Հոդված 1. «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`
1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ կետը «ձեռնարկատիրական» բառից հետո լրացնել «եւ նոտարի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել «կամ հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել «կամ չեն հանդիսանում գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Գործազուրկները
1. Գործազուրկ են համարվում կենսաթոշակառու չհանդիսացող աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, ովքեր աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի եւ ստացել են գործազուրկի կարգավիճակ:
Գործազուրկի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` օրացուցային 7օրվա ընթացքում:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Զբաղվածության պետական ծառայության կողմից կաuեցվում է մաuնագիտական ուuուցման դաuընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հաuարակական աշխատանքներում եւ գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայում ընդգրկված անձանց գործազուրկի կարգավիճակը` մաuնագիտական ուuուցման դաuընթացների, ժամանակավոր կամ վարձատրվող հաuարակական աշխատանքների եւ գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի տեւողության ողջ ժամանակահատվածում:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Զբաղվածության պետական ծառայությունը վերականգնում է անձանց գործազուրկի կարգավիճակը մասնագիտական ուսուցման դասընթացները, աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագիրը, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներն ավարտվելու կամ ժամկետից շուտ դադարեցվելու հաջորդ օրվանից:».
3) 4-րդ մասի 1-ին կետից հանել «սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված գործունեության որեւէ տեսակով» բառերը.
4) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) դարձել է կենսաթոշակառու.».
5) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) oրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման.».
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Գործազուրկի կարգավիճակը տրվում, կասեցվում, վերականգնվում եւ դադարեցվում է զբաղվածության պետական ծառայության որոշմամբ:»:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը ներառում է աշխատաշուկայի վերլուծությունը, կանխատեսումը, ծրագրով նախատեսված միջոցառումները, իրականացման ժամանակացույցը, անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրները եւ ակնկալվող արդյունքները:»:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը
1. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերն են`
1) գործազրկության նպաստի վճարումը.
2) գործազուրկների մասնագիտական ուսուցումը.
3) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը.
4) գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը.
5) երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով եւ մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.
6) այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների եւ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը.
7) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին եւ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը.
8) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին.
9) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը.
10) աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը.
11) մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների եւ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ.
12) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ.
13) աշխատաշուկայի հետազոտման եւ կանխատեսման աշխատանքների կազմակերպումը.
14) թաղման նպաստի վճարումը:»:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «առողջապահական» բառը փոխարինել «համաճարակային իրավիճակի» բառերով:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 1-ին կետի «կատարել վերլուծական հետազոտություններ,» բառերը փոխարինել «ստացված տեղեկատվության հիման վրա» բառերով.
2) 2-րդ կետի «աշխատաշուկայի վերլուծության եւ կանխատեսման արդյունքների» բառերը փոխարինել «աշխատուժի առաջարկի ու պահանջարկի կանխատեսման արդյունքների վերլուծության» բառերով.
3) 9-րդ կետը «կարգավիճակը,» բառից հետո լրացնել «վերականգնել եւ վերահաշվարկել» բառերով.
4) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) ներկայացնել առաջարկություններ զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ եւ ապահովել դրանց իրականացումը.».
5) 13-րդ կետի «սույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված անձանց» բառերը փոխարինել «աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների» բառերով.
6) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.».
7) 16-րդ կետը «գործազուրկների» բառից հետո լրացնել «եւ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների» բառերով.
8) 17-րդ կետը «հաշմանդամներին» բառից առաջ լրացնել
«աշխատանք փնտրող չզբաղված» բառերով.
9) 18-րդ կետի «երկարամյա ծառայության եւ արտոնյալ պայմաններով» բառերը փոխարինել «արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության եւ մասնակի» բառերով.
10) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին, 18.2-րդ եւ 18.3-րդ կետերով.
«18.1) կազմակերպել աշխատանքի տոնավաճառներ` լիազորված մարմնի սահմանած կարգով.
18.2) կազմակերպել մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների եւ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ` լիազորված մարմնի սահմանած կարգով.
18.3) աջակցել աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցմանը գործատուի մոտ` լիազորված մարմնի սահմանած կարգով.»:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «արհեստակցական միությունների, գործատուների միությունների» բառերը փոխարինել «արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության, գործատուների հանրապետական միության» բառերով.
2) 3-րդ մասի «արհեստակցական միությունների» բառերը փոխարինել «արհեստակցական կազմակերպությունների համապատասխան տարածքային միության» բառերով, իսկ «գործատուների միությունների» բառերը` «գործատուների համապատասխան տարածքային միության» բառերով.
3) 5-րդ մասի «հանրապետական ծրագրի» բառերը փոխարինել «ամենամյա պետական ծրագրի» բառերով:
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի «ժամկետային» բառը փոխարինել «որոշակի ժամկետով» բառերով:
Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցության.».
2) 2-րդ մասի «իսկ երկարամյա ծառայության եւ արտոնյալ պայմաններով» բառերը փոխարինել «արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության եւ մասնակի» բառերով, իսկ նույն մասը «վերամասնագիտացման» բառից հետո լրացնել «, իսկ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձինք` մասնագիտական ուսուցման» բառերով.
3) 4-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետի «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով.
2) 3-րդ կետի «մեկ տարի» բառերը փոխարինել «վեց ամիս» բառերով.
3) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք` առնվազն վեց ամիս անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.».
4) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչեւ հինգ տարի.».
5) 1-ին մասի 6-րդ կետի «երեք տարուց ավել» բառերը փոխարինել «առնվազն երեք տարի անընդմեջ» բառերով.
6) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ կետերով.
«8) նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձինք, որոնք դադարի (ռեմիսիայի) շրջանում են.
9) թրաֆիքինգի զոհ դարձած անձինք:».
7) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց զբաղվածությունն ապահովելու համար զբաղվածության պետական ծառայությունն իրականացնում է աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագիր:».
8) 3-րդ մասի «ծրագրերն իրականացվում են» բառերը փոխարինել «ծրագիրն իրականացվում է» բառերով:
Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում «ապահովագրության եւ սոցիալական աջակցության» բառերը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. Գործազրկության դեպքում սոցիալական ապահովությունը
1. Գործազրկության դեպքում սոցիալական ապահովությունը իրավունքների, պարտավորությունների եւ երաշխիքների համակարգ է, որն ապահովում է գործազրկության դեպքում իրավական եւ սոցիալական երաշխիքներ` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Այն անձինք, որոնց անվամբ կատարվել են առնվազն մեկ տարվա պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կամ 1992 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կամ մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ը ունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, գործազրկության դեպքում իրավունք ունեն ընդգրկվելու սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-9-րդ, 11-րդ եւ 14-րդ կետերում նշված ծրագրերում:
3. Այն անձինք, ովքեր մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ը չունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ 1992 թվականի հունվարի 1-ից հետո նրանց անվամբ չեն կատարվել կամ մեկ տարուց պակաս են կատարվել սոցիալական վճարներ, գործազրկության դեպքում իրավունք ունեն ընդգրկվելու սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ, 6-9-րդ եւ 11-րդ կետերում նշված ծրագրերում:»:
Հոդված 15. Օրենքի 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ եւ 30-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) առնվազն մեկ տարվա սոցիալական վճար կատարած լինելու կամ մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում գործազրկության նպաստի վճարում, որի կարգը եւ գործազրկության նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.»:
Հոդված 17. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասի «հոդվածի առաջին մասում» բառերը փոխարինել «օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում» բառերով.
3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«6. Եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից հանվելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաստի վճարման տեւողությունը հաշվարկվում է զբաղվածության պետական ծառայության կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի չափին համապատասխան` սույն հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերով սահմանված կարգով:»:
Հոդված 18. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Զբաղվածության պետական ծառայության կողմից մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկված գործազուրկ անձանց եւ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց, մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման ծրագրերում ընդգրկված հաշմանդամներին ուսուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ:»:
Հոդված 19. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 4.1-ին մասով վերականգնված գործազրկության նպաստի գումարը սահմանված կարգով ենթակա է միանվագ վճարման:»:
Հոդված 20. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 36. Թաղման նպաստի վճարումը
1. Առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած կամ մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաuտ` գործազրկության նպաuտի եռապատիկի չափով` դիմումը եւ oրենuդրությամբ uահմանված կարգով անհրաժեշտ փաuտաթղթերը գործազուրկի մահվանից հետո` վեց ամuվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայություն ներկայացնելու դեպքում:»:
Հոդված 21. Օրենքի 38-րդ հոդվածում`
1) վերնագիրը «վերականգնումը» բառից հետո լրացնել «, վերահաշվարկումը» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում զբաղվածության պետական ծառայության որոշմամբ նշանակվում է գործազրկության նպաստ, կամ կատարվում է վերահաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
3) 4-րդ մասի «8-րդ հոդվածով» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի չորրորդ մասով» բառերով.
4) 4-րդ մասի 2-րդ կետից հանել «, եթե չներկայանալը կապված չէ գործազուրկի հիվանդության հետ» բառերը.
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով դադարեցված գործազրկության նպաստը ենթակա է վերականգնման 6 ամսվա ընթացքում` հիվանդանոցից տրված ստացիոնար բուժման մեջ լինելու կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տեղեկանքի առկայության դեպքում: Նշված տեղեկանքը կարող են ներկայացնել նաեւ սույն օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասում նշված անձինք, եթե գործազուրկը այդ ընթացքում մահացել է:».
6) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 22. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 38.1-ին հոդվածով.
«Հոդված 38.1. Զբաղվածության կարգավորման ծրագրերին ուղղված եւ ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը
1. Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակում անձի ստացած ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման, եթե անձը ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որեւէ տեսակով, ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները:
2. Ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից սկսած:
3. Ֆինանսական միջոցները վերադարձվում են միանվագ կամ զբաղվածության պետական ծառայության եւ անձի միջեւ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցին համապատասխան, իսկ անձի չվերադարձնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:»:
Հոդված 23. Օրենքի 39-րդ հոդվածի «հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով:
Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: