Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-10419-01.12.2010-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ` Օրենք)  20-րդ հոդվածի «ժա» կետի «բանկերի» բառից հետո «, իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի (այսուհետեւ Բյուրո)» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի  38.1-րդ հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի  39.1-րդ հոդվածում

1. 1-ին մասի «այլ անձանց» բառերից հետո «եւ Բյուրոյի» բառերը հանել:

2. 5-րդ մասի «վերաապահովագրական ընկերություններում» բառերից հետո «, ինչպես նաեւ Բյուրոյում» բառերը հանել:

3. 6-րդ մասի «վերապահովագրական ընկերություններում» բառերից հետո «Բյուրոյում, » բառը հանել:

4. 7-րդ մասի «վերապահովագրական ընկերությունում» բառերից հետո «Բյուրո» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի  39.5-րդ հոդվածի 6-րդ մասի «վերապահովագրական ընկերության», «վերապահովագրական ընկերությունը», «վերապահովագրական ընկերությունում» բառերից հետո համապատասխանաբար «, Բյուրոյի», «, Բյուրոն» եւ «Բյուրոյում» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի  39.10-րդ հոդվածում

1. Վերնագիրը «ՎԵՐԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» բառերից հետո «, ԲՅՈՒՐՈՅԻ» բառը հանել:

2. 1-ին, 1-րդ մասերի եւ 3րդ մասի «ը» ենթակետի «վերապահովագրական ընկերության» բառերից հետո «, Բյուրոյի» բառը հանել:

3. 3-րդ մասի «հետեւյալ պայմանները`» բառերից հետո` «(կիրառելիության  դեպքում)» բառերը եւ «ը» ենթակետի  «վերապահովագրական ընկերության» բառերից հետո «Բյուրոյի» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի  39.12-րդ հոդվածում`

1. 3-րդ մասի «վերապահովագրական ընկերությունը» եւ «վերապահովագրական ընկերության» բառերից հետո համապատասխանաբար «, Բյուրոն» եւ «Բյուրոյի» բառերը հանել:

2. 4-րդ մասի  «, Բյուրոյի» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի  39.13-րդ հոդվածի «, Բյուրոյի» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի  39.14-րդ հոդվածի «, Բյուրոյի» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա  ֆինանսա-տնտեսական  իրավիճակը բացասական անդրադարձ ունի բնակչության կենսամակարդակի վրա, որը չի նպաստում սոցիալական արդարության եւ հասարակության բեւեռացման վերացման: Գնաճային գործընթացներին  դժվարությամբ դիմակայող քաղաքացիների համար ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը հավելյալ ֆինանսական մեծ բեռ է, որն այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների համար վաղ է եւ անթույլատրելի: Օրենքներն ընդունվում են` նպատակ ունենալով սպասարկելու հասարակական շահը եւ ապահովել սոցիալական պաշտպանվածություն, սակայն ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը ողղված է ապահովագրության ոլորտում մենաշնորհ եւ գերիշխող դեր ստեղծելու հեռանկարի:

Հասարակության ներսում առկա գործընթացներն արդեն իսկ փաստում են, որ քաղաքացիներն ունեն սպասողական դիրքորոշում, քանի որ ի վիճակի չեն վճարել եւ կյանքի կոչել օրինագծի դրույթներից բխող պարտավորությունները: Այն մի կողմից բերում է ֆինանասական հավելյալ չնախատեսված ծախսերի, մյուս կողմից՝ օրինագիծը չի սպասարկում հասարակական եւ հանրային շահերը, այլ, նպատակաուղված ի հաշիվ օրենքի պարտադրանքի, ապահովում է ֆինանսական շուկայի սահմանափակ թվով տնտեսվարողների գերշահույթները:

Օրենքը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, որով ամրագրված են Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական կարգավորման սկզբունքները եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրավական հիմքը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության եւ գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որեւէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա, ինչպես նաեւ` քաղաքացիները եւ իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով եւ ի շահ իրենց: Անհրաժեշտ է սահմանադրորեն ամրագրված դրույթը, ըստ որի  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ` պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը սահմանվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով: