ՀՈԴՎԱԾ 1. «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-36) 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի եւ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջները խախտելու համար էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները կրում են վարչական պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով։».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հուլիսի 1-ից։
Հիմնավորում
Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհչաժեշտությունը պայմանավորված է մի շարք շանրակշիռ փաստարկներով: Մասնավորապես, անցած ժամանակաշրջանում սա այն եզակի հիմնարար օրենսդրական ակտերից է, որը երբեւէ համակարգված քննարկման առարկա չ դարձել, ինչի արդյուքնում էլ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերում պարբերաբար անխուսափելիորեն կատարվել են տարաբնույթ փոփոխություններ, լրացումներ, ինչպես նաեւ ընդունվել են նոր օրենսդրական ակտեր: Նկատենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքն ընդունվել է դեռեւս 1985թ դեկտեմբերի 6-ին:
Ընդ որում, վերջիններս չեն բավարարում միասեռ հարաբերությունների կարգավորման միասնակության նվազագույն պահանջներին, իսկ հաճախ էլ գտնվում են ակնհայտ հակասության մեջ:
Մտահոգող է նաեւ այն, որ հիշյալ ինստիտուտին նվիրված օրենսդրական ակտերում առկա են բազմաթիվ դրույթներ, որոնք այա կամ այն չափով չեն համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին, ինչի մասին առավել հանգամանորեն կխոսվի ստորեւ:
Գործող օրեսդրության առկա բազմաթիվ թերություններից ու բացթողումներից, թերեւս կարելի է առանձնացնել հետեւյալները`
- օրենսդրական ակտերում (հատկապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում) դեռեւս առկա են այնպիսի ակնհայտ անհիմն ու անհարկի հասկացություններ, ինչպիսիք են «ԽՍՀՄ համակարգը», «սոցիալական սեփականությունը», «սոցիալական օրինականությունը», «վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության եւ ՀՀ օրենսդրությւոնը» եւ յալն.
ի տարբերություն քրեական պատասխանատվության, վարչական պատասխանատվության սուբեյկտներ կարող են լինել նաեւ իրավաբանական անձինք, ինչն ինքնին ողջունելի է, սակայն դրանցում, որպես կանոն, բացակայում են վարույթին առնչվող իրավական նորմեր, իսկ եղածն էլ բավարար չէ ոլորտում ծագող հարցադրումներին ամբողջական լուծում տալու համար: Բնորոշ է նաեւ այն, որ իրավաբանական, ինչն ինքնին ողջունելի է, սակայն դրանցում, որպես կանոն բացակայում են վարույթին, առնչվող իրավական նորմեր, իսկ եղածն էլ բավարար չէ ոլորտում ծագող հարցադրումներին մաբողջական լուծում տալու համար: Բնորոշ է նաեւ այն, որ իրավաբանական անձանց համար վարչական պատասխանատվություն սահմանող օրենսդրական ակտերը դասակարգված են` ըստ կառավարման ոլորտների, ինչի արդյունքում կամ դրանք անհարկի կրկնում են միմյանց, կամ` պարունակում են անհարկի հակասություններ: Ստացվում է , որ ներկայումս գործում են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարությի բազմաբնույթ արհեստական առանձնահատկություններ, որոնք ոորեւէ կերպ պայմանավորված չեն կառավարման տվյալ ոլորտով:
-ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վերաբերյալ վարչական իրավախախտումներին առնչվող օրենսդրությունում բացակայում են բարույթին բնորոշ ակնհայտ անհրաժեշտ ինստիտուտներ, ինչպիսիք են վարույթի կասեցումը, կարճումը, նորոգումը եւ այլն.
-բացակայում է տրամաբանական ներքին կապը` քրեական եւ վարչական պատասխանատվությունների միջեւ, հաճախ միեւնույն իրավախախտումը միաժամանակ ամրագրված է, եւ որպես վարչական զանցանք, եւ որպես քրեական հանցագործություն: ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունմամբ /գործողության մեջ է դրվել 2003թ. օգոստոսի 1-ից/, սկզբնական շրջանում բացառվեց որոշ վարչական զանցանքների կրկնակի կատարելը քրեական հանցագործություն համարելու գաղափարը, ինչն ընդունելի էր նախկին քրեական օրենսգրքով: Մինչդեռ, հետագայում հիշյալ մոտեցումը, այնուամենայնիվ,կիրառման մեջ դրվեց, անտեսելով, սակայն միասնական իրավական չափանաիշներով ղեկավարելու անհրաժեշտությունը.
-վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության էվոլուցիան առայժմ ընթացել է մեկուսացված, մասնավորապես այդ ոլորտին վերաբերող բազմաթիվ օրենսդրական ակտեր որդեգրել են միանգամայն նոր դրույթներ, որոնք թեպետ վերաբերում են վարչական պատասխանատվության ինստիտուտին, սակայն որեւէ կերպ չեն արտացոլել այդ ինստիտուտի օրենսդրական դրույթները եւ ամրագրել են միմյանցից խիստ տարբերվող մոտեցումներ.
-վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենսդրությունում առկա են միջազգային իրավական չափանիշներին ակնհայտ հակասող տարաբնույթ ինստիտուտներ, որոնք հարկ է լիոնում վերացնել նաեւ միջազգային իրավասու կառույցների միանգամայն իրավաչափ միջամտության արդյունքում / բնորոշ է վարչական կալանքը,որպես վարչական տույժի միջոց կիրառելը/: Ընս որում, այդպիսիք գործում են նաեւ ներկայումս: Հավելենք նաեւ, որ հիշյալ մոտեղումները էապես տարբերվում եմ քրեական պատասխանատվության նույնասեռ ինստիտուտների առնչությամբ կիրառվող մոտեցումներից: Արդյուքնում ստացվում է, որ միեւնույն ինստիտուտի առնչությամբ կիրառման մեջ են դրվել միմյանցից սկզբունքորեն տարբերվող դիրքորոշումներ.
-վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրական ակտերը համակարգված չեն: Ընդ որում, այդ թերությունը հատկապես լայն տարածում ունի իրավաբանական անձանց համար վարչական պատասխանատվություն սահմանող օրենսդրական ակտերում, որոնք, որպես կանոն, նվիրված են կառավարման այս կամ այն ոլորտում իրավահարաբերությունների կանոնակարգմանը եւ սոսկ մասնակիորեն պարունակում են վարչական իրավախախտումների վարույթին նվիրված որոշ իրավական նորմեր:
Հիշյալ բացթողումները միայն չնչին մասն են կազմում, գործնականում դրանք անհեմամատ շատ են, ինչը բնորոշ չէ որեւէ իրավական ինստիտուտի:
Օրենսդրության մեջ տեղ գտած լուրջ բացթողումները խիստ բացասաբար են անդրադառնում ինչպես մարդու իրավունքների եւ ազատությունների եւ իրավաբանական անձանց օրինական շահերի պաշտպանության երաշխավորվածության, նշված ոլորտում պետական կառավարման, ինչպես նաեւ վարչական զանցանքների վերաբերյալ գործերով արդարադատության իրականացման արդյունավետության վրա: Բնորոշ է, որ օրենսդրության հիշյալ բացթողումների պարագայում իրավասու պաշտոնատար անձինք հաճախ ղեկավարվում են ոչ թե կոնկրետ իրավական դրոյթներով, այլ` հայեցողական որոշումներով: Մտահոգող է նաեւ անյ, որ վարույթի համար սահմանված բազմաթիվ անհարկի աանձնահատկությունները գործնականում խիստ բարդացնում են գործառույթների իրականացման բնականոն ընթացքը, անխուսափելի դարձնում անհարկի ֆինանսական եւ մարդկային ծախսեր պահանջող յուրաքնաչյուր ոլորտին համապատասխան մասնագիտական լրացուցիչ պատրաստվածություն անցնելու անհրաժեշտությունը եւ այլն:
Վարչական պատասխանատվության ինստիտուտը ներկայումս կիրառում ունի որոշ նախկին հետխորհրդային պետություններում, սակայն այդ ինստիտուտը ենթարկվել է էական բարեփոխումների, գրեթե ամբողջողովին համապատասխանեցվել է միջազգային իրավական չափանիշներին եւ գրեթե ընդհանուր ոչինչ չունի այն հիմնադրույթների հետ, որոնք ամրագրված են, մասնավորապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ գործող օրենսգրքում: այսպիսով, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծում`
1) սահմանվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլիրավաբանական նաձանց պատասխանատվությանն առընչվող դրույթներ.
2) սահմանվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարությի միասնական կանոններ եւ պայմաններ, ինչը բխումէ անձանց իրավահավասարության եւ տնտեսական ազատ մրցակցության սահմանադրական սկզբունքների պահանջներից.
3) վերցվել քրեական դատավարության եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարությոի կանոնների միջեւ առկա անհարկի տարբերությունները, ինչը կնպաստի այդ համասեռ վարույթների նկլտմամբ միասնական ապահովմանը.
4) ներմուծվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարությում վերջինիս բնականոն ընթացքն ապահովող եւ անձանց իրավունքները երաշխավորող իրավական համարժեք ինստիտուտներ: այդպիսիք են, օրինակ, վարույթի կասեցումը, կարճումը, վարչական հարկադրանքի հիմքերի եւ կիրառման պայմանների ւ սուբյեկտների շրջանակի հստակեցումը.
5) ապահովված է վարչական զանցանքերի հիմնավորված դասակարգումը եւ դրանց համար նախատեսված սանկցիաների ներդաշնակությունը, միեւնույն հետեւանքեր ունեցող զանցանքների համար վարչճական տույժերի միատեսակ կիրառումը.
6) վերանայվել են օրենսդրական ակտերն այն կտրվածքով , որպեսզի վերջիններումս բացառվեն անհարկի կրկնություններն ու հակասությունները, ինչը կնպաստի իրավակիրառ գործունեության բնականոն իրականացմանը.
7) հաշվի առնելով, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով եւս կիրառվում են հարկադրանքի միջոցներ եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների այլ սահմանափակումներ, հստակեցվել են դրանց հիմքերը, դրանց կիրառման օրինականության նկատմամբ հսկողության շրջանակներն ու պայմանները:
Այսպիսով, այս օրենսգրքի նախագիծը իրենից ներկայացնում է այդ ոլորտի բոլոր իրավահարաբերությունների կանոնակարգմանը նվիրված մեկ ամբողջական կոդիֆիկացված իրավական փաստաթուղթ:
Զուգահեռ անհրաժեշտ է եղել նաեւ բոլոր այն օրենսդրական ակետրում փոփոխություններ եւ լրացումներ կատարել, որոնք պետք է հա,ապատասխանեցվեն հիշյալ օրենսգրքի նախագծին: