Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-10041-19.10.2010,03.12.2010-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.  «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀO-163 oրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածում`

1.  լրացնել 1.1.-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս  ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձեւի համազգեստ եւ ոստիկանության զորքերի զինծառայողին նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:».

2. 3-րդ մասի «ժողովները, հանրահավաքները, երթերն ու ցույցերը» բառերը փոխարինել «հրապարակային միջոցառումները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ հոդվածում`

1. 1-ին մասում «զորքերն» բառը փոխարինել «զորքերի զինծառայողներն» բառերով, իսկ «կարգով» բառից հետո լրացնել «եւ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իրենց պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել» բառերը.

2. լրացնել նոր 2.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Ֆիզիկական ուժի, հրազենի եւ հատուկ միջոցների գործադրման ընտրությունը կատարելիu ոuտիկանության զորքերի զինծառայողն առաջնորդվում է` ելնելով uտեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:».

3. 2-րդ մասը «պատրաստություն,» բառից հետո լրացնել «տիրապետել բանակցություններ վարելու եւ համոզելու հմտություններին,» բառերով.

4.  3-րդ մասի 1-ին կետում «վտանգի տակ է դնում» բառերը փոխարինել «անմիջական սպառնալիք է ստեղծում» բառերով, իսկ «կյանքն ու առողջությունը,» բառերը փոխարինել «կյանքի ու առողջության համար կամ» բառերով.

5.  3-րդ մասը լրացնել նոր` 1.1-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«1.1) ձգտել, որպեuզի իրավախախտին պատճառվող վնաuը հաuցվի նվազագույնի.».

6.  3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը` մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին հայտնելով բժշկական կազմակերպություններին.».

7. 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) վերադասության կարգով անմիջապես զեկուցել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու (օգտագործելու) հետեւանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին, ինչպես նաեւ հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների եւ ռետինե մահակի), հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու (օգտագործելու) յուրաքանչյուր դեպքի մասին:».

8. լրացնել նոր` 4.1.-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Ոստիկանության զորքերը պարտավոր են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի մասին հայտնել տուժողների մերձավոր ազգականներին, վերջիններիս անձը եւ բնակության վայրը պարզելուց հետո սեղմ ժամկետում:».

9.  լրացնել նոր` 4.2.-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«4.2. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 4-րդ մասով եւ սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր` նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի, մարտական տեխնիկայի գործադրման անհրաժեշտությունը փաuտող հանգամանքները եւ իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, ում նկատմամբ գործադրվել են դրանք, գործադրված հատուկ միջոցների, հրազենի եւ ռազմամթերքի, մարտական տեխնիկայի տեuակը եւ քանակը, մարմնական վնաuվածքներ uտացած անձանց առաջին բուժoգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնասվածքներ ստացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության զորքերի զինծառայողները:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 17-րդ հոդվածում «ֆիզիկական ուժ» բառերից հետո լրացնել «(այդ թվում` ձեռնամարտի հնարքներ), ինչպեu նաեւ ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե այլ միջոցները չեն ապահովում ոuտիկանության զորքերի վրա դրված պարտականությունների կատարումը» բառերը, իսկ «, անհնազանդություն ցուցաբերելու» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 18-րդ հոդվածում`

1. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.».

2. 1-ին մասի 5-րդ կետում «ձերբակալված անձանց Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկելիu» բառերը փոխարինել «իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս» բառերով, իսկ «զինծառայողներին» բառից հետո լրացնել «կամ չենթարկվել նրանց օրինական պահանջներին» բառերը.

3. 1-ին մասը լրացնել նոր` 9-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«9) ավտոտրանuպորտային միջոցը կանգնեցնելիu, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոuտիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի` տրանuպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին:».

4.  2-րդ մասում`

1) 1-ին կետի «3-րդ» թիվը փոխարինել «2-րդ» թվով, իսկ «7-րդ» թիվը հանել.

2)  2-րդ կետը «արցունքաբեր» բառից հետո լրացնել «, գրգռիչ» բառով, «գազ» բառից հետո լրացնել «, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ» բառերով,  իսկ «3-րդ» թիվը  հանել.

3)  3-րդ կետից հանել «4-րդ» եւ  «8-րդ»  թվերը.

4)  4-րդ կետում «1-ին,» թվից հետո լրացնել «2-րդ» թիվը.

5) 5-րդ կետում «1-ին մասի» բառերից հետո լրացնել «2-րդ» թիվը.

6)  6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) մարդկանց եւ տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.».

7) 7-րդ կետում «1-ին,» թվից հետո լրացնել «2-րդ» թիվը.

8) 9-րդ կետում «շներ» բառից հետո լրացնել «(պահնորդական, հետախուզական, պարեկային)» բառերը, իսկ «1-8» թվերը փոխարինել «1-7» թվերով.

9) լրացնել նոր` 10-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«10) հատուկ ներկող նյութեր` սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում` ջրանետի միջոցով:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 19-րդ հոդվածում`

1. 1-ին մասի 3-րդ կետում «պահպանվող» բառը փոխարինել «պետական պահպանության ենթակա» բառերով.

2. 1-ին մասի 5-րդ կետում «պահպանվող» բառը փոխարինել «պետական պահպանության ենթակա» բառերով.

3.  2-րդ մասի 3-րդ կետում «գործադրելու» բառից հետո լրացնել «(օգտագործելու)» բառը.

4. լրացնել նոր` 6-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«6. Ոստիկանության զորքերի զինծառայողի կողմից հրազենի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության զորքերի հրամանատարը անմիջապես տեղյակ է պահում դատախազին:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ եւ 4-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում չեն կարող գործադրվել հրետանային զենք, թրթուրավոր մարտական տեխնիկա, ռազմական ավիացիայի օդանավեր:

4. Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ ընդգրկված մարտական տեխնիկայի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Մերկացրած հրազենով ձերբակալում կատարող ոստիկանության զորքերի զինծառայողներն օգտվում են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված` ոստիկանության զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքներից:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքը լրացնել նոր` 21.1.-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 21.1. ՈUՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Անձնական անվտանգության ապահովման համար ոuտիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի oգտագործել uաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ եւ անհատական պաշտպանության այլ միջոցներ:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել նոր` 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Ակնհայտ անoրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոuտիկանության զորքերի զինծառայողները, ինչպեu նաեւ անoրինական կարգադրություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք պատաuխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով, իuկ ակնհայտ անoրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատաuխանատվությունը:»:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքը լրացնել նոր`  24.1.-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 24.1. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1. Ոuտիկանության զորքերի զինծառայողի գործունեության վրա տարածվում են oրենքով uահմանված` արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների` անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիu վնաu պատճառելու, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, հիմնավորված ռիuկի եւ հրաման կամ կարգադրություն կատարելու կանոնները:

2. Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից oրենքին հակաuող ակնհայտ անoրինական հրամաններ, հրահանգներ եւ կարգադրություններ uտանալիu ոuտիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն oրենքի պահանջներով` այդ մաuին տեղյակ պահելով վերադաuին:»:

ՀՈԴՎԱԾ 11. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստվել են ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 354-Ն որոշմամբ հաստատված` ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրի 30.1 եւ 30.2 ենթակետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N1523-Ն որոշմամբ հաստատված Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 127-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության` ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման (մոնիթորինգի) նիստի արձանագրության քաղվածքով ներկայացված Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ուղղված առաջարկությունների կատարումն ապահովելու նպատակով:

 Նախագծերի ընդունման նպատակը ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկի հրապարակայնության երաշխավորումն է, դրանց գործադրման կարգը սահամնելու իրավունքը ՀՀ ոստիկանության պետին վերապահելը, ոստիկանության ծառայողներին զենք հատկացնելու կարգի ընդունման համար նորմատիվ-իրավական հիմքեր նախատեսելը, ինչպես նաեւ հասարակական կարգն ապահովելիս ոստիկանության ծառայողի կողմից սահմանված ձեւի համազգեստ կրելու պարտականություն սահմանելը: Օրինագծերը նպատակ են հետապնդում ուժի եւ հատուկ միջոցների գործադրման սահմանափակումները համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերի պահանջներին, ինչպես նաեւ ապահովել «Ոստիկանության մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված հատուկ միջոցների տեսակների եւ դրանց գործադրման հիմքերի համապատասխանությունը:

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով ոստիկանության սպառազինության ցանկում ներառված չեն ոստիկանության կողմից օգտագործվող հատուկ միջոցները, ինչպես նաեւ սահմանված չէ, թե ում կողմից է հաստատվում հատուկ միջոցների օգտագործման կարգը: Բացի այդ, օրենքում հստակ ամրագրված չեն ոստիկանության ծառայողներին զենք հատկացնելու կարգին վերաբերող դրույթներ: «Ոստիկանության մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման հիմքերը տարբեր են, ուստի անհրաժեշտ է դրանք համապատասխանեցնել:

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր, որոնցով հստակ կսահմանվեն վերոհիշյալ խնդիրները լուծող իրավակարգավորումներ:

2. Կարգավորման առարկան

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով հստակեցվում են հատուկ միջոցների ցանկը սահմանելու եւ դրանք օգտագործելու հետ կապված հարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման արդյունքում կսահմանվի հատուկ միջոցների ցանկը, դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, հանելու եւ ոչնչացնելու կարգը, ՀՀ կառավարությանը իրավունք կվերապահվի կարգավորել ոստիկանության ծառայողին զենք հատկացնելու հետ կապված հարաբերությունները, իսկ ՀՀ ոստիկանության պետին` սահմանել հատուկ միջոցների գործադրման եւ հատկացման կարգը, ինչպես նաեւ հասարակական կարգի պահպանությունն ապահովող ոստիկանության ծառայողների կողմից սահմանված ձեւի համազգեստ կրելու պարտականություն կսահմանվի: Օրինագծերի ընդունման արդյունքում ուժի եւ հատուկ միջոցների գործադրման սահմանափակումները կհամապատասխանեցվեն միջազգային իրավական ակտերի պահանջներին, ինչպես նաեւ կապահովվի «Ոստիկանության մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված հատուկ միջոցների տեսակների եւ դրանց գործադրման հիմքերի համապատասխանությունը: