Armenian ARMSCII Armenian
Կ-10041-19.10.2010,03.12.2010-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀO-163 oրենքի (այսուհետ` Oրենք) 14-րդ հոդվածում`

1)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

 «1.1. Հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս  ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձեւի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:».

2) 3-րդ մասի «ժողովները, հանրահավաքները, երթերն ու ցույցերը» բառերը փոխարինել «հրապարակային միջոցառումները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանության զորքերի զինծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն եւ մարտական տեխնիկա` սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ֆիզիկական ուժի, հրազենի եւ հատուկ միջոցների գործադրման ընտրությունը կատարելիu ոuտիկանության զորքերի զինծառայողն առաջնորդվում է` ելնելով uտեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:».

3) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու եւ համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի եւ մարտական տեխնիկայի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաեւ պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի եւ մարտական տեխնիկայի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ:».

4)  3-րդ մասի 1-ին կետը «պահանջները» բառից առաջ լրացնել «օրինական» բառով, նույն կետի «վտանգի տակ է դնում» բառերը փոխարինել «անմիջական սպառնալիք է ստեղծում» բառերով, իսկ «կյանքն ու առողջությունը,» բառերը` «կյանքի ու առողջության համար կամ» բառերով.

5)  3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնաuը հաuցվի նվազագույնի.».

6)  3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ցուցաբերել կամ ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն` բժշկական կազմակերպություններին անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին.».

7) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) վերադասության կարգով անմիջապես զեկուցել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու (օգտագործելու) հետեւանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին, ինչպես նաեւ հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների եւ ռետինե մահակի), հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու (օգտագործելու) յուրաքանչյուր դեպքի մասին:».

8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Ոստիկանության զորքերը պարտավոր են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:».

9)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.

«4.2. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 4-րդ մասով եւ սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր` նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի, մարտական տեխնիկայի գործադրման անհրաժեշտությունը փաuտող հանգամանքները եւ իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ գործադրվել են դրանք, գործադրված հատուկ միջոցների, հրազենի եւ ռազմամթերքի, մարտական տեխնիկայի տեuակը եւ քանակը, մարմնական վնաuվածքներ uտացած անձանց առաջին բուժoգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնասվածքներ ստացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության զորքերի զինծառայողները:»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը «ֆիզիկական ուժ» բառերից հետո լրացնել «(այդ թվում` ձեռնամարտի հնարքներ), ինչպեu նաեւ ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոuտիկանության զորքերի վրա դրված պարտականությունների կատարումը» բառերով, իսկ հոդվածի «, անհնազանդություն ցուցաբերելու» բառերը հանել:

Հոդված  4. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.».

2) 1-ին մասի 5-րդ կետի «ձերբակալված անձանց Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկելիu» բառերը փոխարինել «իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս» բառերով, իսկ նույն կետը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «կամ չենթարկվել նրանց օրինական պահանջներին» բառերով.

3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) ավտոտրանuպորտային միջոցը կանգնեցնելիu, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոuտիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի` տրանuպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին:».

4)  2-րդ մասում`

ա. 1-ին կետի «3-րդ» թիվը փոխարինել «2-րդ» թվով, իսկ «, 7-րդ» թիվը հանել,

բ.  2-րդ կետը «արցունքաբեր» բառից հետո լրացնել «, գրգռիչ» բառով, «գազ» բառից հետո` «, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ» բառերով,  իսկ  նույն կետի «3-րդ,» թիվը  հանել,

գ. 3-րդ կետից հանել «4-րդ,» եւ  «8-րդ»  թվերը,

դ. 4-րդ կետը «1-ին,» թվից հետո լրացնել «2-րդ,» թվով,

ե. 5-րդ կետը «1-ին մասի» բառերից հետո լրացնել «2-րդ,» թվով,

զ. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) մարդկանց եւ տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.»,

Է. 7-րդ կետը «1-ին,» թվից հետո լրացնել «2-րդ,» թվով,

ը. 9-րդ կետը «շներ» բառից հետո լրացնել «(պահնորդական, հետախուզական, պարեկային)» բառերով, իսկ նույն կետի «1-8-րդ» թվերը փոխարինել «1-7-րդ» թվերով,

թ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) հատուկ ներկող նյութեր` սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում` ջրանետի միջոցով:».

5)  5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահաuների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն uպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), իսկ մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:»:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետում «պահպանվող» բառը փոխարինել «պետական պահպանության ենթակա» բառերով.

2) 1-ին մասի 5-րդ կետում «պահպանվող» բառը փոխարինել «պետական պահպանության ենթակա» բառերով.

3)  2-րդ մասի 3-րդ կետը «գործադրելու» բառից հետո լրացնել «(օգտագործելու)» բառով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Ոստիկանության զորքերի զինծառայողի կողմից հրազենի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության զորքերի հրամանատարը անմիջապես տեղյակ է պահում դատախազին:»:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում չեն կարող գործադրվել հրետանային զենք, թրթուրավոր մարտական տեխնիկա, ռազմական ավիացիայի օդանավեր:

4. Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ ընդգրկված մարտական տեխնիկայի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Մերկացրած հրազենով ձերբակալում կատարող ոստիկանության զորքերի զինծառայողներն օգտվում են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված` ոստիկանության զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքներից:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով.

«Հոդված 21.1. Ոuտիկանության զորքերի զինծառայողի անհատական պաշտպանության միջոցները

1. Անձնական անվտանգության ապահովման համար ոuտիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի oգտագործելու uաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ եւ անհատական պաշտպանության այլ միջոցներ:»:

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ակնհայտ անoրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոuտիկանության զորքերի զինծառայողները, ինչպեu նաեւ անoրինական կարգադրություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք պատաuխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով, իuկ ակնհայտ անoրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատաuխանատվությունը:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.

«Հոդված 24.1. Ոստիկանության զորքերի զինծառայողի իրավական ապահովության պետական երաշխիքները

1. Ոuտիկանության զորքերի զինծառայողի գործունեության վրա տարածվում են oրենքով uահմանված` արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների` անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիu վնաu պատճառելու, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, հիմնավորված ռիuկի եւ հրաման կամ կարգադրություն կատարելու կանոնները:

2. Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից oրենքին հակաuող ակնհայտ անoրինական հրամաններ, հրահանգներ եւ կարգադրություններ uտանալիu ոuտիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն oրենքի պահանջներով` այդ մաuին տեղյակ պահելով վերադաuին:»:

Հոդված 11. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: