Armenian ARMSCII Armenian
Պ-1341-23.09.2017,13.11.2017-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի աղյուսակի 12-րդ կետի 12.1-ին ենթակետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
 
12.1 վտանգավոր թափոնների գործածության լիցենզիայի յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան
բազային տուրքի 60-ապատիկի չափով.
յուրաքանչյուր հաջորդ ներդիրի համար պետական տուրքը նվազեցվում է բազային տուրքի 10-ապատիկի չափով, սակայն ոչ պակաս, քան բազային տուրքի 10-ապատիկը

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: