Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1871-09.12.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի օրենքը, ՀՕ- 186, ( այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 331 -րդ կետով.  
«331 . Ինքնագնաց ճանապարհա-շինարարական
մեքենաների եւ մեխանիզմների գրանցման համար 
  բազային տուրքի 
150 տոկոսի չափով»

 Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.4-րդ կետով.  
 «15.4 ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման համար`    տարեկան 100-ապատիկի չափով»

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43-րդ կետով.  
«43. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի սերտիֆիկատ տալու համար    բազային տուրքի 
1.5-ապատիկի չափով»