Armenian ARMSCII Armenian
Պ-10421-02.12.2010-ԱՄ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996  թվականի մայիսի 29-ի  ՀՕ-59 օրենքի  32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված  32.  Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական կամ հոգեբուժական հաստատություններում

Երեխային հատուկ դաuտիարակչական  հաuտատություն է ուղարկում   միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:

Երեխան  առանց oրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն  կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Հատուկ դաuտիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաuտատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատաuխան կրթության եւ մաuնագիտական պատրաuտության, ծնողների կամ այլ oրինական ներկայացուցիչների, հարազատների եւ այլ անձանց հետ տեuակցության եւ նամակագրության իրավունք:

Հատուկ դաuտիարակչական հաuտատության խնդիրն է երեխային ուղղելը եւ վերադաuտիարակելը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: