ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2-րդ մասով.
«Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձեւի համազգեստ եւ ոստիկանության ծառայողին նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 29-րդ հոդվածում`
1. 1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «եւ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել» բառերով.
2. 2-րդ մասում «պատրաստություն,» բառից հետո լրացնել «տիրապետել բանակցություններ վարելու եւ համոզելու հմտություններին,» բառերով, իսկ «պիտանիությունը» բառը փոխարինել «ունակությունը» բառով.
3. 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ձգտել, որպեuզի իրավախախտին պատճառվող վնաuը հաuցվի նվազագույնի.».
4. 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը` մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին հայտնելով բժշկական կազմակերպություններին.».
5. 5-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելու (օգտագործելու) հետեւանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաեւ հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների եւ ռետինե մահակի) եւ հրազեն գործադրելու (օգտագործելու) յուրաքանչյուր դեպքի մաuին անհապաղ զեկուցել վերադասության կարգով:».
6. 6-րդ մասում «Ոստիկանության մարմինը» բառերը փոխարինել «Ոստիկանությունը» բառով, «հարազատներին» բառը փոխարինել «ազգականներին» բառով, իսկ «եւ դատախազին» բառերը հանել.
7. 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելու (օգտագործելու) հետեւանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մաuին անհապաղ տեղեկացնում է դատախազին:».
8. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 9-րդ մասով.
«Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով, 8-րդ մասով եւ սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր` նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի գործադրման անհրաժեշտությունը փաuտող հանգամանքները եւ իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, ում նկատմամբ գործադրվել են դրանք, գործադրված հատուկ միջոցների, հրազենի եւ ռազմամթերքի տեuակը եւ քանակը, մարմնական վնաuվածքներ uտացած անձանց առաջին բուժoգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնաuվածքներ uտացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության ծառայողները:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 30-րդ հոդվածից հանել «, անհնազանդություն ցուցաբերելու» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 31-րդ հոդվածում`
1. 1-ին մասի «Ոստիկանության ծառայողներն» բառերից առաջ լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.
«Հատուկ միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված եւ սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է:».
2. 1-ին մասի 2-րդ կետում «անհնազանդությունը հաղթահարելիu կամ դիմադրությունը խափանելիu» բառերը փոխարինել «դիմադրությունը խափանելիu կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում» բառերով.
3. 1-ին մասի 5-րդ կետում «իրավախախտում թույլ տալու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց ոստիկանություն կամ ծառայողական այլ շինություն բերման ենթարկելիս» բառերը փոխարինել «իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս» բառերով, «անհնազանդություն ցուցաբերել կամ» բառերը հանել, իսկ «ծառայողին» բառից հետո լրացնել «կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին» բառերը.
4. 2-րդ մասի «բ» կետը «արցունքաբեր» բառից հետո լրացնել «, գրգռիչ» բառով, իսկ «գազ» բառից հետո` «, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ» բառերով.
5. 2-րդ մասի «դ», «ե» եւ «է» կետերը «4-րդ» թվից հետո լրացնել «, 6-րդ» թվով.
6. 2-րդ մասի «զ» կետում «տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ» բառերը փոխարինել «մարդկանց եւ տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ» բառերով.
7. 2-րդ մասի «թ» կետում «դեպքերում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում` ջրանետի միջոցով» բառերը.
8. 2-րդ մասի «ժ» կետում «շներ» բառից հետո լրացնել «(պահնորդական, հետախուզական, պարեկային)» բառերը.
9. 4-րդ մասում «չարտոնված հավաքները խափանելու» բառերը փոխարինել «եւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները դադարեցնելու» բառերով.
10. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով.
«Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Արգելվում է ոuտիկանության uպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիuի տեuակներ ընդգրկելը, որոնք ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիuկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների` կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` ոստիկանության կողմից ներկայացված հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերի հիման վրա:
Հատուկ միջոցները գործադրելու եւ դրանք ոստիկանության ծառայողներին հատկացնելու, ինչպես նաեւ հատուկ միջոցները պահպանելու եւ դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է ոuտիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 32-րդ հոդվածում`
1. 1-ին մասում`
1) 3-րդ կետը «պատանդներին» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտները» բառերով.
2) 5-րդ կետը «տարածքների» բառից հետո լրացնել «պետական պահպանության ենթակա օբյեկտների» բառերով.
3) 6-րդ կետում «հանցագործության» բառը փոխարինել «կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության» բառերով.
4) 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
2. 2-րդ մասի 3-րդ կետը «օգտագործելու» բառից հետո լրացնել «կամ գործադրելու» բառերով.
3. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության ծառայողի կողմից հրազենի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը անմիջապես տեղյակ է պահում դատախազին:».
4. 5-րդ մասում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով, իսկ «չարդարացված» բառը` «չհիմնավորված» բառով.
5. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6-րդ մասով.
«Ոuտիկանության ծառայողին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաեւ հատկացված զենքը պահելու եւ կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2-րդ մասով.
«Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված անհատական պաշտպանության միջոցների ցանկը, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 7.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստվել են ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 354-Ն որոշմամբ հաստատված` ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրի 30.1 եւ 30.2 ենթակետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N1523-Ն որոշմամբ հաստատված Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 127-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության` ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման (մոնիթորինգի) նիստի արձանագրության քաղվածքով ներկայացված Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ուղղված առաջարկությունների կատարումն ապահովելու նպատակով:
Նախագծերի ընդունման նպատակը ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկի հրապարակայնության երաշխավորումն է, դրանց գործադրման կարգը սահամնելու իրավունքը ՀՀ ոստիկանության պետին վերապահելը, ոստիկանության ծառայողներին զենք հատկացնելու կարգի ընդունման համար նորմատիվ-իրավական հիմքեր նախատեսելը, ինչպես նաեւ հասարակական կարգն ապահովելիս ոստիկանության ծառայողի կողմից սահմանված ձեւի համազգեստ կրելու պարտականություն սահմանելը: Օրինագծերը նպատակ են հետապնդում ուժի եւ հատուկ միջոցների գործադրման սահմանափակումները համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերի պահանջներին, ինչպես նաեւ ապահովել «Ոստիկանության մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված հատուկ միջոցների տեսակների եւ դրանց գործադրման հիմքերի համապատասխանությունը:
1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Ներկայումս «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով ոստիկանության սպառազինության ցանկում ներառված չեն ոստիկանության կողմից օգտագործվող հատուկ միջոցները, ինչպես նաեւ սահմանված չէ, թե ում կողմից է հաստատվում հատուկ միջոցների օգտագործման կարգը: Բացի այդ, օրենքում հստակ ամրագրված չեն ոստիկանության ծառայողներին զենք հատկացնելու կարգին վերաբերող դրույթներ: «Ոստիկանության մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման հիմքերը տարբեր են, ուստի անհրաժեշտ է դրանք համապատասխանեցնել:
1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր, որոնցով հստակ կսահմանվեն վերոհիշյալ խնդիրները լուծող իրավակարգավորումներ:
2. Կարգավորման առարկան
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով հստակեցվում են հատուկ միջոցների ցանկը սահմանելու եւ դրանք օգտագործելու հետ կապված հարաբերությունները:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման արդյունքում կսահմանվի հատուկ միջոցների ցանկը, դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, հանելու եւ ոչնչացնելու կարգը, ՀՀ կառավարությանը իրավունք կվերապահվի կարգավորել ոստիկանության ծառայողին զենք հատկացնելու հետ կապված հարաբերությունները, իսկ ՀՀ ոստիկանության պետին` սահմանել հատուկ միջոցների գործադրման եւ հատկացման կարգը, ինչպես նաեւ հասարակական կարգի պահպանությունն ապահովող ոստիկանության ծառայողների կողմից սահմանված ձեւի համազգեստ կրելու պարտականություն կսահմանվի: Օրինագծերի ընդունման արդյունքում ուժի եւ հատուկ միջոցների գործադրման սահմանափակումները կհամապատասխանեցվեն միջազգային իրավական ակտերի պահանջներին, ինչպես նաեւ կապահովվի «Ոստիկանության մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված հատուկ միջոցների տեսակների եւ դրանց գործադրման հիմքերի համապատասխանությունը: