Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-10421-02.12.2010-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996  թվականի մայիսի 29-ի  ՀՕ- 59-Ն օրենքի /այսուհետեւ` օրենք/    32-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 32. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏՈՒԿ ԴԱUՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԿԱՄ  ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԱUՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Երեխային հատուկ դաuտիարակչական  հաuտատություն է ուղարկում   միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:

Երեխան  առանց oրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն  կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Հատուկ դաuտիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաuտատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատաuխան կրթության եւ մաuնագիտական պատրաuտության, ծնողների կամ այլ oրինական ներկայացուցիչների, հարազատների եւ այլ անձանց հետ տեuակցության եւ նամակագրության իրավունք:

Հատուկ դաuտիարակչական հաuտատության խնդիրն է երեխային ուղղելը եւ վերադաuտիարակելը»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծերի նախապատրաստումը պայմանավորված է հոգեկան առողջության բնագավառի իրավական դաշտի բարելավման անհրաժեշտւթյամբ եւ հոգեկան խանգարումներով տառապող անձանց, մասնավորապես ` երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական հստակեցումների  անհրաժեշտւթյամբ:

 Այսպես,  «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի համաձայն  անձի հարկադիր հոսպիտալացում պետք է իրականացվի միայն օրենքով նախատեսված դեպքերում: ՀՀ օրենսդրությամբ հարկադիր բուժում նախատեսվում է հանցագործություն կատարած անձանց համար, ընդ որում` ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով  սահմանվում է, թե հոգեկան խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ  կոնկրետ որ դեպքում եւ հոգեբուժական ինչպիսի հաստատությունում են կիրառվում բժշկական բնույթի հարկադրական միջոցները:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ գլխով, սահմանավում են քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ գործերի վարույթը:   Սակայն ՀՀ որեւէ օրենքով նախատեսված չեն քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում տեղավորելու հիմքերը:

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի հոգեբուժական ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից հոժարակամ (կամավոր) կարգով գտնվող հիվանդի դուրuգրումը կատարվում է հոգեբույժի եզրակացության հիման վրա կամ հիվանդի պահանջով, բացառությամբ այն դեպքերի, երբ հիվանդը տվյալ պահին հաuարակական վտանգ է ներկայացնում: Այu դեպքում հոգեբուժական այն կազմակերպության տնoրինությունը, որում բուժվում է քաղաքացին, uույն oրենքի 23-րդ հոդվածով uահմանված կարգով եւ ժամկետներում դիմում է դատարան` քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար: Սյսպիսով, ՀՀ օրենքներով անձը կարող է  հարկադիր բուժման ենթարկվել հանցագործություն կատարելու կամ հաuարակական համար վտանգ  ներկայացնելու դեպքում:

Համաշխարհային առողջապահական կազմակերպության 2006 թվականի «Հոգեկան առողջության եւ մարդու իրավունքների ոլորտում օրենսդրության վերաբերյալ ներկայացվող ցուցումների» 3.1.4 հոժարակամ կամ հարկադիր հոսպիտալացում բաժնի  համաձայն, հոգեկան խանգարում ունեցող անձը կարող է հարկադիր հոսպիտալացվել, եթե վտանգ է ներկայացնում իր եւ այլ անձանց համար, կամ բուժումը դադարեցնելը կարող է վատթարացնել հիվանդի առողջական վիճակը:

Նախագծով նախատեսվում է  «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որով հոգեկան խանգարումներ ունեցող անձի  բուժումը դադարեցնելու պահանջը կարող է մերժվել օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում: Նույն հոդվածից հանվել են հոգեբուժական կազմակերպության տնօրինության դատարան դիմելու լիազորությունների վերաբերյալ դրույթները, քանի որ բովանդակային առումով դրանք պետք է ընդգրկվեն այլ հոդվածում:

Նախագծով օրենքի 22-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որով  սահմանվել են հոգեկան խանգարումներ ունեցող անձին առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության հոսպիտալացնելու դեպքերը: Դրանք են` 

  • Եթե հոգեկան խանգարումներ ունեցող անձը վտանգ է ներկայացնում իր  համար:
  • Եթե հոգեկան խանգարումներ ունեցող անձը վտանգ է ներկայացնում  այլ անձանց համար:
  • Եթե հոգեկան խանգարումներ ունեցող անձի բուժումը չիրականացնելը կարող է վատթարացնել հիվանդի առողջական վիճակ:
  • Եթե հոգեկան խանգարումներ ունեցող անձի բուժումը դադարեցնելը կարող է վատթարացնել հիվանդի առողջական վիճակը:

    Բացի այդ, օրենքի 21-րդ  եւ 23-րդ հոդվածների այն դրույթները, որոնք վերաբերում են անձին ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգին, մասնավորաբար, դատարան դիմելու կարգին եւ ժամկետներին, ընդգրկվել են  22-րդ հոդվածում, քանի որ հոդվածի վերնագիրը փոխվել է հետեւյալ վերտառությամբ` «ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ /ՀԱՐԿԱԴԻՐ/ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ»:

    Մյուս խնդիրը, որին անրադառնում է սույն նախագիծը` հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների հստակեցումն է: Մասնավորապես անրադարձ է կատարվում այն խնդրին, որ համաձայն գործող օրենքի  «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի վերնագրված է «Հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները« եւ Հոդվածի 2-րդ մասում  թվարկված են հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները, սակայն թվարկումը վերաբերում է միայն հիվանդանոցային պայմաններում բուժվող հոգեկան խանգարում ունեցողներին: Այս առումով անհրաժեշտ է հոդվածում կատարել լրացում, նշելով, թե ովքեր են օգտվում թվարկված իրավունքներից:

    Բացի այդ, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց որոշակի իրավունքներ ամրագրված են  22-րդ հոդվածում, որի պատճառով կորում է հոգեկան խանգառումներով տառապող անձի իրավունքների վերաբերյալ ամփոփ եւ ամբողջական պատկերացումը, որը կարող է բերել օրենքի ոչ ճիշտ մեկնաբանության եւ որպես հետեւանք` մարդու իրավունքների ոտնահարման:

    Գործող օրենքի 22-րդ հոդվածը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության պահանջներին, համաձայն որի հոդվածի վերնագիրը պետք է համապատասխանի հոդվածի բովանդակությանը:

    Հոդվածը պետք է վերաբերի ոչ հոժարակամ հոսպիտալացմանը, իսկ իրավունքները պետք է ընդգրկվեն նույն օրենքի 6-րդ հոդվածում, քանի որ հարկադիր հոսպիտալացվող անձինք եւս հոգեկան խանգարումներ ունեցողներ են:

    Հոդվածում դրույթներ են նախատեսվել նաեւ հոգեկան խանգարում ունեցող երեխայի իրավունքների մասին, ինչպես նաեւ  օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթները  տեղափոխվել են 6-րդ հոդված, որպես  12-րդ մաս, քանի որ այն վերաբերում է հոգեկան խանգարում ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերին եւ կարգին:

    Նախագծով ուժը կորցրած է ճանաչվում օրենքի 23-րդ` «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ» հոդվածը, քանի, որ նրա դրույթները տեղափոխվել են օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ մաս եւ  22-րդ հոդվածի 2-րդ մաս:

    Միաժամանակ   ներկայացում է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով, օրենքի 32-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ: Նախագծով հոդվածում ամրագրվում են դրույթներ, համաձայն որոնց հոգեկան խանգարումներ ունեցող երեխաները հոգեբուժական հաստատություններ առանց իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնության կարող են հոսպիտալացվել դատարանի վճռով` օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Դեպքերը եւ կարգը արդեն իսկ նախատեսվում է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն նախատեսող նախագծով: Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս հոգեկան խանգարումներ ունեցող երեխաների հոսպիտալացման վերաբերյալ նորմեր ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն: Հոգեկան խանգարումներ ունեցող երեխաներին բուժելու եւ նրանց անվտագությունն ապահովելու նպատակով, վերջիններիս ազատությունից զրկելու վերաբերյալ նորմերի, ինչպես նաեւ անազատության մեջ պահելիս նրանց իրավունքների ամրագրումն օրենքով անհրաժեշտ է եւ բխում է ՀՀ Սահմանադրությունից: