Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով.
«4) Օրենքով սահմանված կարգով հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարների հաշվին (եթե hարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցվել է Ֆոնդի միջոցների հաշվին):»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով.
«7) Հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու համար (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի):
8) Սույն հոդվածի 3.1-րդ մասում նշված դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցների վերականգնման համար.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ ուղղությունների համար:»:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1.եւ 3.2. մասերով.
«3.1. Ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցները վերականգնվում են ֆոնդի հաշվին:
3.2. Ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման ֆոնդի միջոցների հաշվին:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: