ՀՈԴՎԱԾ 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի /այսուհետեւ` օրենք/ 32-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 32. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏՈՒԿ ԴԱUՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԿԱՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԱUՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Երեխային հատուկ դաuտիարակչական հաuտատություն է ուղարկում միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:
Երեխան առանց oրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
Հատուկ դաuտիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաuտատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատաuխան կրթության եւ մաuնագիտական պատրաuտության, ծնողների կամ այլ oրինական ներկայացուցիչների, հարազատների եւ այլ անձանց հետ տեuակցության եւ նամակագրության իրավունք:
Հատուկ դաuտիարակչական հաuտատության խնդիրն է երեխային ուղղելը եւ վերադաuտիարակելը»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: