաններից, ավտոկայաններից եւ երթակարգավարականկետերից, միջքաղաքային եւ միջպետական փոխադրումները բացառապես ավտոկայարաններից եւ ավտոկայաններից:

4. Միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում էլիազորված մարմինը` համագործակցելով տարածքային կառավարման մարմինների հետ, Երեւան քաղաքի վարչական տարածքով անցնող երթուղիների ուղեգծերըհամաձայնեցնելով Երեւանի քաղաքապետի հետ:

Ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է համապատասխան տարածքային կառավարման մարմինը` նախապեսհամաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:

Երեւանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է Երեւանի քաղաքապետը` նախապեսհամաձայնեցնելով լիազորված մարմնի հետ, Հայաստանի Հանրապետության այլ քաղաքների ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը` համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարը` նախապես համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարմանմարմնի հետ:

5. Մերձքաղաքայիններմարզային եւ ներքաղաքային ավտոբուսայինկանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերի կազմակերպումը պետք է ներդաշնակեցվի միջքաղաքային (միջպետական) ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկմանռեժիմին (երթուղիների ժամանման եւ մեկնմանկետերին, չվացուցակները` մեկնման եւ ժամանման ժամերին):

Հոդված 10. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կազմակերպվում են ուղեւորատար տրանսպորտի այլ տեսակների աշխատանքային ռեժիմի հետ ներդաշնակեցմամբ ուղեւորների հարմարավետ սպասարկումն ապահովող երթուղային ցանցի մշակման միջոցով եւ պետք է ապահովի`

ա)ուղեւորների սպասարկմանպահանջարկի առավելագույն բավարարում,

բ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառը կարգավորող իրավականակտերի պահանջների միասնական կիրառում,

գ) փոխադրումների արդյունավետ կազմակերպում եւ անվտանգությանը ներկայացվողպահանջներին համապատասխանեցում,

դ) միջազգային փորձի, առաջավոր գիտականնորույթների եւ ծառայությունների ու սպասարկումների մեթոդների ներդրում,

ե) փոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների եւ կառույցների արտաքին ու ներքինկահավորմանմիասնականացում:

2. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը պետք է ապահովի`

ա) երթուղու ուղեգծով ուղեւորահոսքի ուսումնասիրության կազմակերպում եւ նույն ուղղությամբ գործող այլ երթուղիների աշխատանքի վերլուծությանհամադրմամբ երթուղու կազմակերպմաննպատակահարմարությանորոշում,

բ) երթուղու ճանապարհային պայմանների ուսումնասիրություն եւ օպտիմալ ուղեգծի ընտրություն,

գ) երթուղու կանգառների տեղաբաշխմանճիշտ ընտրություն,

դ) փաստացի ուղեւորահոսքին եւ փոխադրումների տեսակինհամապատասխանտեղատարողությամբ եւ տեխնիկականտվյալներով ավտոբուսների ընտրություն,

ե) ավտոբուսների շարժմանարագությունների նորմավորում եւ չվացուցակի կազմում,

զ) երթուղու գծակարգի կազմում,

է) երթուղու կանգառների կահավորում ցուցանակներով, երթեւեկությանհսկողությանեւ կապի տեխնիկականմիջոցներով,

ը) երթուղու եւ ուղեւորների ավտոկայարանային (երթակարգավարական) սպասարկմանկազմակերպում,

թ) երթուղու փորձաշրջանով սպասարկման կազմակերպում, հետագա սպասարկմաննպատակահարմարությանորոշում, սպասարկման ռեժիմի սահմանում,

ժ) երթուղով երթեւեկության սահմանված ռեժիմին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում:

3. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները: Մրցույթները կազմակերպում եւ անցկացնում է երթուղային ցանցը կազմակերպող կառավարման մարմնի կողմից կազմված մրցութային հանձնաձողովը` մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան:

Մրցութային հանձնաժողովների կազմերում պետք է ընդգրկվեն լիազորված մարմնի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչության, իսկ լիազորված մարմնի հանձնաժողովում` նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ (կամ) համապատասխան տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչները: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք սահմանված կարգով ներկայացրել են պահանջվող փաստաթղթերը եւ ունեն`

ա) սեփականության կամ օգտագործման իրավունքով ձեռք բերված ավտոբուսներ,

բ) ավտոբուսների տեխնիկական սպասարկումների, նորոգումների եւ պահպանման համար անհրաժեշտ արտադրական բազա կամ նման արտադրական բազա ունեցող մասնագիտացված կազմակերպության հետ կնքված պայմանագիր,

գ) մրցույթի ներկայացված երթուղու սպասարկման համար անհրաժեշտ թվաքանակով եւ փոխադրմանը համապատասխանող ավտոբուսներ (սահմանվում է երթուղու սպասարկման համար անհրաժեշտ յուրաքանչյուր մեկից հինգ ավտոբուսի դեպքում՝ մեկ պահուստային ավտոբուսի հաշվարկով):

Որեւէ երթուղու սպասարկման իրավունքը շահած կազմակերպությունը կարող է մասնակցել մրցույթի պայմանով, որ սպասարկման իրավունքը շահելու դեպքում` կազմակերպությունը կհրաժարվի նախկին երթուղու սպասարկման իրավունքից

5. Մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակում է մամուլում եւ զանգվածային լրատվության միջոցներով՝ մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ, նշելով մրցույթի անցկացման օրը, տեղը, ժամը, մրցույթին ներկայացված ավտոբուսային երթուղիների ցանկը, երթուղիների սպասարկման համար պահանջվող ավտոբուսների մակնիշները եւ թվաքանակը, մրցույթին մասնակցության այլ պայմաններ:

6. Մրցութային հանձնաժողովների նախագահները մրցույթների անցկացման ժամանակացույցերին համապատասխան միմյանց պարբերաբար ներկայացնում են գրավոր ամփոփ տեղեկատվություն՝ անցկացված մրցույթների արդյունքների մասին:

7. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են մրցույթի արդյունքով երթուղու սպասարկման իրավունքը շահած կազմակերպությունների` մրցույթով առաջարկված փոխադրավարձի չափով: Փոխադրավարձի չափը կարող է փոփոխվել միմիայն օբյեկտիվ հիմքերով (վառելիքի, պահեստամասերի, այլ շահագործական նյութերի գների, դրամի փոխարժեքի փոփոխություն, եւ այլն)` մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

8. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորվում է սույն օրենքով սահմանված կարգով երթուղային ցանցը կազմակերպող կառավարման կամ նրանց կողմից լիազորված մարմինների եւ փոխադրումներն իրականացնող կազմակերպության միջեւ կնքված համապատասխան պայմանագրով:

9. Հայաստանի Հանրապետության տարածքում ուղեւորների եւ ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ընդհանուր օգտագործմանավտոմոբիլայինտրանսպորտով ուղեւորափոխադրումների կազմակերպման կարգով:

Հոդված 11.Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքից զրկումը

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններն կարող են զրկվել երթուղու սպասարկման իրավունքից սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կառավարման մարմնի որոշմամբ` մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կառավարման մարմնի կողմից նախազգուծացվում են խախտումը հայտնաբերելու օրվանից եռօրյա ժամկետում:

Նախազգուշացումից հետո հինգօրյա ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից:

2. Երթուղու սպասարկման իրավունքից զրկելու հիմք կարող են հանդիսանալ`

ա) մրցութային կարգով սահմանված երթուղու սպասարկման համար կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանողավտոբուսների թվականակը նվազել է այն չափով, ինչ չափով դրա հաշվին կազմակերպությունն առավելություն է ստացել մրցույթի արդյունքում իր մրցակցի (մրցակիցների) նկատմամբ,

բ) կազմակերպության ավտոբուսները պայմանագրով նախատեսված արտադրական բազայում տեխնիկական սպասարկումների եւ նորոգումների չեն ներկայանում (չունեն հաստատող փաստաթուղթ),

գ) կազմակերպությունը լուծարվել կամ վերակազմակերպվել էկամ զրկվել է ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու իրավունքից,

դ) օտարվել են երթուղին սպասարկող կազմակերպության ավտոբուսները (կամ դրանց մի մասը) կամ ավտոբուսների վարձակալության պայմանագրերի գործողությունը դադարել է, համալրման համար համարժեք ավտոբուսներ չեն ներկայացվել կամ ներկայացվել են, բայց չեն բավարարում մրցութային կարգի պահանջներին որոնց շնորհիվ կազմակերպությունը մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել:

ե)երթուղիները չեն սպասարկվում մրցույթի արդյունքներով (՟կամ համապատասխան կառավարման մարմնի կողմից համալրման թույլատրված) թույլատրված ավտոբուսներով,

զ) թույլ են տրվում չվացուցակների պահանջների կատարման խախտումներ, երթերի ձախողումներ, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներ,

է) երթուղու սպասարկումն իրականացվում է առանց երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող կառավարման մարմնի (լիազորած ստորաբաժանման) կողմից հատկացված ուղեգրերի եւ օրենքով սահմանված կարգով կահավորման,

ը) երթուղու սպասարկման ընթացքում թույլ է տրվել ուղեւորների եւ ուղեբեռի սահմանված փոխադրավարձիչափիխախտում,

թ) խախտվում են սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրումներին ներկայացվող պահանջները եւ մրցութաին կարգով սահմանված այլ պայմանները:

Հոդված 12.Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիներին եւ սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառները պետք է տեղաբաշխվեն ուղեւորների կուտակման հանգուցային կետերում, միջքաղաքայինը` միջանկյալ ավտոկայաններում եւ ապահովեն ուղեւորների հարմարավետ եւ մատչելի սպասարկումը, անվտանգ մոտեցումը եւ համապատասխանեն կանգառների շահագործման կանոններին: Փոխադրումների առանձնահատկություններին համապատասխան երթուղու կանգառները կարող են լինել հիմնական, ժամանակավոր եւ ըստ պահանջի:

2. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան երթուղին արտահայտող ցուցատախտակով, երթուղու գծակարգով, սպասարկող կազմակերպության մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակով, օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող արտաքին եւ ներքին կահավորում: Կահավորման պահանջները սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով եւ ստանդարտներով:

3. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառների տեղաբաշխումը պետք է համաձայնեցվի ճանապարհային, տեղաբաշխման վարչական տարածքի գլխավոր ճարտարապետի, պետավտոտեսչության մարմինների, երթուղում երկաթուղային գծանցի առկայության դեպքում` նաեւ երկաթուղային գծանցները տնօրինող համապատասխան մարմինների հետ:

Հոդված 13.Ուղեւորների եւ ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպումը

1. Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների եւ ուղեբեռի կանոնավոր փոխադրումները իրականացվում են ձեռք բերված ուղետոմսերի եւ ուղեբեռային անդորրագրերի հիման վրա:

2. Ուղեւորների տոմսավորումն իրականացվում է ավտոբուսների ավտովարորդների կամ տոմսավաճառների կողմից, միջքաղաքային եւ միջպետական երթուղիներում նաեւ ավտոկայարանների եւ ավտոկայանների տոմսարկղերից` նստեցումը ուղետոմսերի ներկայացմամբ: Տոմսավորումն իրականացվում է երթուղին սպասարկող ավտոտրանսպորտային միջոցի համար սահմանված նստատեղերի թվին համապատասխան:

Ավտոկայարաններում, ավտոկայաններում, ինչպես նաեւ լիազորված մարմնի կողմից տոմսերի վաճառք իրականացնելու համար լիազորությամբ կազմակերպություններում իրականացվում է նաեւ տոմսերի նախնականվաճառք: Տոմսերի նախնական վաճառքով կարող են իրացվել ոչ ավելի, քան ավտոբուսի տվյալ երթի տոմսերի 80 տոկոսը:

3. Ուղեւորների նստեցումն ու իջեցումը թույլատրվում է երթուղու համար սահմանված կանգառներում, միկրոավտոբուսներում` ազատ նստատեղերի առկայության դեպքում, ինչպես նաեւ ըստ պահանջի կանգառներից` երթուղու ճանապարհային երթեւեկության կանոններով թույլատրելի տեղերում:

Ուղեւորների նստեցումն ու իջեցումը իրականացվում է մեկ դռնանի ավտոբուսներում` իջեցում, ապա նստեցում, երկու եւ ավելի դուռ ունեցող ավտոբուսներում` իջեցումը բոլոր դռներից, նստեցումը բացի առաջին դռնից: Ավտոբուսի առջեւի դռնից նստելու իրավունք ունեն նախադպրոցական երեխաների հետ երթեւեկող ուղեւորները, հաշմանդամները, օրենքով սահմանված այդպիսի իրավունքով այլ քաղաքացիները:

Լրիվ զբաղեցված նստատեղերով երթեւեկելու դեպքում արգելվում է նստեցման նպատակով կամ սպասող քաղաքացու պահանջով միկրոավտոբուսի կանգառումը, ինչպես նաեւ ուղեսրահում գտնվող ուղեւորի սպասման պահանջովկամ սպասումով կայանումը:

4. Մերձքաղաքային կանոնավոր փոխադրումների դեպքում քաղաքի վարչական տարածքով անցնող ավտոբուսներով երթեւեկելիս` վճարը գանձվում է ներքաղաքային երթուղիների համար սահմանված փոխադրավարձի չափով:

5. Երթուղու սպասարկման ընթացքում, ինչպես նաեւ միջանկյալ կանգառներում`ուղեւորներիմեղքով ավտոբուսիցուշացմանդեպքում` ձեռք բերված ուղետոմսը չիվերաձեւակերպվում եւ վճարված գումարը չի վերադարձվում:

Հիվանդության կամ դժբախտ պատահարի հետեւանքով ուղեւորի ավտոբուսից մինչեւ 3 ժամ ուշանալու դեպքում` ավտոբուսի մեկնման պահից 3 օրվա ընթացքում, ուղեւորի ցանկությամբ ուղետոմսը կարող է վերականգնվելտոմսի արժեքի 25 տոկոս լրավճարով կամվերադարձվել վճարված գումարի 75 տոկոսը: 3 ժամից ավելի ուշացումը,ուղետոմսի վերականգնումը կամ գումարի վերադարձնումը կատարվում է հիվանդության վերաբերյալ բուժհիմնարկի կողմից հաստատված տեղեկանքի կամ դժբախտ պատահարի մասին համապատասխան մարմինների կողմից կազմված արձանագրության հիման վրա:

Հիվանդության (առողջական վիճակի անբավարարության) կամ դժբախտ պատահարի հետեւանքով` ուղեւորի կողմից ուղեւորությունը չշարունակելու կամ հրաժարվելուդեպքում ուղեւորինէ վրադարձվում մինչեւ ուղեւորության նշանակման վայր մնացած հեռավորության համար հաշվարկված երթեւեկության արժեքը:

6. Երթուղու սպասարկման համար նախատեսված ավտոբուսի փոխարեն ավելի ցածրերթեւեկության արժեքով ավտոբուս հատկացնելու դեպքում` ուղեւորնիրավունք ունի վերադարձնել ուղետոմսը, ստանալ ուղեբեռի, ուղետոմսի եւ նախնական վաճառքի համար վճարված գումարները: Հատկացված ցածր կարգի ավտոբուսովերթեւեկելու ուղեւորի համաձայնության դեպքում` ուղեւորին պետք է վերադարձվի վճարված գումարի եւ երթեւեկությանվճարի տարբերությունը:

Նախատեսված ավտոբուսի փոխարեն ավելի բարձր երթեւեկության արժեքով ավտոբուս հատկացնելու դեպքում` մինչեւ այդմասինտեղեկություն հաղորդելը, ինչպես նաեւնախնական վաճառքով ձեռք բերված ուղետոմսով, ուղեւորն իրավունք ունի նշված ուղետոմսով ուղեւորվելառանցլրավճարի:

7. Ավտոբուսի մեկնումից մինչեւ 2 ժամ առաջ ուղետոմսը ավտոկայանի տոմսարկղ վերադարձնելու դեպքում, ուղեւորին է վերադարձվում երթեւեկության արժեքը, իսկ նշված ժամկետից մինչեւ ավտոբուսի մեկնումը` երթեւեկության արժեքը` առանց ուղետոմսի համարվճարված արժեքի 15 տոկոսի:

8. Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով խմբերի փոխադրման պատվերով ուղետոմսերի նախնական տրամադրումը իրականացվում է մեկնման օրվանից առնվազն 7 օր առաջ ներկայացված գրավոր հայտերով եւ 20 տոկոս կանխիկ վճարով: Պատվիրված ուղետոմսերը պետք է պահանջվեն ոչ ուշ, քան ավտոբուսի մեկնումից 24 ժամ առաջ: Չպահանջված ուղետոմսերը իրացման են տրվում ընթացիկ վաճառքի տոմսարկղերին: Հայտերով ձեռք բերված ուղետոմսերը ավտոբուսի մեկնումից մինչեւ 3 օրը, ավտոկայանի տոմսարկղ վերադարձնելու դեպքում պահվում էերթեւեկությանարժեքի մինչեւ 10 տոկոսը, իսկմինչեւ ավտոբուսի մեկնումը 3 օրիցպակաս ժամկետի դեպքում` ոչ ավելի, քան 20 տոկոսը:

9. Անկախուղետոմսերի վերադարձնելու ժամկետից (բայց մինչեւ ավտոբուսիմեկնումը), ուղետոմսերի արժեքից պահում չի կատարվում, եթե ավտոբուսի մեկնումը չի կայացել կամ տարբեր պատճառներով ավտոբուսի մեկնումը հետաձգվել է մեկժամից ավելի ժամանակով:

10. Փաթեթավորման թերություններ ունեցողուղեբեռը, որը կորստի, պակասորդիկամ վնասվածքի կասկած է հարուցում, փոխադրմանկարող էընդունվել փոխադրմանփաստաթղթերումայդ թերություննրի նշմամբ:

11. Ուղեբեռը հանձնվում է ուղեբեռային անդորրագիրը ներկայացնող ուղեւորին: Ուղեբեռային անդորրագրի բացակայության դեպքում` փոխադրողը ուղեբեռը հանձնում է այնանձին, որը հիմնավորում է այդ ուղեբեռի իրեն պատկանելիությունը: Առանց ուղեբեռային անդորրագրի ուղեբեռի ստացմանը հավակնող ուղեւորի կողմից ուղեբեռի իրեն պատկանելու ոչ բավարար հիմնավորման դեպքում` փոխադրողն իրավունք ունի նրանից պահանջել ուղեբեռի հայտարարված արժեքի կամ իրական արժեքի չափով գրավադրում:

12. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում է`

ա) ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի օգտագործումը ուղեսրահում,

բ) ավտովարորդի եւ ուղեւորների ծխելը ուղեսրահում,

գ) դռների բացումը առանց ավտովարորդի թույլտվության,

դ) ավտոբուսի ուղեսրահում երաժշտության միացումը ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումներում եւ առանց ուղեւորների համաձայնության երաժշտության միացումը միջքաղաքային, միջպետական փոխադրումներում,

ե) պայթունավտանգ, հրդեհավտանգ, ռադիոակտիվ, քիմիական քայքայիչ նյութերի, առանց պատյանի զենքի, ռազմամթերքի, ավտոտրանսպորտային միջոցը եւ ուղեւորների հագուստն աղտոտող կամ վնասող նյութերի եւ իրերի, թույլատրելի չափերը եւ մեկ տեղի քաշը գերազանցող իրերի եւ առարկաների, օրենքով արգելված այլ նյութերի եւ իրերի փոխադրումը:

13. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ընթացքում ուղեւորության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 14.Ավտոկայարանային գործունեության կազմակերպմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Ավտոկայարանները, ավտոկայանները եւ երթակարգավարական կետերը փոխադրումների սպասարկման ծավալին համապատասխան պետք է ունենան ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքային ռեժիմի կարգավորման, չվացուցակներով սահմանված սպասարկման ռեժիմի սահմաններում ուղեւորության կազմակերպմանանհրաժեշտ արտաքին եւ ներքին կահավորում: Կահավորմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով:

2. Ավտոկայարաններն ու ավտոկայանները պետք է ունենան ուղեւորների եւ ավտովարորդներիկենցաղային, սանիտարա-հիգենիկ, բժշկական սպասարկման, հանրային սննդի կետեր, փոխադրումներն սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական եւ ավտովարորդների առողջական վիճակի նախաուղերթային զննման հնարավորություն, ուղեբեռի ժամանակավոր պահմանսենյակներ, ավտոմատ խցիկներ, ապահովեն ուղեբեռի ընդունումը, ձեւակերպումը, հաշվառումը, նաեւկորցված կամ մոռացված իրերի հաշվառումը եւ հանձնումը: Ուղեբեռի պահման պահանջները սահմանվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, հաշվառման եւ հանձնման ընթացակարգը` ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով:

3. Ավտոկայարանների, ավտոկայանների, ինչպես նաեւ երթակարգավարական կետերի աշխատանքային ռեժիմը պետք է ամբողջությամբ ապահովի չվացուցակով նախատեսված երթուղիների սպասարկումը, սպասարկման ծառայությունների անընդմեջ գործունեությունը, փոխադրողի, ինչպես նաեւ ավտովարորդի երթուղու ճանապարհային պայմանների մասին պարբերաբար տեղեկացումը:

Ավտոկայարանները, ավտոկայանները եւ երթակարգավարական կետերը պետք է ապահովեն երթուղու ճանապարհային պայմանների մասին փոխադրողի, ինչպես նաեւ ավտովարորդի պարբերաբար տեղեկացումը:

Հոդված 15.Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների կազմակերպումը

1. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումները կարող են կազմակերպվել կանոնավոր փոխադրումների երթուղիներով, հատուկ երթուղիներով, ճանապարհային երթեւեկությանանվտանգությանապահովման դեպքում` նաեւ այլ ուղղություններով:

Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումները իրականացվում են ուղեւորների նույն խմբի նշանակմանվայր եւ (կամ) ետվերադարձի ուղղությամբ փոխադրումների կազմակերպման միջոցով:

2. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը եւ չվացուցակների կազմումը ըստ ճանապարհակլիմայական պայմանների իրականացնում է փոխադրողը:

3. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների պատվերների ձեւակերպումը եւ փոխադրումների կազմակերպումը, ինչպես նաեւ պատվերների ընդունման ժամկետները, սպասարկման ռեժիմը, յուրաքանչյուր առանձին դեպքում սահմանվում են պատվիրատու-փոխադրող համաձայնությամբ եւ պատվերի ձեւակերպման մեջ ուղեւորների թվի նշմամբ եւավտովարորդի մոտ դրա ապահովմամբ:

4. Պարբերական բնույթ կրող ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումներ կազմակերպելիս` փոխադրողները պարտավոր են ըստ փոխադրման նշանակության երթուղու չվացուցակը եւ գծակարգը համաձայնեցնել համապատասխան պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, երեխաների` հանգստյան գոտիներ, զբոսաշրջության կամ շրջագայության փոխադրումների ժամանակ` տվյալ բնագավառի իրավասու մարմինների հետ` գրավոր կարգով:

5. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները բացի սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված ընդհանուր արտաքին ու ներքին կահավորումից պետք է ունենան տվյալ փոխադրման նշանակությունը բնութագրող («Երեխաների փոխադրում», «Դպրոցական», «Ուսանողական», «Ծառայողական», «Պատվերով» եւ այլն) ցուցատախտակով կահավորում:

6. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում ուղեւորների եւ փոխադրողների հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով եւ իրավական այլակտերով:

Հոդված 16. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորների փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները

1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով (մարդատար տաքսամոտորային) փոխադրումները կազմակերպվում են բնակչությանը կամ կազմակերպություններին անհատական ծառայություն մատուցելու նպատակով:

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորների փոխադրումները կազմակերպվում են ավտոմոբիլների տվյալ փոխադրումների եւ տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխանության մասին` լիազորված մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա` ընթացակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տաքսամոտորային փոխադրումների կազմակերպման կարգի համաձայն:

2. Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան միեւնույն արտաքին գունագրաֆիկ երանգավորում, տաքսու դեղին-շախմատաձեւ տարբերանշաններ թափքի վրա, տաքսոմետր (սակաչափիչ), զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչներ, տաքսի-ծառայություն մատուցողի մասին տեղեկատվություն:

3. Մարդատար տաքսամոտորային փոխադրումներն կարող են իրականացվել ավտոմոբիլի համարարտադրող գործարանի կողմից սահմանված նստատեղերի քանակի եւ ուղեբեռի թույլատրելի բեռնվածության սահմանում:

4. Երկդռնանի մարդատար թեթեւ ավտոմոբիլներովտաքսամոտորային փոխադրումների կազմակերպումն (իրականացումն) արգելվում է:

5. Մարդատար տաքսի-ավտոմոբիլներով ծառայությունները կազմակերպվում են`

ա) հատուկ սարքավորված տաքսամոտորային կանգառներում,

բ) համապատասխան ավտոտրանսպորտային միջոցների կանգառման թույլտվությամբ ճանապարհա-փողոցային ցանցի տեղամասերում,

գ) ուղեւորների պատվերով` պահանջվող մատուցմանտեղերում :

Հոդված 17.Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորության կազմակերպումը

1. Տաքսամոտորային կանգառներում տաքսի ավտոմոբիլները կարող են վարձվել ընդհանուր հերթակարգով: Տաքսի-ծառայությունից արտահերթությամբ օգտվելուիրավունքը սահմանվում է օրենքով:

2. Չզբաղեցված տաքսին կարող է կանգնեցվել եւ զբաղեցվել տաքսամոտորային կանգառներից 200 մետրից ոչ պակաս հեռավորության վրա եւ ճանապարհա-փողոցային ցանցի թույլատրելի տեղերում:

3. Տաքսամոտորային կանգառներից տաքսի-ծառայությունից կոլեկտիվ օգտվելը թույլատրվում է հերթակարգի առաջին ուղեւորի համաձայնության, իսկշարժման մեջ գտնվող ազատ նստատեղերով տաքսուց օգտվելը` միայնտաքսու մեջ գտնվող ուղեւորի (ուղեւորների) համաձայնությանդեպքում:

4. Տաքսու ուղեսրահում ծխելը եւ դռների բացումը, դռների ապակիների իջեցումըթույլատրվում է ուղեւորների եւ ավտովարորդի փոխհամաձայնությամբ: Գազով վերասարքավորված ավտոմոբիլներում եւ «Ունիվերսալ» թափքով ավտոմոբիլների լրացուցիչ նստոցներում գտնվելուց ծխելն արգելվում է:

5. Պատվերների ընդունման, ավտոմոբիլների մատուցման կարգը եւ փոխադրման սակագները սահմանվում են փոխադրողների կողմից: Փոխադրողը պարտավոր է ապահովել պատվիրատուի տեղեկացումը մատուցվող ավտոմոբիլի դասի, կահավորման եւ փոխադրման պայմանների մասին, պատվիրված ժամին եւ տեղում պատվերի կատարումը:

Անկախ ուղեւորների թվից եւ փոխադրվող բեռի ծավալից, ուղեւորության համար վճարումը կատարվում է ուղեբեռի բեռնաթափումից հետո: Վճարումից հրաժարվելու դեպքում գումարը գանձվում է օրենքով սահմանված կարգով: Տաքսամոտորային ուղեւորափոխադրումներ իրականացնողն ուղեւորի պահանջով պարտավոր է ապահովել երթեւեկության վճարումն հավաստող փաստաթղթի հանձնումը:

Պատվերի, շտապ պատվերի եւ ուղեւորությանհամար վճարումը կատարվում է կանխիկ` սահմանված սակագնով կամ տաքսոմետրի (սակաչափիչի) ցուցմունքով:

Մատուցված տաքսի-ավտոմոբիլի ծառայությունից հրաժարվելու դեպքում պատվիրատուից գանձվում է սպասարկող կազմակերպության արտադրական բազայից մինչեւ մատուցման կետ եւ ետ վերադարձի կատարած փաստացի վազքի համար` սահմանված սակագներով, եթե փոխադրողի կողմից այլ վճարման կարգ չի սահմանված:

6. Ոչ ավտովարորդի մեղքով, ինչպես նաեւ ուղեւորի պահանջով ուղեւորին պայմանավորված վայր չհասցնելու դեպքում` վճարումըկատարվում է ուղեւորության դադարեցման պահի վիճակով: Ավտոմոբիլի անսարքությանդեպքում ուղեւորը պետք է արագ հասցվի նշանակման վայր կամ ուղեւորատար տրանսպորտիմոտակա կանգառ:

7. Տաքսամոտորայինկանգառներումմի քանի ուղեւորների կողմից տաքսի վարձելուկամտաքսիվարձած ուղեւորիհամաձայնությամբ համընթաց, ուղեւորների նստեցման դեպքում` ուղեւորության ընդհանուր վճարը գանձվում է ըստ յուրաքանչյուր ուղեւորի երթեւեկության հեռավորության:

8. Թույլատրվում է տաքսի-ավտոմոբիլների ուղեսրահում փոխադրել այնպիսի իրեր եւ առարկաներ, որոնք կարող են տեղավորվելդռների թույլատրելի բացվածքներով (առանց դռների սահմանափակիչների հանման), չեն վնասի կամ աղտոտի ուղեսրահի պաստառը եւ սարքավորումը, չեն խանգարում ավտովարորդին ղեկավարել ավտոմոբիլը:

«Ունիվերսալ» թափքով տաքսիներով թույլատրվում է փոխադրել փոքր չափերի կենցաղային առարկաներ եւ սարքեր, որոնք չեն վնասի կամ փչացնի ուղեսրահի պաստառը եւ սարքավորումը:

Թույլատրվում է փոխադրել պայուսակներում տեղավորված փոքր կենդանիներ եւ վանդակներով թռչուններ, դնչակալներով շներ` տարիչների եւ տապաստակների առկայությամբ,փակ հատակով զամբյուղներով մրգեր, բանջարեղեն:

9. Ուղեւորների նստեցման ժամանակ տաքսու ավտովարորդը պարտավոր է աջակցել ուղեբեռի տեղավորմանը, ուղեւորության ավարտին հիշեցնել ուղեւորին` իրերի եւ ուղեբեռի բեռնաթափման մասին, ապահովել մոռացված իրերի պահպանումը կամ պահպանման հանձնումը եւ ուղեւորի պահանջով (հիմնավորմամբ) վերադարձնելը:

10. Մարդատար տաքսի-ավտոմոբիլներով փոխադրումը պետք է իրականացվի երթեւեկության համար թույլատրելի ամենակարճ ուղեգծով, եթե ուղեւորի կողմից այլ ուղեգծով երթեւեկելու ցանկություն չի հայտնվել:

Հոդված18.Ավտոմոբիլային տրանսպորտով բարձրակարգ ծառայությունների կազմակերպումը

1. Ավտոմոբիլային տրանսպորտով բարձրակարգ ծառայությունների կազմակերպումն ապահովում է բնակչության անհատականպահանջմունքների առավելագույն բավարարմամբ փոխադրումների կազմակերպում, պահանջվող տեղում եւ ժամին ավտոտրանսպորտային միջոցի մատուցում, ուղեւորների ուղեւորության բարձրակարգ հարմարավետություն եւ մատչելիություն:

2. Ավտոմոբիլային տրանսպորտում բարձրակարգ ծառայություններ են համարվում`

ա) ավտոտրանսպորտային միջոցների թափքերի, ուղեսրահների կահավորումն ու ձեւավորումը գովազդա-տեխնիկական բովանդակությամբ բնագրերով եւ հայտարարություններով, այդ նպատակներով` ռադիոֆիկացված ավտոբուսներում ավտոտեղեկատուների տեղադրումը,

բ) պատվիրատուի խնդրանքով կամ սայլակներով հաշմանդամների փոխադրման համար ավտոբուսների վերասարքավորումը, կահավորումը,

գ) ռադիոհեռախոսի, բջջային հեռախոսի օգտագործման հնարավորության ընձեռումը,

դ) ուղեւորների ընդհատվող եւ երկարատեւ սպասումներով, գիշերային ժամերին եւ գիշերակացով` ուղեւորների հանգստային հարմարավետ պայմանների կամգիշերակացի ապահովմամբ իրականացվող փոխադրումները,

ե) ավտոբուսի ուղեսրահում հատուկ սարքավորված սառնարանի, սնման կետի, սանհանգույցի, անհատական ռադիոհաղորդման կետերի, տեսաձայնագրիչի, համակարգչի, օդաորակավորիչիշահագործումը,

զ) ուղեւորության ընթացքում ուղեւորներին տարբեր կենցաղային գույքի տրամադրումը,

է) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ տեխնիկական օգնության, ուղեւորների բարձրակարգ սպասարկման այլ ծառայությունների կազմակերպումը:

ԳԼՈՒԽ4

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված19.Բեռնափոխադրումների կազմակերպման հիմնադրույթները

1. Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպումը ընդգրկում է բեռի փոխադրման ընդունումը, ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրումը (բեռնումը), փոխադրման ընթացքում բեռի ուղեկցման եւ պահպանմանկազմակերպումը, բեռի բեռնաթափումը եւ բեռը ստացողին հանձնումը:

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպումը պետք է բացառի փոխադրվող բեռի կամ նյութի մթնոլորտ արտանետումը:

2. Բեռնափոխադրումների կազմակերպման հիմքը բեռնափոխադրմանպայմանագիրն է, որի կնքումը հավաստվում է փոխադրողին տրանսպորտային բեռնագիր կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթղթի հանձնմամբ:

Հոդված 20.Բեռնափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները

1. Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրումները կարող ենիրականացվել բացառապեսարտադրող գործարանի կողմից այդ նշանակությամբ նախատեսված կամ այդ նպատակով սահմանված կարգով վերասարքավորված բեռնատար (բեռնաուղեւորատար) ավտոտրանսպորտային միջոցներով: Ավտորանսպորտային միջոցը պետք է համապատասխանի փոխադրվող բեռի առանձնահատկություններին, փոխադրման երթուղու ճանապարհային շահագործմանպայմաններին, բեռնման-բեռնաթափման եղանակներին:

2. Ավտոմոբիլային տրանսպորտով ընդհանուր նշանակության եւ տարատեսակ բեռների փոխադրումների կազմակերպմանը ներկայացվող պայմանները սահմանվում են ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման կարգով: Կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Արագ փչացող, վտանգավոր, ծանրաքաշ, մեծ եզրաչափային բեռների եւ փոստի փոխադրումները կազմակերպվում եւ իրականացվում ենմիջազգայինկոնվենցիաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

Հոդված 21.Բեռների փոխադրմաններկայացումը եւ ընդունումը, բեռների փոխադրման նախապատրաստումը

1. Բեռնառաքողը (բեռը ստացողը) մինչեւ ավտոտրանսպորտային միջոցի բեռնման պայմանավորված ժամանումը ապահովում է բեռների տեսակավորումը, տարավորումը կամ փաթեթավորումը, մակնշումը կամ պիտակավորումը, նախապատրաստում ապրանքա-տրանսպորտային փաստաթղթերը, բեռնման եւ բեռնաթափման կետերին մոտենալու իրավունքի անցագրերը, սննդամթերքի փոխադրման դեպքում նաեւ` սանիտարական եւ այլ կանոնների պահանջներին համապատասխան վկայականներն ու հավաստագրերը:

Բեռնափոխադրման պայմանագրով չնախատեսված, փոխադրումների պահանջներին չհամապատասխանող կամպայմանավորված բեռնման ժամին ոչ պատշաճ վիճակում ներկայացված բեռը կարող է փոխադրման չընդունվել:

2. Փոխադրողը պետք է բեռնառաքողի (բեռը ստացողի) հետ պայմանավորված ժամին, ներկայացված բեռի ծավալին եւ առանձնահատկություններին համապատասխան ապահովել փոխադրմանը համապատասխան եւ փոխադրման համար պիտանի, սանիտարական եւ բնապահպանական նորմերին եւ կանոններին համապատասխանող մակնիշների եւ թվաքանակի սարքին ավտոտրանսպորտային միջոցների տրամադրումը:

3. Տարայով, փաթեթով եւ հատավոր բեռները փոխադրման ներկայացնելիս բեռնառաքողը ապահովում է յուրաքանչյուր բեռնատեղի մակնշումը եւ պիտակավորումը, հուսալի ամրացումը ավտոտրանսպորտային միջոցների թափքերում, բեռնայինխոշոր միավոր բեռնատեղերի (փակ ավտոմոբիլ, բեռնարկղ, ցիստեռն, բաժանված սեկցիաներ, կցորդներ եւ այլն) կապարակնքումը, փոքրածավալ արկղերում, տուփերում եւ այլ տարաներում տեղավորված ապրանքների բեռնափոխադրումների կարգով երաշխավորված կապարակնքումը կամ չափածրարավորումը:

Փոխադրողի կողմից բեռի հանձնման-ընդունման պարտավորություններ ստանձնելիս` փոխադրումը կարող է իրականացվել առանց կապարակնքման կամ փոխադրողի կողմից կապարակնքմամբ:

Կապարակնիքները պետք է բացառեն առանց բեռի ամբողջականությանվնասման` մուտքը դեպի բեռ եւ առանձին բեռնատեղերից կապարակնիքների հանումը: Կապարակնիքները պետք էունենան համառոտ անվանում եւ ստուգողականնշաններ (առեւտրական նշաններ, մամլակի կամ դրոշմակի համարներ եւ այլն):

Հոդված 22.Բեռի փոխադրման ձեւակերպումը, բեռնումը եւ բեռնաթափումը

1. Ապրանքային բնույթի բեռների փոխադրումը ձեւակերպվում է ապրանքա-տրանսպորտային բեռնագրով կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթղթով, ոչ ապրանքայինը` չափման կամ կշռման ակտով: Տրանսպորտային բեռնագրի ձեւը սահմանվում է լիազորված մարմնի կողմից:

2. Արգելվում էառանց տրանսպորտային բեռնագրով կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթղթով ձեւակերպված բեռների փոխադրման ընդունումը, բացառությամբ քաղաքացիների կողմիցանձնական օգտագործման նպատակով սեփական կամ օգտագործման իրավունքով ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումների:

3. Բեռների բեռնում-բեռնաթափում իրականացնում են բեռնառաքողը եւ բեռը ստացողը: Բեռնառաքողի կամ բեռը ստացողի համաձայնությամբ` բեռնման-բեռնաթափման, ինչպես նաեւ բեռների ավտոտրանսպորտային միջոցների թափքում տեղավորման ու ամրացման, ավտոմոբիլների կողեզրերի, ավտոցիստեռների բկանցքների փակման-բացման, ճկափողերի իջեցման եւ բկանցքներից հանման, պտուտակման գործողությունները ստանձնելու դեպքում` փոխադրողը միաժամանակ ստանձնում է բեռնման-բեռնաթափման գործողությունների ընթացքում իր մեղքով բեռի փչացման, կորստի եւ վնասվածքի պատասխանատվությունը:

Հոդված 23. Բեռի հանձնումը եւ վերահասցեագրումը

1. Փոխադրողը կամ բեռն ուղեկցող առաքիչը բեռը բեռնաստացին են հանձնում տրանսպորտային բեռնագրով կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթղթով նախատեսված վայրում: Բեռը ստացողը պայմանավորված ժամին կամ աշխատանքային օրվա ընթացքում պետք է ապահովի բեռի ընդունումը եւ բեռնաթափումը:

2. Սարքին ավտոմոբիլներով, ցիստեռներով, կցորդներով, բեռնարկղերով, ավտոմոբիլային սեկցիաներով եւ առանց բեռնառաքողի կապարակնիքների վնասվածքների ժամանած բեռները բեռը ստացողին են հանձնվում` առանց բեռի քաշի, վիճակի եւ բեռնատեղերի քանակի լրացուցիչ ստուգման:

Ոչ ապրանքային բնույթի բեռները հանձնելիս, փոխադրողը կամ առաքողը` բեռը ստացողի հետ պայմանավորվածությամբ (կամ համաձայն փոխադրման պայմանագրի) կարող են ազատվել բեռը հանձնելու պարտականություններից:

3. Բեռի քաշի, վիճակի եւ բեռնատեղերի քանակի ստուգման արդյունքներով բեռի պակասորդ, վնասվածք կամ փչացում հայտնաբերելու դեպքում` փոխադրողը բեռը ստացողի պահանջով անհրաժեշտության դեպքում կազմակերպում է փորձաքննություն, հրաժարվելու դեպքում` այն իրականացնում է բեռը ստացողը:

4. Բեռի ընդունումից հրաժարվելու դեպքում բեռը ստացողըիր պատասխանատվությամբ բեռն ընդունում է պահման կամ ցուցում տալիս` այն այլ նշանակման վայր փոխադրելու մասին, իրազեկելով բեռնառաքողին, այդ մասին կատարելով համապատասխան նշումներ ապրանքա-տրանսպորտային փաստաթղթերում:

Բեռի վերահասցեագրումը կատարվում էգրավոր, այլ պայմանավորվածությանդեպքում` հեռախոսով` հետագայում գրավոր ձեւակերպելու պայմանով:

5. Բեռը ստացողի կողմից չընդունելու եւ բեռնառաքողի կողմից վերահասցեագրման մասին ցուցում սանալու անհնարինության դեպքում փոխադրողն կազմակերպում է`

ա) բեռի փաստացի գտնվելու կամ մոտակա վայրում պահման հանձնումը, սեփական պահեստայինտարածքների առկայությանդեպքում ի պահ ընդունումը` այդ մասին տեղյակ պահելով բեռնառաքողին, կամ

բ) արագ փչացող բեռների իրացումը, կամ

գ) բեռի բեռնառաքողին վերադարձումը,

եթե փոխադրման պայմանագրով այլ բան չի նախատեսված:

6. Բեռը ստացողը (բեռի վերադարձման դեպքում` բեռնառաքողը) բեռնաթափումից հետո ապահովում է բեռի մնացորդներից ավտոտրանսպորտային միջոցի եւ բեռնարկղերի մաքրումը, խոնավ կենդանականմթերքների եւ արագ փչացող բեռների, ինչպես նաեւ կենդանիների, թռչունների բեռնաթափումից հետո` նաեւ շարժակազմի լվացումը, անհրաժեշտությանդեպքում ախտահանումը (վարակազերծումը), եթե համաձայն փոխադրման պայմանագրի այդ աշխատանքների կատարումը չի ստանձնել փոխադրողը:

7. Բեռի հանձնումը հաստատվում է բեռը ստացողի կողմից` տրանսպորտային բեռնագրում կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթղթում եւ ուղեգրում համապատասխան նշումներով, կնիքով եւ բեռնագրի օրինակների փոխադրողին հանձնմամբ:

Հոդված 24.Բեռների բեռնարկղերով, տակդիրներով, կապոցներով եւ այլ մասնագիտացված փոխադրումները

1. Բեռների փոխադրումը բեռնարկղերի հանմամբ եւ տեղադրմամբ իրականացնելու դեպքում կազմակերպվում է բեռի առաքման եւ ստացման այն կետերի միջեւ, որտեղ առկա են բեռնարկղերի բեռնման-բեռնաթափման հետ կապված գործողությունների կատարման պայմաններ:

Բեռնարկղերով փոխադրւմները կարող են կազմակերպվել բեռնարկղերի փոխատեղման կարգով: Բեռնարկղերը պետք է լինեն չափերով եւ տարողությամբ իրար համարժեք եւ համապատասխանեն տեխնիկական ստանդարտների պահանջներին:

2. Թունավոր եւ ուտիչ, առանց տարայի սորուն բեռների, ինչպես նաեւ բեռնարկղն աղտոտող կամ վնասող այլ նյութերի եւ բեռների փոխադրումը ավտոմոբիլային բեռնարկղերով արգելվում է:

3. Բեռները բեռնարկղերում պետք է տեղավորվեն այնպես, որ բացառվի փոխադրմանընթացքում դրանց տեղաշարժը բեռնախցիկի ներսում եւ ապահովի բեռնվածությանհավասարաչափ բաշխումը բեռնարկղի հատակին: Բեռների բեռնարկղերում տեղավորմանպատասխանատվությունը կրում էբեռնառաքողը:

Բեռների` բեռնարկղերում սխալ տեղավորմանկամամրացմանհետեւանքով, բեռի փչացման եւ վնասվածքի համար փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե տեղավորման կամ ամրացման պատասխանատվություն չի ստանձնել:

4. Բեռների տակդիրներով, կապոցներով եւ այլ մասնագիտացված փոխադրումներին ներկայացվող պայմանները երաշխավորվում են ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման կարգով:

Հոդված 25.Հատուկ նշանակության ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության կազմակերպումը

Հատուկ նշանակության ավտոտրանսպորտային գործունեությունը կազմակերպվում է արտադրող գործարանի կողմից կամ օրենքով սահմանված կարգովավտոտրանսպորտային միջոցի սարքավորման նշանակությանը համապատասխան:

Հատուկ նշանակության ավտոտրանսպորտային գործունեության կազմակերպման եւ շարժակազմի շահագործման վրա տարածվում են ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային գործունեությանը վերաբերող կանոններն ու պահանջները:

Հոդված 26. Տրանսպորտային առաքումը ավտոմոբիլային տրանսպորտում

Ավտոմոբիլային տրանսպորտում տրանսպորտային առաքման գործողությունների իրականացումը եւ առաքման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իրավական այլ ակտերով եւ առաքման պայմանագրով:

ԳԼՈՒԽ 5

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ

Հոդված 27.Սերտիֆիկացման խնդիրները

1. Ավտոտրանսպորտային միջոցների սերտիֆիկացումը պետք է ապահովի

ա) ավտոտրանսպորտային միջոցների բարձր տեխնիկական պատրաստականությունը,

բ) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման անվտանգությունը,

գ) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների անվտանգությունը,

դ) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների սպասարկման ծառայությունների բարձր որակն ու անվտանգությունը,

ե) ավտոմոբիլային տրանսպորտում արտադրական գործունեության անվտանգությունը:

զ) բժշկասանիտարական եւ բնապահպանական անվտանգության պահանջներին,

է) օրենքով սահմանված այլ պահանջները:

Հոդված 28. Սերտիֆիկացմանը ներկայացվող պահանջները

Ավտոտրանսպորտային միջոցին սերտիֆիկատ կարող է հատկացվել, եթե այն`

ա) օրենքով սահմանված կարգով ունի պետական գրանցում,

բ) օրենքով սահմանված կարգով անցել է պետական տեխնիկական զննություն,

գ) արտադրող գործարանի նորմատիվային - տեխնիկական փաստաթղթերով կամ ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգով երաշխավորված ժամկետներում եւ կարգով անցել է տեխնիկական սպասարկումներ եւ նորոգում` այն իրականացնելու սերտիֆիկատ ունեցող կազմակերպությունում,

դ) փաստացի տեխնիկական վիճակով եւ կահավորմամբ համապատասխանում է սույն օրենքով սահմանված փոխադրմանը ներկայացվող պահանջներին,

ե) վերաձեւավորման, վերասարքավորման եւ կառուցվածքային հարմարադասման փոփոխությունների դեպքում ունի դրանց ձեւակերպման անհրաժեշտ փաստաթղթերը:

զ) նստատեղերի (ուղեւորատար) քանակը եւ նստատեղերի հարմարադասումը համապատասխանում է փոխադրումների անվտանգությանը:

է) բժշկասանիտարական եւ բնապահպանական անվտանգության պահանջներին,

ը) համապատասխանում է օրենքով սահմանված այլ պահանջներին:

Հոդված29.Սերտիֆիկացման կարգը

1. Ավտոտրանսպորտային միջոցների սերտիֆիկացման կարգն ընդգրկում է`

ա) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կողմից սերտիֆիկացման համար գրավոր հայտի ներկայացումը,

բ) հայտի քննարկումը եւ համապատասխան որոշման կայացումը,

գ) ըստ ներկայացվող փոխադրման պահանջների ավտոտրանսպորտային միջոցի համապատասխանության գնահատումը,

դ) սերտիֆիկատի հատկացումը կամ մերժումը (մերժման դեպքում ներկայացնելով մերժման հիմքերը):

2. Սերտիֆիկատի բլանկը հատուկ հաշվառման փաստաթուղթ է, պետք է ունենա պաշտպանական հատկություններ, բացառի այլ եղանակներով կրկնօրինակումը` համարակալվում է հնգանիշ արաբական թվանշաններով: Սերտիֆիկատում պարտադիր պետք է նշվի ավտոտրանսպորտային միջոցով գործունեության ոլորտը:

3. Սերտիֆիկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սերտիֆիկացման ընթացակարգի տեւողությունը չի կարող գերազանցել տասնհինգ աշխատանքային օր ժամկետը: Սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի: Գործողության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ տարի:

Սերտիֆիկատի հատկացման համար տուրքը գանձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6

ՓՈԽԱԴՐՈՂԻ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ,ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 30.Փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության փոխադրողները կամ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում գրանցված (լիազորված) այլ սուբյեկտները, եթե այդ փոխադրումներն իրականացվում են նրանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցներով:

2. Փոխադրողն իրավունք ունի հրաժարվել ուղեւորների, ուղեբեռի եւ բեռների փոխադրման պայմանագրով ստանձնած պարտավորություններից, եթե փոխադրման փաստաթղթերը, ուղեբեռի եւ բեռի չափերն ու քաշը չեն համապատասխանում սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված պահանջներին, արգելված են փոխադրման համար կամ օրենքով սահմանված դեպքերում հնարավոր չէ իրականացնել տվյալ փոխադրումը:

Միկրոավտոբուսային փոխադրումների իրականացման դեպքում փոխադրողն իրավունք ունի ուղեբեռների փոխադրումը կազմակերպել ուղեկցող ավտոտրանսպորտային միջոցով:

3. Փոխադրողը պարտավոր է ապահովել`

ա) փոխադրումների իրականացումը օրենքով սահմանված կարգով պետականգրանցումով, տեխնիկապես սարքին, սանիտարական նորմերին եւ տվյալ փոխադրմանը համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներով,

բ) օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ներկայացումը,

գ) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումների եւ նորոգումների` արտադրող գործարանի կողմից եւ տեխնիկական շահագործման կարգով երաշխավորված ժամկետներում անցկացումը սեփական կամ պայմանագրային հիմունքներով անհրաժեշտ կահավորումով արտադրական բազայում (սեփական արտադրական բազայում անցկացնելու դեպքում` նաեւ հաշվառումը),

դ) ավտովարորդների որակավորման համապատասխանությունը օրենքով սահմանած նորմերին,

ե) ավտովարորդների հուսալիությունը, աշխատանքի եւ հանգստի ռեժիմի` օրենքով սահմանված նորմերիպահպանումը,

զ) ավտոտրանսպորտային միջոցների բնապահպանական նորմերի եւ տեխնիկայի անվտանգությանկանոնների պահպանումը,

է) ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կանոնները,

ը) երթուղու սպասարկման նախօրյակին ավտովարորդի տեղեկացումը ճանապարհային պայմանների, երթուղով տեղաբաշխված սպասարկման կառույցների, ինչպես նաեւ տվյալ փոխադրման առանձնահատկությունների մասին:

թ) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական եւ ավտովարորդների առողջական վիճակի ամենօրյա զննումը: Միջքաղաքային հաղորդակցության մեծ հեռավորության երթուղիներում, երբ ավտովարորդի աշխատանքը ավարտվում է փոխադրողի արտադրական բազայից դուրս եւ փոխադրողի արտադրական բազայից կտրվածությամբ փոխադրումներ իրականացնելիս` ապահովել ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական եւ ավտովարորդների առողջական վիճակի զննման անցկացումը այդ հնարավորությամբ արտադրական բազա ունեցող կազմակերպության միջոցով:

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձինք պարտավոր են փոխադրումն իրականացնելուց առաջ անցնել բուժզննում այդպիսի իրավասությամբ բուժկետում եւ ապահովել ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննումը:

ժ) օրենքով սահմանված դեպքերում, կարգով եւ չափով ճանապարհային վճարի վճարումը:

4. Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող փոխադրողները պարտավոր են`

ա) ապահովել հաստատված չվացուցակների պահանջների կատարումը, թույլ չտալ երթերի ձախողումներ, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներ, ավտոտրանսպորտային միջոցների մատուցման ուշացումներ,

բ) երթուղու սպասարկման ընթացքում ապահովել ուղեւորների տոմսավորումը եւ թույլ չտալ սահմանված փոխադրավարձի խախտում,

գ) ապահովել ուղեւորների բարեկիրթ եւ անվտանգ սպասարկումը, ավտովարորդների բարիյացակամ վերաբերմունքը եւ պատշաճ արտաքին տեսքը,

դ) սպասարկումն իրականացնել սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կահավորման պահանջներին համապատասխան,

ե) փոխադրումներն իրականացնել սահմանված ձեւի ուղեգրերով եւ տոմսահաշվառման փաստաթղթերով:

5. Ուղեւորին` տոմսով նշանակման վայր հասցնելու անհնարինության դեպքում,փոխադրողը պարտավոր էուղեւորինվերադարձնելուղեւորությանընդհատմանկետից մինչեւ ժամանման կետ հաշվարկված երթեւեկության արժեքը կամ ուղեւորին հասցնել երթուղու ուղեգծի մոտակա ավտոկայան, երկաթուղային կայարան, օդանավակայան կամ ուղեւորի համաձայնությամբ միջոցներ ձեռնարկել նշանակմանվայր հասցնելու համար:

Երթուղուց հանված ավտոբուսըվերջինը լինելու դեպքում (այլ ավտոբուսի բացակայությանդեպքում), ուղեւորությանդադարեցման հետեւանքով ավտոբուսը մեկնման սկզբնակետ վերադարձնելու դեպքերում, փոխադրողը սույնկետով նախատեսված պատասխանատվությունից չի ազատվում եւ պետք էապահովի ուղետոմսով (ուղեբեռային անդորրագրով) կնքված պայմանագրային պարտավորությունների կատարումը:

6. Փոխադրողը պարտավոր է փոխադրումն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտի երթեւեկության համար գործող ճանապարհային ցանցի ամենակարճ ուղեգծով, բացի կանոնավոր փոխադրումներ իրականացնելու եւ այնպիսի դեպքերի, երբ ճանապարհային պայմաններից ելնելով, ավելի նախընտրելի է հավելյալ վազքով արդյունավետ փոխադրումը, ինչի մասին փոխադրողը նախապեսպետք էտեղեկացնի պատվիրատուին:

7. Փոխադրողը պարտավոր է իրականացնել իր ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ կատարված ճանապարհա-տրանսպորտային պատահարների հաշվառում, վերլուծություն եւ ծառայողական քննության, ինչպես նաեւ ճանապարհա-տրանսպորտային պատահարների կանխարգելմանն ուղված միջոցառումների անցկացում:

Հոդված31.Բեռնառաքողի եւ բեռը ստացողի իրավունքներն ու պարտականությունները

1. Բեռների փոխադրման դեպքում բեռնառաքողն իրավունք չունի միավոր ավտոտրանսպորտային միջոցով փոխադրմաններկայացնել տարբեր հատկություններ ունեցող բեռներ, եթե դրանց համատեղ փոխադրումը կարող էհանգեցնել որեւէ բեռի փչացմանը:

2. Բեռնառաքողն (բեռը ստացողը) իրավունք ունի փոխադրողի համաձայնությամբ փոխադրմաններկայացնել օրենքով թույլատրված` հայտարարված արժեքով բեռներ: Բեռների հայտարարված արժեքը պետք էհամապատասխանի դրանց ողջամիտ արժեքին:

Չի թույլատրվում հայտարարել սորուն, լցովի, խուռնային, արագ փչացող, բեռնառաքողի կողմից կապարակնքված բեռների, ինչպես նաեւ մեկ ապրանքա-տրանսպորտային բեռնագրով ձեւակերպված բեռի որոշակի մասի արժեքը:

3. Բեռնառաքողը (բեռը ստացողը) իրավունք չունի փոխադրման ներկայացնել բեռներ, եթե`

ա) օրենքով այդպիսի բեռների փոխադրումը ավտոմոբիլային տրանսպորտով արգելվում է,

բ) ներկայացված բեռը նախատեսված չէ հայտով կամբեռնափոխադրման պայմանագրով կամ ներկայացված է` ոչ պատշաճ փաթեթավորված, տարավորված կամ բեռի ձեւակերպման ու ապրանքա-տրանսպորտային փաստաթղթերը թերի են,

գ) ներկայացված բեռի քաշը գերազանցում էհայտի համաձայնբեռնմաններկայացված ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի բեռնվածությանը, չափերով կամ առանձնահատկություններով անթույլատրելի են տվյալ ավտոտրանսպորտային միջոցով փոխադրում իրականացնելու համար,

դ) առանց իր համաձայնության փոփոխվել է բեռի նշանակմանվայրը,

ե) տարերային աղետների, ճանապարհա-կլիմայական ոչ բարենպաստ պայմանների հետեւանքով դադարեցվել կամ սահմանափակվել էփոխադրումների իրականացումը երթուղու ավտոմոբիլային ճանապարհներով,

զ) առանց բեռնառաքողի (բեռը ստացողի) առաքիչի կողմիցուղեկցման ներկայացված այնպիսի բեռներ, որոնք իրենց բնույթով պահանջում են հատուկ պայմաններով եւ խնամքով փոխադրում, եթե առաքմանպարտավորությունը չի ստանձնում փոխադրողը:

Հոդված 32.Ուղեւորների իրավունքները եւ պարտականությունները

1. Ուղեւորության համար ուղեւորը պետք է ունենա ուղետոմս կամ երթեւեկելու իրավունքն հաստատող այլ փաստաթուղթ (մշտական տոմս, անվճար երթեւեկության իրավունքի վկայական եւ այլն), ուղեբեռի առկայության դեպքում` ուղեբեռային անդորրագիր, տեղ զբաղեցնի տոմսում նշված տեղին համապատասխան, պահպանի տոմսը ամբողջ ուղեւորության ընթացքում եւ ներկայացնի ավտովարորդի (տոմսավաճառի) կամ վերահսկողություն իրականացնող անձանց պահանջով:

Մինչեւ ավտոբուսի մեկնումը ուղետոմս (ուղեբեռային անդորրագիր) չստացած ուղեւորն ուղեւորության (ուղեբեռ փոխադրելու) իրավունք չունի:

2. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղեւորն իրավունք ունիիր հետ անվճար տեղափոխելմինչեւ 7 տարեկանմեկերեխա, եթեվերջինս առանձին նստատեղ չի զբաղեցնում: Առանձին նստատեղ զբաղեցնելու, ինչպես նաեւմինչեւ 7 տարեկան մի քանիերեխաների (տարիքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում) հետ երթեւեկելիս վճարվում է սահմանված փոխադրավարձի 50 տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար:

Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով երթեւեկելիս ուղետոմսի 50 տոկոս արժեքով տոմս էձեռք բերվում 7-12 տարեկան երեխաների համար: 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար երթեւեկության համարվճարը գանձվում էսահմանվածփոխադրավարձիչափով:

3. Տոմսերի արտահերթ ձեռքբերման, ինչպես նաեւ արտոնություններով երթեւեկելուիրավունքից օգտվում են քաղաքացիներիայնխմբերը, որոնցհամար Հայաստանի Հանրապետության օրենքներովսահմանված ենայդպիսիարտոնություններ:

Արտոնություններով երթեւեկելու իրավունք ունեցող ուղեւորների համար ընդհանուր օգտագործմանավտոմոբիլայինտրանսպորտովուղեւորների եւ ուղեբեռի փոխադրմանպայմանների կատարումը իրականացվում է ընդհանուր հիմունքներով:

4. Երթուղում ավտոբուսի անսարքության, վթարի, ինչպես նաեւ ոչ փոխադրողի մեղքով (ճանապարհա-կլիմայական անբարենպաստ պայմաններ, անհաղթահարելի ուժի հանգամանքներ եւ այլն) կամ այլ պատճառներով ուղեւորությունը դադարեցվելու, դեպքերում ուղեւորն իրավունք ունի ձեռք բերված ուղետոմսով շարունակելու ուղեւորությունը նույն երթուղու այլ ավտոբուսով (միջքաղաքային ավտոբուսայիներթուղիներով` ազատնստատեղերի առկայության դեպքում):

5. Ուղեբեռը փոխադրմանհանձնելիս, ուղեւորն իրավունք ունի հայտարարել դրա արժեքը` վճարելովսահմանված գումարը:Ուղեբեռի հայտարարվողարժեքը պետք էհամապատասխանիգնահատմանողջամիտ արժեքին:

6. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղեւորն իրավունք ունի ձեռք բերված մեկ տոմսին համապատասխանտեղափոխել`

ա) անվճար` 60 X 40 X 20 (սմ) չափերը եւ 20 կգ-ը չգերազանցող քաշով մեկ ձեռքիծանրոց, այդ թվում փոքր կենդանիներ, թռչուններ, փոքր չափերի կենցաղային այլ իրեր,

բ) առանց ուղեբեռային բաժանմունքների ավտոբուսներում վճարովի` 100 X 50 X 30 (սմ) չափերը չգերազանցող եւ մինչեւ 50 կգ քաշով մեկ ուղեբեռ սահմանված սակագներով,

գ) ուղեբեռային բաժանմունք ունեցող ավտոբուսներում վճարովի` 100 X 50 X 30 (սմ) չափերը չգերազանցող եւ մինչեւ 50 կգ-ական քաշով երկուուղեբեռ:

դ) միկրոավտոբուսներով` սույն կետիաենթակետով սահմանված կարգով,

7. Հայաստանի Հանրապետություն կառավարության կողմից հաստատված ցանկով շփման միջոցով վարակ տարածող հիվանդություններ ունեցողքաղաքացիներին չի թույլատրվում օգտվելընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցներից:

Հոդված 33.Փոխադրողի պատասխանատվությունը

1. Փոխադրողը` Հայաստանի Հանրապետությանօրենքներով, սույնօրենքով եւ իրավական այլ ակտերով, ինչպես նաեւ փոխադրման պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման, իր մեղքով եւ չհիմնավորված հանգամանքներով ուղեւորին, ուղեբեռին եւ բեռին պատճառած վնասի, փոխադրումների անվտանգության կանոնների պահանջների, ինչպես նաեւ սպառողների շահերի պահանջների չկատարման համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

2. Առանց ավտոտրանսպորտային միջոցի սերտիֆիկատի եւ լիցենզիայի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրում իրականացնելու համար փոխադրողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 34.Պատվիրատուի պատասխանատվությունը

1. Բեռնառաքողը (բեռը ստացողը) պատասխանատվություն է կրում բեռների ոչ ճիշտ ներքին փաթեթավորման եւ տարավորման բոլոր հետեւանքների համար (ջարդոն, ձեւափոխություն եւ այլն), ինչպես նաեւ բեռի հատկություններին, քաշին, սահմանված ստանդարտներին եւ տեխնիկականպայմաններին չհամապատասխանող տարաների եւ փաթեթների օգտագործման համար:

2. Փոխադրումների եւ բեռնման-բեռնաթափման ընթացքում ավտոտրանսպորտային միջոցին իր մեղքով պատճառած վնասի, ինչպես նաեւ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով արգելվող նյութերի եւ առարկաների (բեռներ եւ ուղեբեռներ) փոխադրման ներկայացնելու համար պատվիրատուն պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 35. Պատասխանատվությունը փոխադրումների կազմակերպման ընթացքում

1. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումների եւ նորոգումների, բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման ընթացքում տեխնիկայի անվտանգության պահանջների խախտմանհետեւանքով առաջացած դժբախտ դեպքերի եւ պատահարների համար փոխադրողը եւ պատվիրատուն պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

2. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները պարտավոր են`

ա) ապահովել ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի արտադրող գործարանի կողմից եւ ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգով երաշխավորված ծավալներով աշխատանքների կատարումը եւ հաշվառումը,

բ) իրենց կողմից սպասարկված կամ նորոգված ավտոտրանսպորտային միջոցի վթարի դեպքում իրավասու մարմիններին տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:

3. Կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում ուղեւորների անտոմս երթեւեկությունը, ոչ կանոնավոր եւ այլ փոխադրումների դեպքում չձեւակերպված փաստաթղթերով, զբաղեցված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով չմիացված լուսացուցիչով փոխադրումների իրականացումը առաջացնում է փոխադրողի եւ ուղեւորների պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 36. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ եւ նորոգում իրականացնող սուբյեկտների պատասխանատվությունը

Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ եւ նորոգում իրականացնող կազմակերպությունները իրենց կողմից կատարած տեխնիկական սպասարկումից մինչեւ հաջորդ տեխնիկական սպասարկումը սահմանված վազքի (ժամկետի) լրանալը անորակ սպասարկման պատճառով առաջացած անսարքությունների, դրանց հետեւանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների եւ հասցված նյութական վնասի համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 37.Ավտմոբիլային ճանապարհները կառուցող, սպասարկող արհեստականկառույցները եւ ավտոմոբիլային տրանսպորտի օբյեկտները տնօրինողսուբյեկտների պատասխանատվությունը

1. Ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող փոխադրումների երթուղիներով ավտոմոբիլային ճանապարհների, փողոցների, ճանապարհային կառույցներիշինարարություն, նորոգում եւ պահպանում իրականացնող ճանապարհային եւ այլ կառույցները տնօրինող սուբյեկտները պարտավոր են շինարարություն իրականացնելու մտադրության, շարժման սահմանափակման կամ դադարեցման մասին նախապես տեղյակ պահել համապատասխան իրավասու մարմիններին եւ փոխադրողներին, զանգվածային լրատվության միջոցներով` բնակչությանը եւ առաջարկել հնարավոր շրջանցման ուղիներ, անհրաժեշտության դեպքում իրականացնել ճանապարհային աշխատանքներ եւ ճանապարհային երթեւեկությանկազմակերպման աշխատանքներ:

2. Ավտոմոբիլային տրանսպորտի օբյեկտները տնօրինող կազմակերպությունները անկախ կազմակերպական-իրավական ձեւից պետք է ունենան օբյեկտների եւ բեռների պահպանության, փոխադրումների անվտանգությանապահովման, հակահրդեհային եւ վթարների հետեւանքների վերացման Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված անհրաժեշտ միջոցներ:

ԳԼՈՒԽ 7

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 38.Ավտորանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջները

1.Ավտորանսպորտային միջոցների պատրաստականությունը պետք էհամապատասխանի ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգի պահանջներին եւ նախատեսի սահմանված ժամկետներում ամենօրյա տեխնիկականզննումների, տեխնիկական սպասարկումների, նորոգումների, տեխնիկական օգնության կազմակերպում, փոխադրումների տեսակին, բնույթին եւ կահավորման պահանջներին համապատասխանեցում:

Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի վերաձեւավորումը, վերասարքավորումը, հարմարադասման փոփոխությունները թույլատրվում է օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների ուղեսրահի նստատեղերի խտացումը, այլ հարմարադասումը, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար չնախատեսված այլ նստոցների տեղադրումը, ինչպես նաեւ պատառոտված պաստառներով եւ նստոցներով փոխադրումների իրականացումն արգելվում է:

3. Ավտոմբիլային տրանսպորտի շարժակազմի անսարքությունների եւ պահանջների ցանկը, որոնց դեպքումարգելվում էավտոտրանսպորտային միջոցների շահագործումը, սահմանվում է օրենքով:

4. Արտադրող գործարանի կողմից տեղական նշանակությամբ նախատեսված, ինչպես նաեւ17-ից ավելի նստատեղ ունեցող ուղեւորների նստեցման-իջեցման մեկ դուռ ունեցող ավտոբուսներով ընդհանուր օգտագործման նշանակությամբ փոխադրումների իրականացումն արգելվում է:

5. Լեռնային երթուղիների սպասարկմանը թույլատրվում են արտադրող գործարանի կողմից սահմանված առնվազն 60 տոկոս գոյապաշար ունեցող կամ նորոգման միջոցով այդ չափանիշն ապահովող ավտոբուսները, ընդ որում ավտոբուսի անվադողերի պահպանաշերտի բարձրությունը պետք է լինի 3 մմ-ից ոչ պակաս: Լեռնային երթուղիները սպասարկող ավտոբուսները պետք է կահավորվեն նաեւ առջեւի հակամառախուղային եւ հետընթացի օժանդակ լուսարձակներով:

Հոդված39.Փոխադրումների անվտանգությանը ներկայացվող պահանջները

1. Կանոնավոր բնույթ կրող փոխադրումների իրականացումը ընդգրկում է տարեկան երկու անգամից ոչ պակաս` գարուն-ամառ եւ աշուն-ձմեռ ժամանակահատվածներում` երթուղիների երթեւեկության անվտանգության պահանջների օրենքով սահմանված կարգով ուսումնասիրություն:

2. Ավտոտրանսպորտային միջոցների քաշային (լրիվ քաշը եւ կամրջակի վրա բեռնվածությունը) եւ եզրաչափային պարամետրերը` փոխադրումների իրականացմանընթացքում պետք էհամապատասխանեն փոխադրման երթուղու ավտոմոբիլային ճանապարհի փաստացի տեխնիկական կարգին եւ չգերազանցեն երթուղու ուղեգծով տեղաբաշխված կամուրջների, էստակադաների, այլ արհեստական կառույցների բեռնվածության եւ եզրաչափային պարամետրերի առավելագույնին:

Փոխադրումների պահանջներին չբավարարող, ինչպես նաեւ փոխադրումների անվտանգությանը սպառնացող կամ սահմանափակող երթուղիներով փոխադրումների կազմակերպումն արգելվում է:

3. Փոխադրումների ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների շարժման արագությունները չպետք է գերազանցեն չվացուցակով կամ ճանապարհային պայմաններով սահմանված արագություններին, շարժման ուղղությունները` չվացուցակով նախատեսված ուղեգծին, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

4. Երեխաների եւ դպրոցականների զբոսաշրջային եւ զանգվածային փոխադրումների կազմակերպումը երեք եւ ավելի ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվում է պետավտոտեսչության մարմինների տեղեկացմամբ եւ ավտոշարասյան հատուկ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցմամբ` փոխադրումնուղեկցող ավտոտրանսպորտային միջոցներում` չափահաս անձանց (15 երեխային մեկ ուղեկցող անձի հաշվարկով) կողմից ուղեկցման պայմանով` որ

ա) ավտոբուսների շարժումը պետք էիրականացվի օրվա լուսավոր ժամերին,

բ) միանգամյա` մինչեւ երկու ավտոտրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացմանդեպքում` 60 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ եւ մոտակալուսարձակների միացմամբ,

գ) զանգվածային փոխադրումների իրականացման ընթացքում` ավտոշարասյան ուղեկցմամբ` 40 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ:

Զբոսաշրջային եւ հատուկ փոխադրումները իրականացնելու դեպքում խմբերի ղեկավարների ընտրությունը, ավտոբուսից օգտվելու եւ ուղեւորության ընթացքում վարքագծի մասին հրահանգավորումը իրականացնում է պատվիրատուն:

Երեխաների զբոսաշրջային եւ հատուկ փոխադրումները իրականացման ժամանակ ավտոբուսի լուսամուտները շարժման ընթացքում պետք է լինեն փակ վիճակում, ուղեկցողները գտնվեն յուրաքանչյուր դռան մոտ:

5. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական պատրաստականության ապահովման սպասարկումներ եւ նորոգումներ իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան սպասարկվող ավտոտրանսպորտային միջոցների դասերին համապատասխան արտադրական բազա եւ նյութատեխնիկական ապահովվածություն, տեխնիկական սպասարկման եւ նորոգման սերտիֆիկատ, սպասարկումների ու նորոգումների գործունեություն իրականացնող պատասխանատու աշխատողները` համապատասխան մասնագիտական որակավորում:

Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի սպասարկումների եւ նորոգումների սերտիֆիկացման պահանջները սահմանվում են օրենքով:

6. Ուղեւորների, ուղեբեռների փոխադրումների իրականացումը թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների` արտադրող գործարանի կողմից կամ օրենքովսահմանված կարգով թույլատրված նստատեղերի եւ բեռնվածությանսահմաններում:

Ուղեբեռի տեղափոխման նպատակով ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցների տանիքինբեռնահարթակների տեղադրումն արգելվում է:

7. Ավտովարորդի աշխատանքային հերթափոխի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմատիվային տեւողությանը գերազանցող միջքաղաքային երթուղիների սպասարկումը պետք է կազմակերպվի երկու ավտովարորդով, ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն քնելու տեղով:

8. Ավտոմոբիլային ճանապարհների վրա, պաշտպանական գոտիների, ճանապարհա-փողոցային ցանցի սահմաններում վճարովի կամ անվճար հիմունքներով ավտոկանգառների (ավտոկայանատեղերի) կազմակերպումը, ինչպես նաեւ սպասարկման այլ օբյեկտների տեղադրումը օրենքով սահմանված կարգով պետք է համաձայնեցվի համապատասխան իրավասու մարմինների հետ եւ չպետք է խաթարի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող փոխադրումների անվտանգությունը:

Հոդված40.Ավտովարորդներին ներկայացվող պահանջներ

1. Ավտովարորդը պետք է ունենա ավտոտրանսպորտային միջոցը վարելու անհրաժեշտ որակավորում: Որակավորման պահանջները սահմանվում են օրենքով:

2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրւմներ իրականացնելու դեպքում ավտովարորդները` բացի որակավորման ընդհանուր պահանջներից պետք էունենան`

ա) կցորդով կամ կիսակցորդով փոխադրումների համար` բեռնատար ավտոմոբիլի կամ թամբային քարշակի բազային դասի ավտոմոբիլի` վերջին 2 տարիների, լեռնային երթուղիների համար` վերջին 3 տարիների անընդմեջ վարմանաշխատանքային փորձ,

բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների համար` B կարգին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի վարման առնվազն 1 տարվաաշխատանքային փորձ,

գ) միկրոավտոբուսային փոխադրումների համար` B կարգին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի վարման առնվազն 3 տարվա կամ մարդատար-տաքսի ավտոմոբիլներիվրա աշխատելու վերջին 2 տարվա աշխատանքային փորձ,

դ) ավտոբուսային փոխադրումների համար` միկրոավտոբուսային փոխադրումների իրականացման վերջին 2 տարիների աշխատանքային փորձ,

ե) լեռնային ավտոբուսային փոխադրումների համար` ավտոբուսային փոխադրումների իրականացման վերջին 2 տարիների աշխատանքային փորձ,

զ) միջքաղաքային, միջպետական եւ լեռնային երթուղիներով մինչեւ 16 տարեկան երեխաների փոխադրումների համար` վերջին 3 տարիներին նշված երթուղիներով փոխադրումների իրականացման անընդմեջ աշխատանքային փորձ:

Գործող լեռնային երթուղուց ավտովարորդին այլ երթուղու սպասարկմանը տեղափոխելու դեպքում պետք է անցկացվի լրացուցիչ փորձաշրջան երկու օր, իսկ լեռնային երթուղում ավտոբուսի մակնիշի փոփոխության դեպքում չորս օր տեւողությամբ:

3. Օրվա ընթացքում ավտովարորդի կողմից ավտոմոբիլի վարման առավելագույն տեւողությունը ներառյալ արտաժամ աշխատանքը չպետք է գերազանցի 9 ժամը, շաբաթվա ընթացքում 48 ժամը: Ավտովարորդների ամենօրյա անդադար հանգստի ժամանակը չպետք է պակաս լինի 10 ժամից, բացառությամբ իրավասու մարմինների թույլտվությամբ շաբաթվա 2 օրը 8 ժամից ոչ պակաս տեւողությամբ: Առանց ընդմիջման 4 ժամից ավելի տեւողությամբ ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցի վարելն արգելվում է:

Միջազգային եւ միջքաղաքային փոխադրումների ժամանակ ավտոմոբիլի յուրաքանչյուր 2 ժամ անընդհատ վարելուց հետո ավտովարորդի հանգստի համար անհրաժեշտ է կատարել 10 րոպե տեւողությամբ կանգառ:

ԳԼՈՒԽ8

ԵԶՐԱՓԱԿԻՉԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված41. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: