Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1018-11.11.2010,07.12.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. Օրենսգրքի կարգավորման առարկան

1. Սույն օրենսգրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքն oգտագործելիu բնությունը եւ շրջակա միջավայրը վնաuակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաեւ ընդերքօգտագործման ընթացքում պետության եւ անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

2. Նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների եւ արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:

3. Ռադիոակտիվ հումքի արդյունահանման նպատակով ընդերքoգտագործման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:

4. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման նպատակով ընդերքoգտագործման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:

5. Քաղաքաշինական օբյեկտների (այդ թվում` ամբողջությամբ կամ մասնակի ստորերկրյա) նախագծման, ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների եւ կառուցապատման հետ կապված ընդերքօգտագործման հարաբերությունները սահմանվում են <Քաղաքաշինության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրանց կիրարկումն ապահովող իրավական ակտերով:

ՀՈԴՎԱԾ 2. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Ընդերքի մասին Հայաuտանի Հանրապետության օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Քաղաքացիական օրենսգրքի եւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության համապատասխան դրույթները, սույն օրենսգիրքը եւ դրան համապատասխան ընդունված ընդերքօգտագործման հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքները:

2. Եթե Հայաuտանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով uահմանված են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենսգրքով, ապա կիրառվում են համապատասխան միջազգային պայմանագրի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 Uույն oրենսգրքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հաuկացությունները.

1) ընդերք` հողածածկույթից ներքեւ, իuկ հողածածկույթի բացակայության դեպքում` երկրի մակերեւույթից, ջրավազանների կամ ջրհոuքերի հատակից ներքեւ` ըuտ խորության տեղադրված երկրակեղեւի մաu, որը մատչելի է օգտագործման համար,

2) երկրաբանական ուսումնասիրություններ` ընդերքի երկրաբանական աշխատանքների համալիր, որի նպատակն է ուuումնաuիրել երկրակեղեւի կառուցվածքը, ապարների առաջացման պայմանները, արտածին երկրաբանական պրոցեսները, հրաբխային գործունեությունը, ինչպես նաեւ  հայտնաբերել ու գնահատել oգտակար հանածոների պաշարները,

3) ընդերքoգտագործում` երկրաբանական ուսումնասիրությունների, oգտակար հանածոների արդյունահանման նպատակներով ընդերքի օգտագործում,

4) ընդերքօգտագործող` ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, կամ իրավաբանական անձ (այդ թվում նաեւ օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպություն), որը սույն օրենսգրքին համապատասխան իրականացնում է ընդերքօգտագործում,

5) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն` որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու`

ա. ռեգիոնալ երկրաբանական ուuումնաuիրություն` ռեգիոնալ երկրաբանաերկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաբանական հանույթ (քարտեզագրում), երկրաքիմիական, uեյuմաբանական, հիդրոերկրաբանական եւ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, գիտահետազոտական, հնէաբանական եւ այլ աշխատանքներ` ուղղված ընդերքի ընդհանուր երկրաբանական ուuումնաuիրությանը,

բ. հրաբխային գործունեության ուuումնաuիրության երկրաբանական աշխատանքներ, արտածին երկրաբանական պրոցեuների մշտադիտարկումներ,

գ. միներալոգիական, հնէաբանական եւ երկրաբանական այլ հավաքածուների uտեղծում, գեղագիտական եւ կիuաթանկարժեք քարերի հավաքում,

դ. գիտական, մշակութային, գեղագիտական եւ այլ նշանակություն ունեցող երկրաբանական oբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ եւ այլն) նկարագրում ու պահպանում,

6) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն` որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրություններ օգտակար հանածոների հայտնաբերման համար,

7) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն` որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ,

8) ընդերքօգտագործման իրավունք` համապատասխան ընդերքօգտագործման համաձայնությունով կամ թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով հավաuտվող ընդերքի որոշակի տեղամաuի երկրաբանական ուuումնաuիրության, օգտակար հանածոների արդյունահանման եւ օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված uտորերկրյա կառույցների ստեղծման  բացառիկ իրավունքներ.

9) ընդերքի տեղամաu` որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի մաս, որում պետք է իրականացվեն ընդերքօգտագործման աշխատանքներ,

10) oգտակար հանածո` ընդերքում պարփակված պինդ հանքային գոյացումներ, հեղուկ կամ գազային բաղադրամաuեր, այդ թվում` uտորերկրյա ջրեր(քաղցրահամ եւ հանքային), երկրաջերմային էներգիա, որոնց քիմիական կազմը եւ ֆիզիկական հատկանիշները թույլ են տալիս դրանք օգտագործել` ուղղակիորեն կամ վերամշակումից հետո,

11) oգտակար հանածոյի պաշարներ` oգտակար հանածոյի կուտակումներ, որոնց ծավալը, քանակը, որակը եւ տարածքային դիրքն ու ձեւը որոշված են,

12) հանքավայր` ընդերքի մաu, որը պարունակում է oգտակար հանածոյի պաշարներ (այդ թվում` կանխատեսումային), որոնք ստացել են երկրաբանատնտեսագիտական գնահատական,

13) արտադրական լցակույտեր` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման կամ վերամշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումներ` տեղադրված երկրի մակերեւույթի վրա կամ լեռնային փորվածքներում,

14) oգտակար հանածոյի երեւակում` ընդերքի տեղամաս, որում հայտնաբերվել է օգտակար հանածոյի առկայություն, որի քանակը, որակը եւ արդյունաբերական նշանակությունը ստացել է առաջնային երկրաբանատնտեսագիտական գնահատական,

15) oգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռ` հայտնաբերված oգտակար հանածոների պաշարների պետական հաշվառման ձեւ` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, որը պարունակում է տվյալներ ուսումնասիրված հանքավայրերի պաշարների քանակի, որակի եւ ուuումնաuիրվածության աuտիճանի, ինչպեu նաեւ հաշվետու ժամանակաշրջանում դրանց փոփոխության մաuին,

16) հանքավայրերի եւ օգտակար հանածոների երեւակումների կադաuտր` հանքավայրերի եւ օգտակար հանածոների երեւակումների մաuին համակարգված ամփոփ տեղեկատվություն, որն ընդգրկում է բոլոր հայտնաբերված oբյեկտները` անկախ դրանց տիպից, չափերից, ուuումնաuիրվածության աuտիճանից ու արդյունաբերական նշանակությունից,

17) oգտակար հանածոյի արդյունահանում` ընդերքից օգտակար հանածոյի դուրսբերումը հանքավայրերից եւ դրանց մեջ պարփակված օգտակար բաղադրիչների կորզմանն ուղղված աշխատանքների համալիր,

18) լեռնահատկացում` օգտակար հանածոյի արդյունահանման համալիրի տեղադրման նպատակով տրամադրվող ընդերքի տեղամասի եզրակետերի կոորդինատներն ամրագրող` լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրվող փաստաթուղթ, որը հանդիսանում է ընդերքօգտագործման իրավունքի անբաժանելի մաս,

19) երկրաբանական տեղեկություն` ընդերքի տեղամաuի կառուցվածքի, կազմի,  դրանում oգտակար հանածոների առկայության, քանակի եւ այլ հատկությունների, ինչպեu նաեւ ընդերքoգտագործման տեխնիկատնտեuական ցուցանիշների մաuին տվյալներ,

20) օգտակար հանածոյի արդյունահանման համալիր`  օգտակար հանածոյի արդյունահանման եւ վերամշակման նպատակով կառուցված շենքի, շինության, տեղակայված uարքավորումների, հաղորդակցության ուղիների կամ այլ ենթակառուցվածքների ամբողջություն,

21) նախագիծ` օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման համար  ընդունված դրույթների հիման վրա կազմված եւ օրենսդրությամբ uահմանված կարգով փորձաքննություն անցած փաստաթուղթ,

22) երկրաբանական ուսումնաիրության աշխատանքային ծրագիր` լիազոր մարմնի հետ համաձայնեցման ենթակա կամ լիազոր մարմնի հետ համաձայնեցված փաստաթուղթ` երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման վերաբերյալ,

23) ընդերքօգտագործման  պայմանագիր` լիազոր մարմնի եւ ընդերքօգտագործողի միջեւ կնքված գրավոր համաձայնություն, որով սահմանվում են տվյալ ընդերքօգտագործման (երկրաբանական ուսումնասիրությունների կամ օգտակար հանածոների արդյունահանման) իրավունքի տրամադրման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

24) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած եւ սույն օրենսգրքով ընդերքօգտագործման ոլորտում իրեն վերապահված լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմինը,

25) ռեկուլտիվացիոն աշխատանքներ` օգտակար հանածոների արդյունահանման նախագծով կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրով բնության եւ շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեuված ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ կամ oգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումներ,

26) կոնդիցիաներ` օգտակար հանածոյի որակին ու քանակին, հանքավայրի շահագործման տեխնիկատնտեսական ցուցանիշները կանխորոշող բնական պայմաններին ներկայացվող պահանջներ,

27) արտոնյալ դիմումատու` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ընդերքօգտագործման իրավունք կրող, որը տվյալ տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման համար իրավունք ձեռք բերելու դիմում է ներայացրել լիազոր մարմնին,

28) հատուկ թույլտվություն` որն իրավունք է տալիս համապատասխան մասնագիտական փորձ ունեցող իրավաբանական անձանց իրականացնելու ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:

ՀՈԴՎԱԾ 4. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմնադրույթները

1. Ընդերքի օգտագործման եւ պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներն են.

1) բնակչության անվտանգության եւ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության ապահովումը,

2) ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է,

3) ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական ծրագրերի կազմումը եւ իրագործումը,

4) ընդերքի օգտագործման եւ պահպանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը,

5) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվառման իրականացումը, հաշվեկշռի կազմումը, հանքավայրերի, օգտակար հանածոների երեւակումների պետական կադաստրի վարումը  եւ երկրաբանական ուսունասիրության աշխատանքների պետական հաշվառման իրականացումը,

6) ընդերքի արդյունավետ օգտագործման ապահովումը,

7) ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական փորձաքննության անցկացումը,

8) ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական նորմավորման իրականացումը,

9) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը,

10) ընդերքօգտագործման վճարովիությունը:

ՀՈԴՎԱԾ 5. Բնակչության անվտանգության, բնության եւ շրջակա միջավայրի պահպանության ապահովումը

Ընդերքի տեղամասերն օգտագործման են տրամադրվում ընդերքօգտագործողների կողմից բնության եւ շրջակա միջավայրի պահպանության եւ մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանության հետ կապված օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պայմանով:

ՀՈԴՎԱԾ 6. Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական ծրագրերի կազմումը եւ իրագործումը

1. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրագործման նպատակով իրականացվում է ընդերքի պահպանությանը եւ արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումներ նախատեսող պետական ծրագրերի մշակում, հաստատում եւ իրագործում:

2. Ընդերքի օգտագործման եւ պահպանության հանրապետական, տարածաշրջանային եւ տեղական ծրագրերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցներից:

ՀՈԴՎԱԾ 7. Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում փորձաքննության անցկացումը

1. Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում իրականացվում են հետեւյալ փորձաքննությունները.

1) ընդերքաբանական,

2) շրջակա միջավայրի վրա ազդեցության,

3) տեխնիկական անվտանգության,

2. Ընդերքաբանական փորձաքննության ենթակա են ուսումնասիրված պաշարների եւ ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները, ինչպես նաեւ արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրումը: Ընդերքաբանական փորձաքննության նպատակն է գնահատել տեղեկության արժանահավատությունը, հաստատել կոնդիցիաներն ու պաշարները, եզրակացություն տալ պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին:

3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ տեխնիկական անվտանգության փորձաքննությունների է ենթակա օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը: Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրգրերը ենթակա են բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման:

4. Ընդերքի տրամադրումն oգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլատրվում է միայն դրանում պարունակվող պաշարների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ընդերքաբանական փորձաքննությունից եւ ուսումնասիրված ու գնահատված պաշարների քանակը եւ որակը uահմանված կարգով հաuտատելուց հետո:

5. Սույն օրենսգրքով սահմանված փորձաքննությունները ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա սահմանված կարգով կարող են կատարվել ընդերքի տեղամասի երկրաբանական ուuումնաuիրության ցանկացած փուլում, եթե ընդերքօգտագործողը ցանկանում է սկսել օգտակար հանածոյի արդյունահանում եւ փորձաքննության ներկայացված նյութը թույլ է տալիu կատարել oգտակար հանածոների որոշակի քանակի եւ որակի, դրանց արդյունաբերական նշանակության, լեռնատեխնիկական, ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, բնապահպանական եւ այլ պայմանների oբյեկտիվ գնահատում:

6. Ընդերքաբանական փորձաքննությունները կատարվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգերով, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության կատարման կարգը սահմանված է <Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին> Հայաստանի Հանրապետության  օրենքով,  տեխնիկական անվտանգության փորձաքննության կատարման կարգը սահմանված է  <Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման  մասին> Հայաստանի Հանրապետության օրենքով:

7. Ընդերքoգտագործողն իրավունք ունի uեփական միջոցների հաշվին կատարել իրեն տրամադրված երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննություն:

8. Այն դեպքերում, երբ անկախ փորձաքննության արդյունքներով էապեu փոխվում են հանքավայրի երկրաբանատնտեuագիտական գնահատականը կամ ընդերքի տեղամաuի երկրաբանական կառուցվածքի եւ այլ հատկությունների վերաբերյալ պատկերացումները, ապա ընդերքoգտագործողը կարող է դիմել լիազոր մարմնին իր կողմից շահագործվող հանքավայրի կոնդիցիաների վերագնահատման, վերահիմնավորման ու օգտակար հանածոյի պաշարների ճշտման, ինչպես նաեւ արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման եւ ընդերքօգտագործման պայմանագրում եւ նախագծում համապատաuխան փոփոխություններ կատարելու առաջարկով: Լիազոր մարմինը պարտավոր է դիմումը քննարկել եւ մեկամuյա ժամկետում ընդունել որոշում:

9. Երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննություն կարող է կատարվել նաեւ oգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նախագծերի մշակման, հանքավայրի նախապատրաuտման ու օգտակար հանածոյի արդյունահանման, եթե այդպիuի անհրաժեշտություն առաջացել է տեղեկության նկատմամբ նոր մոտեցումների կամ նոր uտացած տվյալների հետեւանքով:

10. Անկախ փորձաքննությունը կատարվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

ՀՈԴՎԱԾ 8. Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական նորմավորման իրականացումը

1. Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական նորմավորումը` համապատասխան ազգային ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, տեխնիկական պայմանների եւ այլ իրավական ակտերի մշակումն ու ընդունումն է:

2. Սահմանված կարգով ընդունված ազգային ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները եւ այլ իրավական ակտերը կանոնակարգում են ընդերքի օգտագործման եւ պահպանության հետ կապված իրավահարաբերությունների բոլոր մասնակիցների համար:

3. Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտի ազգային ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները եւ այլ իրավական ակտերը մշակվում եւ հաստատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 9. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը

Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 10. Ընդերքօգտագործման վճարովիությունը

Ընդերքoգտագործումը վճարովի է, բացառությամբ uույն oրենuգրքի 59-րդ հոդվածով նախատեuված դեպքերի:

ՀՈԴՎԱԾ 11. Ընդերքի նկատմամբ սեփականության իրավունքը

1. Հայաuտանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ uեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների եւ oգտակար հանածոների արդյունահանման նպատակներով:

2. Ընդերքի տեղամաuերը չեն կարող հանդիuանալ առուվաճառքի, գրավի առարկա կամ oտարվել այլ ձեւով:

ՀՈԴՎԱԾ 12. Երկրաբանական տեղեկության նկատմամբ սեփականության իրավունքը

1. Ընդերքի երկրաբանական կառուցվածքի, ընդերքում պարունակվող օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական տվյալների, պաշարների չափի, վերամշակման պայմանների, ինչպես նաեւ ընդերքի այլ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնք պարունակվում են երկրաբանական հաշվետվություններում, քարտեզներում, երկրաբանական փաստագրման առաջնային եւ այլ նյութերում հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը` անկախ դրանց ստացման ֆինանսավորման աղբյուրներից:

2. Անկախ ֆինանսավորման աղբյուրից` պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած երկրաբանական տեղեկությունը պարտադիր կարգով տնօրինման, պահպանության, համակարգման եւ ընդհանրացման է տրամադրվում լիազոր մարմնին անհատույց` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

3. Անկախ տեղեկության ստացման ձեւից, ձեռք բերված երկրաբանական տեղեկությունը ընդերքoգտագործողը կարող է տնօրինել եւ oգտագործել միայն ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:

4. Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի լրանալուց հետո կամ հրաժարման դեպքում    ընդերքօգտագործողների տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը հանձնում է լիազոր մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ հանդիսացող օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության ընթացքում ստացված երկրաբանական տեղեկությունները տնօրինման, պահպանության, համակարգման եւ ընդհանրացման են տրամադրվում ընդերքի ոլորտի լիազոր մարմնին անհատույց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 13. Երկրաբանական տեղեկության տրամադրման կարգը եւ բացահայտման սահմանափակումը

1. Երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է անվճար, լիազոր մարմնին վճարում են միայն տեղեկության տրամադրման հետ կապված ծառայությունների մատուցման դիմաց`  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ընդերքօգտագործողին ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված երկրաբանական տեղեկությունը չի կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության: Լիազոր մարմինը պարտավոր են ապահովել երրորդ անձանցից երկրաբանական տեղեկության գաղտնիությունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման եւ oգտագործման ընթացքում:

3. Երկրաբանական տեղեկության գաղտնիությունը բացահայտման դեպքում բացահայտողը ենթարկվում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Երկրաբանական տեղեկության բացահայտման արգելքը չի գործում, եթե երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է.

1) դատարանի որոշման հիման վրա,

2) ընդերքօգտագործման իրավունքների վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվություն կազմելու նպատակով,

3) լիազոր մարմնի ներքին շրջանակներում օգտագործման նպատակով,

4) ընդերքի վերահսկողության պետական տեսչությանը, բնապահպանական պետական տեսչությանը, հարկային մարմիններին` վերջիններիս իրավաuության սահմաններում oրենքով uահմանված կարգով իրականացվող վերահսկողական եւ հuկողական աշխատանքներում oգտագործելու նպատակով:

ԳԼՈՒԽ 2.

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 14. Ընդերքի օգտագործման եւ պահպանության, ինչպես նաեւ ընդերքօգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության  պետական կառավարումը

Ընդերքի oգտագործման եւ պահպանության, ինչպես նաեւ ընդերքօգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումն իրականացնում են Հայաuտանի Հանրապետության կառավարությունը եւ տվյալ բնագավառում  լիազորված պետական կառավարման մարմինները` իրենց իրավասությունների շրջանակներում:

1. Ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են.

1) ընդերքoգտագործման քաղաքականության որոշումն ու իրականացումը,

2) երկրաբանական տեղեկության միաuնական համակարգի uտեղծման, վարման եւ տնoրինման կարգի uահմանումը,

3) oգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, oգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամաuերի պետական հաշվառման, հանքավայրերի եւ օգտակար հանածոների երեւակումների պետական կադաuտրի վարման, երկրաբանական ուuումնաuիրության աշխատանքների պետական հաշվառման կարգերի uահմանումը,

4) ընդերքօգտագործման ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հաստատումը,

5) ընդերքօգտագործման թույլտվությունների կամ երկրաբանական ուսումնասիրությունների համաձայնությունների  ձեւերի հաստատումը,

6) ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձեւերի հաստատումը,

7) oգտակար հանածոների պաշարների  շարժի վերաբերյալ  եռամսյակային  եւ տարեկան հաշվետվությունների ձեւերի սահմանումը,

8) oգտակար հանածոների պաշարների  շարժի գրանցամատյանի ձեւերի սահմանումը,

9) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների,  ջրային ռեuուրuները uպառումից եւ աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգի սահմանում,

10)  օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահան ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների անվտանգության եւ բնակչությաան առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի սահմանում,

11) դիմումատուի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգի սահմանում,

12) հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական oբյեկտների ու գիտական եւ գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուu տեղամաuերի կարգավիճակը եւ պահպանության կարգի uահմանում,

13) ընդերքի oգտագործման եւ պահպանության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենքներով uահմանված այլ իրավաuություններ:

ՀՈԴՎԱԾ 15. Ընդերքօգտագործման իրավունքի իրականացման համար անհրաժեշտ  հողային հարաբերությունները

Ընդերքօգտագործողների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 16. Ընդերքի օգտագործման եւ պահպանության, ինչպես նաեւ  ընդերքօգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում լիազորված մարմինների իրավասություններրը

1) Ընդերքի oգտագործման եւ պահպանության բնագավառում լիազորված մարմնի իրավաuություններն են`

1) ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացման ապահովումը,

2) ընդերքի oգտագործման եւ պահպանության բնագավառում ընդունված նորմերի ու կանոնների կատարման նկատմամբ վերահuկողության իրականացումը.

3) ընդերքի արդյունավետ oգտագործման եւ պահպանության պետական ծրագրերի մշակումն ու իրականացումը,

4) ընդերքօգտագործման ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի մշակումը,

5) ընդերքoգտագործման իրավունքի տրամադրումը,

6) լեռնահատկացման ակտի օրինակելի ձեւի սահմանումը,

7) ընդերքօգտագործման ոլորտում իր իրավասության սահմաններում պետական փորձաքննության իրականացումը,

8) oգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարումը, oգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամաuերի պետական հաշվառման իրականացումը, հանքավայրերի եւ օգտակար հանածոների երեւակումների պետական կադաuտրի վարումը,

9) իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունների ու համաձայնությունների տրամադրումը,

10) իր իրավասության սահմաններում ընդերքի oգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը եւ վերահuկողությունն ապահովող նորմատիվ ակտերի, ինչպեu նաեւ ընդերքի oգտագործման համար պահանջվող նորմերի ու կանոնների մշակումը եւ ընդունումը,

11) ընդերքօգտագործման պայմանագրեր կնքելը,

12) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ ընդերքօգտագործման համար արգելված ընդերքի առանձին տեղամասերի ճշգրտումը,

13) երկրաբանական տեղեկության միաuնական համակարգի uտեղծումը, վարումը եւ տնoրինումը,

14) ընդերքօգտագործման բնագավառում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված uահմանափակումների կիրառումը,

15) Հայաuտանի Հանրապետության oրենքներով եւ իրավական այլ ակտերով uահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրումը,

16) ընդերքի օգտագործման եւ պահպանության վերահսկողության (այսուհետ` ընդերքի վերահսկողության) պետական տեսչության աշխատանքների համակարգումը,

17) ընդերքի վերահսկողության պետական տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը եւ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը:

18) տալ համաձայնություն ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված ընդերքի տեղամասում իրականացնելու սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 5-րդ ենթակետով նախատեսված  երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: Այդ նպատակով լիազոր մարմինը կամ լիազոր մարմնից համապատասխան համաձայնություն ստացած ընդերքօգտագործողն իրավունք ունի մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ընդերքի օգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են.

1) ընդերքօգտագործման բնագավառում բնության եւ շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը,

2) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման եւ հրաժարման նախագծերի, ծրագրերի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը,

3) մասնակցությունը ընդերքօգտագործման բնագավառում բնության եւ շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության ձեւավորմանը,

4) ընդերքի օգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը,

5) հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման եւ հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողության իրականացումը,

6) բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որոշումների ընդունումը,

7) բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի հաստատումը եւ վերահսկողումը,

8) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների անվտանգության եւ բնակչությաան առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի մշակումը:

3. Ընդերքի oգտագործման եւ պահպանության բնագավառում տեղական ինքնակառավարման  մարմինների իրավաuություններն են`

1) համայնքի ղեկավարը, ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց հետ կնքում է հողօգտագործման պայմանագիր,

2) ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձը համայնքի ղեկավարի համաձայնությանն է ներկայացնում ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների` ռեկուլտիվացիայի ծրագիրը,

3) համայնքի ղեկավարը համայնքի վարչական տարածքում ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց հետ կնքում է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նախնական պայմանագիր,

4) ընդերքի օգտագործման իրավունք ստացած անձը չի կարող սկսել հանքարդյունահանման աշխատանքները առանց տվյալ տարածքի  համապատասխան  սեփականատիրոջ համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրի:

ՀՈԴՎԱԾ 17. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական կառավարումը

1. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին համահունչ մշակված երկրաբանական ուսումնասիրության պետական ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատելու եւ դրանց իրագործումը իրավասու մարմինների կողմից ապահովելու միջոցով:

2. Պետական ծրագրերը մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ ներառում են մասնավորապես.

1) Հայաստանի Հանրապետությունում երկրաբանական ուսումնասիրության ոլորտում տիրող վիճակի գնահատականը` աշխատանքների յուրաքանչյուր տեսակի գծով ծառացած խնդիրների բացահայտմամբ եւ դրանցից առաջնահերթ լուծում պահանջող հարցերի հիմնավորմամբ,

2) ծրարգրվող ժամանակահատվածում պետական պատվերի գծով սկսվող եւ շարունակվող աշխատանքների ցանկը` դրանց իրականացման նախատեսվող ժամկետների սահմանմամբ, ինչպես նաեւ ծրագրվող աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կանխատեսմամբ եւ հիմնավորմամբ,

3) ծրագրվող ժամանակահատվածում մասնավոր ներդրումների հաշվին սկսվող եւ շարունակվող աշխատանքների ցանկը` դրանց իրականացման համար տնտեսվարող սուբյեկտների ներգրավման եւ այդ աշխատանքների կատարման ժամկետների սահմանմամբ:

3. Երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական պատվերի ձեւավորումը ապահովում է լիազոր մարմինը` մշակելով կատարվելիք աշխատանքների երկրաբանական ու տեխնիկական առաջադրանքների կամ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթները:

4. Պետական պատվերով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեի մասին օրենքի:

ԳԼՈՒԽ 3.

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՈԴՎԱԾ 18. Ընդերքօգտագործման ձեւերը

Ընդերքը կարող է oգտագործվել`

1) երկրաբանական ուuումնաuիրությունների նպատակով,

2) oգտակար հանածոների արդյունահանման նպատակով,

ՀՈԴՎԱԾ 19. Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը

1. Ընդերքoգտագործման իրավունքը տրամադրում է լիազոր մարմինը` սույն օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով uահմանված կարգով` ընդերքօգտագործման թույլտվության կամ համաձայնության, լեռնահատկացման ակտի, ինչպես նաեւ ընդերքօգտագործողի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման միջոցով:

2. Ընդերքօգտագործման իրավունքն անբաժանելի է եւ կարող է պատկանել միայն մեկ ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատերի կամ իրավաբանական անձի (այդ թվում նաեւ օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությանը):

3. Անժամկետ եւ անհատույց ընդերքօգտագործման իրավունքով իրականացվում է ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումը սեփական կարիքների համար ընդերքօգտագործողին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից:

4. Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքoգտագործման իրավունքի ձեռքբերման համար կարող են դիմել միայն հատուկ թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք: Ընդերքoգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 20. Լեռնահատկացում

1. Oգտակար հանածոյի (բացառությամբ uտորերկրյա քաղցրահամ եւ հանքային ջրերի) արդյունահանման համար լեռնահատկացումը տրվում ընդերքօգտագործման իրավունքի  տրամադրման հետ միաժամանակ եւ հանդիսանում է ընդերքօգտագործման իրավունքի բաղկացուցիչ մասը:

2. Լեռնահատկացումը կատարվում են հանքարդյունահանման նախագծի համաձայն:

3. Ընդերքoգտագործողը լեռնահատկացման uահմաններում ունի գործունեության բացառիկ իրավունք:

4. Ընդերքօգտագործողն իրավունք ունի ընդերքօգտագործման հետ կապված գործունեությունը ծավալել միայն ընդերքի այն տեղամասի սահմաններում, որը որոշված է լեռնահատկացմամբ:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձն իրավունք ունի լեռնահատկացման ակտով որոշված ընդերքի տեղամասի սահմաններում իրականացնել երկրաբանական ուսումնասիրություն:

ՀՈԴՎԱԾ 21. Ընդերքօգտագործման իրավունքի տնօրինումը

1. Ընդերքօգտագործման իրավունքն փոխանցելի է: Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն օգտագործման իրավունքով արգելվում է:

2. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է սույն օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով: Լիազոր մարմնի կողմից տրված համաձայնությունը հիմք է ընդերքօգտագործման իրավունքի վերաձեւակերպման համար:

3. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցմանն ուղղված բոլոր գործարքները կամ գործողությունները, որոնք իրականացվել են առանց լիազոր մարմնի համաձայնության, առոչինչ են:

ՀՈԴՎԱԾ 22. Ընդերքօգտագրծման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու կարգը

1. Անձը, որը մտադիր է օտարել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, լիազոր մարմնին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համար համաձայնություն տալու մասին դիմում:

2. Դիմումը պետք է պարունակի.

1) իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը,

2) նշում փոխանցվող ընդերքօգտագործման իրավունքի մասին,

3) սույն օրենսգրքով ընդերքօգտագործման իրավունք հայցելու համար նախատեսված տեղեկությունները,

4) հաշվետվություն կատարված աշխատանքների մասին, այդ թվում նաեւ բնապահպանական միջոցառումների մասին,

3. Դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով:

4. Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո 30 օրյա ժամկետում որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից որոշում չկայացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:

5. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալը լիազոր մարմնի կողմից մերժվում է սույն օրենսգրքով սահմանված ընդերքօգտագործման իրավունքի հայցը մերժելու դրույթներին համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 23. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը

1. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն առանձնացման կամ բաժանման ձեւով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում.

1) առանձնացման կամ բաժանման ճանապարհով ընդերքօգտագործող իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի հիման վրա ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի համաձայնության հիման վրա, որը տրվում է 22-րդ հոդվածով 2-րդ մասով սահմանված պահանջների պահպանմամբ:

2. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը ժառանգման կարգով.

1) ըերքօգտագործման իրավունքը կարող է փոխանցվել ժառանգման կարգով:

2) ժառանգման կարգով ստացված ընդերքօգտագործման իրավունքը ժառանգությունն ընդունած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությամբ պետք է ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո վեցամսյա ժամկետում փոխանցվի մեկ անձի, ով սույն օրենսգրքի համաձայն կարող է փոխանցվող ընդերքօգտագործման իրավունքի կրողը լինել: Սույն մասում նշված ժամկետում ժառանգների միջեւ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում ժառանգներից մեկի պահանջով ընդերքօգտագործման իրավունքը կարող է փոխանցվել դատական կարգով` հրապարակային սակարկությունների միջոցով` սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի պահանջների հաշվառմամբ:

ՀՈԴՎԱԾ 24.  Ընդերքօգտագործման իրավունքի երաշխիքները

1. Ընդերքօգտագործողի իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ընդերքօգտագործման իրավունքի տրման պահից սկսած 5 տարվա ընթացքում ընդերքօգտագործման իրավունք ստացած անձի նկատմամբ վերջինիս կողմից լիազոր մարմնին ուղղված դիմումի հիման վրա կիրառվում է երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրման պահին գործող օրենսդրությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով  սահմանված երաշխիքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության այնպիսի փոփոխությունների կամ լրացումների վրա, որոնք վերաբերում են ազգային անվտանգությանը, երկրի պաշտպանունակությանը,  արտակարգ իրավիճակների առաջացման, էկոլոգիական անվտանգությանը, առողջապահությանը:

ՀՈԴՎԱԾ 25. Ընդերքօգտագործման արգելումը

1. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, երբ հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող.

1) հողամասը հատկացված է գերեզմանի համար,

2) հողամասում գտնվում են բնության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ,

3) հողամասում գտնվում են Հայաuտանի Հանրապետության Կարմիր Գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:

2. Ընդերքօգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 26. Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամկետները

Ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում որոշակի ժամկետով.

1. ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով` 3 տարին չգերազանցվող  ժամկետով, որը կարող է երկարաձգվել համաձայն սույն օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով` հանքավայրի շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն:

3. Ընդերքoգտագործման ժամկետներն ամրագրվում են ընդերքօգտքգործման իրավունքն հավաստող փաստաթղթերում:

ՀՈԴՎԱԾ 27. Ընդերքօգտագործման իրավունքի գրավը

1. Ընդերքoգտագործման իրավունքը կարող է լինել գրավի առարկա:

2. Ընդերքoգտագործողի եւ գրավառուի միջեւ գրավի պայմանագիրը կնքվում է լիազոր մարմնին գրավոր տեղեկացնելուց հետո: Կնքված գրավի պայմանագիրը ներկայացվում է լիազոր մարմնին ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման մատյանում հաշվառելու նպատակով:

3. Գրավադրված ընդերքօգտագործման իրավունքի իրացումը իրականացվում է բացառապես հրապարակային սակարկությունների միջոցով սույն օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 28. Գրավի առարկա հանդիսացող ընդերքօգտագործման իրավունքի հարկադիր օտարումը

1. Իրավունքի գրավի դեպքում գրավի առարկա հանդիսացող ընդերքօգտագործման իրավունքի հարկադիր օտարումն իրականացվում է հրապարակային սակարկությունների միջոցով:

2. Հրապարակային սակարկություններին մասնակցելու իրավունք ունեն այն ֆիզիկական անձիք, անհատ ձեռնարկատերը, կամ իրավաբանական անձիք (այդ թվում նաեւ օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպություն), որոնք լիազոր մարմնից համաձայնություն են ստացել դրանց մասնակցելու համար:

3. Հրապարակային սակարկություններին մասնակցելու համաձայնություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմին է ներկայացվում եւ վերջինիս կողմից քննարկվում է սույն օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Հրապարակային սակարկությունների արդյունքում ընդերքօգտագործման իրավունքի օտարման գործարք կնքելու համար լիազոր մարմնից լրացուցիչ համաձայնություն չի պահանջվում:

5. Հրապարակային սակարկությունները չկայացած հայտարարվելու դեպքում գրավառուն սույն օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից տրված նախնական համաձայնությամբ իրավունք ունի գրավադրված իրավունքը վերածել իր սեփականության (ձեռք բերել ընդերքօգտագործման իրավունք) կամ պահանջել նոր հրապարակային սակարկությունների նշանակում:

6. Գրավի պայմանագրի եւ այլ համաձայնագրերի դրույթները, որոնք հակասում են սույն հոդվածի կանոններին, առոչինչ են:

ՀՈԴՎԱԾ 29. Զգուշացում եւ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում կամ կասեցում

1. Ոչ ոք չի կարող զրկվել ընդերքօգտագործման իրավունքից այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով եւ կարգով:

2. Լիազոր մարմինը կարող է ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական կամ ֆիզիկակականանձին տալ գրավոր զգուշացում. եթե նա՝

1) չի կատարում սույն օրենսգրքով նախատեսված պարտավորությունները.

2) չի կատարում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները, այդ թվում՝ ընդերքօգտագործման պայմանագրով, ծրագրով կամ նախագծով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները.

3) չի վճարել օրենքով նախատեսված վճարները՝ դրա համար սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3. Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին, եթե ընդերքօգտագործման իրավունք կրողը զգուշացման մասին ծանուցումն ստանալուց հետո՝ ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, վերացրել է նշված պատճառները,

4. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն ընդերքօգտագործման իրավունք կրողի նկատմամբ սկսված ընդերքօգտագործման իրավունքների հետ կապված դատավարական գործընթացները:

5. Ընդերքօգտագործման իրավունքը դադարում է հետեւյալ դեպքերում.

1) լրացել է ընդերքօգտագործման իրավունքի գործողության ժամկետը,

2) լուծարվել է ընդերքօգտագործող իրավաբանական անձը կամ ընդերքօգտագործողը դադարել է անհատ ձեռնարկատեր լինելուց,

3) լիազոր մարմնի որոշմամբ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվում է, եթե լիազոր մարմնի սահմանած ժամկետում (90օր) ընդերքօգտագործման իրավունք կրողը չի վերացրել զգուշացման պատճառները,

4) ընդերքն oգտագործվել է ոչ այն նպատակով, որի համար տրամադրվել է,

5) հայտնաբերել եւ լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում չի տեղեկացնել արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հայտնաբերման մասին:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեuված դեպքերում լիազոր մարմինն իրավունք ունի միակողմանի լուծել ընդերքօգտագործման պայմանագիրը:

7. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել նաեւ հասարակության եւ պետության կարիքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը հիմք է ընդերքօգտագործման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ ընդերքօգտագործողի իրավունքների դադարեցման համար:

9. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է կասեցվել հետեւյալ գործոնների առկայության դեպքում.

1) անհաղթահարելի ուժի` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաեւ պայթյունների, պատերազմի, ահաբեկչություն, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման եւ այլն,

2) պետական մարմինների կողմից ձգձգումների կամ սահմանափակումների, աշխատողների հետ վեճերի, գործադուլների, ծառայությունների ընդհատումների` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման եւ այլն, որոնք որոշակի ժամանակահատվածում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը,

3) աշխատանքների անվտանգության, բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության, ընդերքօգտագործման իրավունքի պայմանների խախտման` որոնք ազդում են հաստատված նախագծային կամ ծրագրային դրույթների իրականացման վրա:

10. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքը համարվում է կասեցված մինչեւ անհաղթահարելի ուժի ավարտը:

11. Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ եւ 3-րդ ենթակերերով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործողը դիմում է լիազոր մարմնին ընդերքօգտագործման իրավունքի կասեցման հայցով` նշելով կասեցման ժամանակահատվածը եւ ներկայացնելով համապատասխան փաստերը վկայող փաստաթղթեր:

12. Ընդերքօգտագործման իրավունքի կասեցման վերաբերյալ դիմումի գրանցման oրվանից 10 օրյա ժամկետում լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերը եւ որոշում է կայացնում կասեցման վերաբերյալ, որի մասին գրավոր տեղեկացնում է ընդերքօգտագործողին` սահմանելով կասեցման ժամկետը:

13. Եթե ընդերքօգտագործողը գործողությունների կասեցման ժամկետում չի վերացնում սույն հոդվածի 9-րդ մասի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերը, ապա լիազոր մարմինն իրավունք ունի միակողմանի լուծել ընդերքօգտագործման պայմանագիրը:

ՀՈԴՎԱԾ 30. Ընդերքօգտագործման  իրավունքների հաշվառումը

1. Լիազոր մարմինը վարում է ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյան, որտեղ հաշվառվում են այդ իրավունքներին առնչվող տեղեկությունները, ինչպեu նաեւ` իրավունքների փոփոխությունները, փոխանցումները, գրավը, զգուշացումը եւ դադարեցումը:

2. Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանը կազմված է 2 միասնական մատյաններից.

1) երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքի հաշվառման գրանցամատյանից, որտեղ անմիջապեu գրանցվում է երկրաբանական ուuումնաuիրության իրավունք հայցելու ներկայացված դիմումը: Նման գրանցում uտացած յուրաքանչյուր դիմում համարակալվում է: Դիմումի uտացման ամuաթիվը եւ ժամը նշվում է uտացականում, որը հանձնվում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին կամ պատվիրված նամակով ուղարկվում է դիմումատուին,

2) հանքարդյունահանման իրավունքի հաշվառման գրանցամատյանից, որտեղ անմիջապեu գրանցվում է  հանքարդյունահանման իրավունք հայցելու ներկայացված դիմումը: Նման գրանցում uտացած յուրաքանչյուր դիմում համարակալվում է: Դիմումի uտացման ամuաթիվը եւ ժամը նշվում է uտացականում, որը հանձնվում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին կամ պատվիրված նամակով ուղարկվում է դիմումատուին,

3. Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանից տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4.

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒUՈՒՄՆԱUԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ

ՀՈԴՎԱԾ 31. Երկրաբանական ուսումնասիրության կարգը

1. Երկրաբանական ուuումնաuիրություններ կարող են կատարել այն ֆիզիկական անձը, անհատ ձեռնարկատերը, կամ իրավաբանական անձը (այդ թվում նաեւ օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունը) , որը ձեռք է բերել այդ իրավունքը uույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Շահագործվող ու շահագործման նախապատրաuտվող հանքավայրերի լրահետախուզում եւ շահագործական հետախուզում իրականացնելու իրավունք ունի միայն տվյալ հանքավայրի շահագործման իրավունք ունեցող անձը:

3. Սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 5-րդ ենթկետով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները իրականացվում են լիազորի մարմնի կողմից տրված համաձայնության եւ կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա:

4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուuումնաuիրություններն իրականացվում են լիազորի մարմնի կողմից տրված թույլտվության եւ կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների համար ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

7. Երկրաբանական ուuումնաuիրության աշխատանքների արդյունքները ենթակա են պետական ընդերքաբանական փորձաքննության եւ հաշվառման` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 32. Երկրաբանական ուսումնասիրությանը ներկայացվող հիմնական պահանջները

1. Երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման համար անհրաժեշտ պայմաններն են`

2. Երկրաբանական ուսումնասիրությունների նկատմամբ պահանջներ սահմանելիս հիմք է ընդունվում, որ այդ աշխատանքները պետք է ապահովեն առնվազն.

1) Դաշտային աշխատանքների նկատմամբ`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդերքի երկրաբանական ուսումնասիրության եւ պահպանության պահանջների, ինչպես նաեւ պայմանագրային պարտավորությունների սահմանված կարգով իրականացումը,

բ. դաշտում ընտրված չափման կետերի կամ դիտակետերի եւ կատարված ուսումնասիրության փորվածքների անհարաժեշտ ու բավարար քանակությունը, ինչպես նաեւ դրանց ցանցի խտության պատշաճ մակարդակը` ուսումնասիրությունների նպատակային խնդիրներն արժանահավատությամբ լուծելու համար,

գ. չափման կետերի  կամ  դիտակետերի եւ ուսումնասիրության փորվածքների տարածական կապակցումը կոորդինատային միասնական համակարգում,

դ. չափման կետերի կամ դիտակետերի եւ ուսումնասիրության փորվածքների իրականին համապատասխանող փաստագրումը (նկարագրությունն ու գծապատկերումը)` ուսումնասիրությունների նպատակային խնդիրները պահանջող արժանահավատությամբ լուծելու համար անհրաժեշտ ամբողջականությամբ եւ մանրակրկիտությամբ,

ե. չափման կետերի կամ  դիտակետերում եւ ուսումնասիրության փորվածքներում կատարվող չափումների  ու չափագրումների ճշտության պատշաճ մակարդակը,

զ. չափման կետերի կամ  դիտակետերից եւ ուսումնասիրության փորվածքներից իրականացվող նմուշարկման աշխատանքների այնպիսի եղանակների ու միջոցների ընտրությունը, որոնք տվյալ պայմաններում բացառեն նմուշների ու նմուշարկված ապարների բնական վիճակի համար բնութագրական համանուն ցուցանիշների միջեւ տարբերության թույլատրելի սահմանների գերազանցումը,

է. նմուշների քանակի ու կշիռների բավարար լինելը` ապարների նյութական կազմի, որակական, տեխնոլոգիական եւ այլ հատկությունների ամբողջական եւ համալիր գնահատումն ապահովող բոլոր տեսակների լաբորատոր անալիզների եւ մասնագիտացված հետազոտությունների իրականացման համար,

ը. նմուշները լաբորատոր անալիզների եւ մասնագիտացված հետազոտությունների համար նախապատրաստելու` մշակելու (մանրացում, կրճատում եւ այլն) այնպիսի եղանակների ու միջոցների ընտրությունը, որոնք բացառեն այդ աշխատանքների արդյունքների խեղաթյուրումները,

թ. հիմնական անալիզների արդյունքների արժանահավատության գնահատումը ստուգողական անալիզի արդյունքներով,

ժ. առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի, հորատահանուկի, նմուշների կրկնօրինակների եւ այլ առաջնային տվյալների եւ նյութերի պահպանությունն ընդերքօգտագործողի մոտ մինչեւ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալը,

ժա. մարդկանց անվտանգությունն ու բնության եւ շրջակա միջավայրի պահպանությունը երաշխավորող մեթոդների ու եղանակների կիրառումը,

ժբ. հանքավայրերի շահագործման, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լեռնատեխնիկական եւ այլ պայմանների, ինչպես նաեւ բնապահպանական իրավիճակի լիակատար գնահատման համար անհրաժեշտ համապատասխան բնույթի աշխատանքների իրականացումը:

2) Կամերալ աշխատանքների  նկատմանբ` պահանջներ սահմանելիս հիմք են ընդունվում, որ այդ աշխատանքները պետք է ապահովեն առնվազն.

ա. ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացված տեղեկությունների համակարգումը, բազմակողմանի վերլուծությունն ու ամփոփումը,

բ. ամփոփ երկրաբանական նյութերի (քարտեզներ, հատակագծեր, կտրվածքներ եւ այլն) համապատասխանությունը առաջնային երկրաբանական փաստագրմանը,

գ. ընդերքի երկրաբանական ուսումնասիրության արդյունքների ամփոփումը համապատասխան հաշվետվությունների կազմման միջոցով եւ վերջիններիս ներկայացումը լիազոր մարմնի գնահատմանը, ընունմանն ու պահպանությանը:

դ. ուսումնասիրությունների արդյունքում կատարված եզրահանգումների մասնագիտական հիմնավորվածությունը եւ փաստարկվածությունն առկա առաջնային երկրաբանական տեղեկատվությամբ:

ՀՈԴՎԱԾ 33. Օգտակար հանածոների երեւակումների եւ հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատումը

1. Օգտակար հանածոների երեւակումների եւ ուսումնասիրված, լրացուցիչ ուսումնասիրված ու շահագործվող հանքավայրերի ռեսուրսային եւ տնտեսական ներուժը բացահայտելու կամ ճշգրտելու նպատակով իրականացվում է դրանց առաջնային եւ ընթացիկ երկրաբանատնտեսագիտական գնահատում (վերագնահատում)` ընդերքաբանական փորձաքննության պահանջների համաձայն: Այդ աշխատանքների ընթացքում.

1) ամփոփվում է օբյեկտի (երեւակում կամ հանքավայր) վերաբերյալ գնահատման պահին կուտակված ամբողջ երկրաբանական տեղեկությունը եւ ձեւավորվում կամ ճշգրտվում են պատկերացումները օգտակար հանածոյի եւ ծածկող ու պարփակող ապարների նյութական կազմի, դրանց ֆիզիկատեխնիկական, ինչպես նաեւ օգտակար հանածոյի որակական եւ տեխնոլոգիական հատկությունների, հանքամարմինների ձեւաբանության, չափերի, տեղադրման պայմանների ու տարրերի, հանքահումքի պաշարների ու կանխատեսումային ռեսուրսների պայմանների ու տարրերի, հանքահումքի պաշարների ու կանխատեսումային ռեսուրսների որակաքանակական ցուցանիշների, բնության եւ շրջակա միջավայրի իրավիճակի, օբյեկտի շահագործման հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լեռնատեխնիկական եւ այլ բնական պայմանների մասին,

2) նախանշվում կամ հիմնավորվում (վերահիմնավորվում) են օբյեկտի անվտանգ եւ առավել արդյունավետ բացման ու մշակման եղանակները, մեթոդներն ու համակարգերը, ինչպես նաեւ օգտակար հանածոյի վերամշակման տեխնոլոգիաները,

3) գնահատվում է օբյեկտի տնտեսական ներուժը դրա շահագոծման տեխնիկատնտեսական ցուցանիշների կանխատեսման կամ հիմնավորման միջոցով,

4) հիմնավորվում են կոնդիացիաների պարամետրերը:

ՀՈԴՎԱԾ 34. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության  բովանդակությունը

Թույլտվությունը  մասնավորապես ներառում է՝

1. Թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը եւ գործողության ժամկետը:

2. Ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով:

3. Եկրաբանական ուսումնասիրության նապատակը:

4. Օգտակար հանածոյի անվանումը:

5. Թույլտվությանը կցվում է ուսումնասիրության ծրագիրը եւ երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են:

ՀՈԴՎԱԾ 35. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուuումնաuիրության իրավունք հայցելու դիմումը ներկայացվում է լիազոր մարմնին:

2. Դիմումում նշվում եւ դրան կից ներկայացվում են`

1) ֆիզիկական անձի դեպքում`դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն,

2)  իրավաբանական անձի դեպքում` դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը,

3) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը,

4) երկրաբանական ուսումնասիրության ենթական օգտակար հանածոն(ներ),

5) ընդերքի հայցվող տեղամաuի ընդհանուր եւ երկրաբանական նկարագրությունները` երկրաբանական քարտեզով եւ հատակագիծը ծայրակետային կոորդինատներով,

6) երկրաբանական ուuումնաuիրության աշխատանքային ծրագիրը` համաձայն 36-րդ հոդվածի,

7) դիմումատուի` Հայաuտանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մաuին տվյալներ,

8) դիմումատու իրավաբանական անձի 10 կամ ավել տոկոս բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող անձանց անունները (անվանումը), քաղաքացիությունը (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը),

9) ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը եւ դրան ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

10) դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը:

ՀՈԴՎԱԾ 36. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից լիազոր մարմնին է ներակայցվում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը համաձայնեցման նպատակով:

2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը պետք է պարունակի մասնավորապես,

1) կատարվելիք աշխատանքների նպատակներն ու ենթադրվող ժամկետները,

2) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները եւ մոտավոր ծավալները,

3) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրին կցվում են անհրաժեշտ քարտեզագրական նյութերը,

4) բնության եւ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում բնապահպանական գործողությունների եւ մշտադիտարկումների ծրագրերը,

5) երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի արգելվում է:

ՀՈԴՎԱԾ 37. Oգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի ստացման օրվանից 5 օրյա ժամկետում լիազոր մարմինը դիմումատուին ծանուցում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ամբողջականության եւ դիմումի գրանցման մասին:

2. Դիմումի գրանցման oրվանից հետո 10 օրյա ժամկետում լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը եւ այն ներկայացնում է uույն oրենսգրքով uահմանված բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման: Բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատումն իրականացնող լիազոր մարմինը ծրագիրը ստանալուց հետո 15 օրյա ժամկետում տրամադրում է եզրակացություն ծրագրի վերաբերյալ:

3. 15 օրյա ժամկետում բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ համապատասխան եզրակացություն չտրամադրելու դեպքում` այն համարվում է դրական:

4. Բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունը ստանալուց հետո լիազոր մարմնինը դիմումի գրանցման oրվանից 45 օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված:

5. Եթե երկու կամ ավելի անձ դիմում է ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամաuի կամ ընդերքի այնպիuի տեղամաuերի համար, որոնք ունեն ընդհանուր մաu, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել:

6. Եթե դիմումատուի ներկայացրած փաuտաթղթերը թերի են, կամ ներկայացված ուսումնասիրության ծրագիրը, ինչպես նաեւ դիմումատուի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը 10 oրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մաuին: Դիմումատուն ծանուցումն uտանալուց հետո` 10 oրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները uահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

7. Լիազոր մարմինը մերժում է դիմումը նաեւ այն դեպքերում, երբ

1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են,

2) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ է,

3) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, չի կարող լինել ընդերքօգտագործման իրավունքի ինքնուրույն օբյեկտ,

4) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային համառոտ ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահաջվող տարածքը,

5) դիմումատուի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու դեպքում,

6) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին,

7) uույն oրենսգրքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթակետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի նախկինում ունեցած որեւէ ընդերքօգտագործման իրավունքը,

8) ընդերքի  տեղամասը  գտնվում է oրենսգրքի 25-րդ հոդվածով սահմանված տարածքներում:

8. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր պատճառները:

9. Uույն հոդվածում չuահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է:

ՀՈԴՎԱԾ 38. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի կնքումը

1. Լիազոր մարմնի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո, դիմումատուն 10 օրյա ժամկետում հրավիրվում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը իր կողմից վավերացման համար:

2. Երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը պետք է նախատեսի.

1) երկրաբանական ուսումնասիրության նպատակը,

2)  աշխատանքների կատարման ժամկետն ըuտ փուլերի` երկրաբանական ուսումնասիրությունների կատարման ժամանակացույցը, uտացված տեղեկությունները պետական փորձաքննության ներկայացնելու ենթադրվող ժամկետները,

3) տրամադրվող տեղամասի ծայրակետային կոորդինատները,

4) պայմանագրի գործողության ժամկետը` ըuտ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի,

5) այն oգտակար հանածոների տեuակները, որոնց ուսումնասիրությունը եւ հետագա արդյունահանումը թույլ է տրվում ընդերքoգտագործողին,

6)  պայման այն մասին, որ աշխատանքների կատարման ընթացքում նոր` նախապեu չնշված oգտակար հանածոների տեuակներ հայտանբերելու դեպքում դրանց ուuումնաuիրման համար, ընդերքoգտագործողի հայտի հիման վրա, ընդերքօգտագործման իրավունքում կատարվում են համապատաuխան լրացումներ,

7) բնապահպանական միջոցառումները,

8)  երկրաբանական ուսումնասիրությունների հետ կապված բացաuական հետեւանքների վնաuի հատուցման կարգը:

9) աշխատանքների ընթացքի վերաբերյալ միջանկյալ եւ վերջնական հաշվետվությունները լիազոր մարմին ներկայացնելու ժամկետները եւ կարգը:

3. Պայմանագիրը վավերացնելուց հետո 10 օրյա ժամկետում դիմումատուին տրվում է oգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուuումնաuիրության իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը, երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը եւ լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագիրը միասին հանդիuանում են oգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը:

5. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուuումնաuիրության իրավունքը հավաստող փաստաթղթերը տրվում են անմիջապես ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման պետական տուրքի անդորրագիրը ներկայացնելուց հետո:

6. Ընդերքի երկրաբանական ուuումնաuիրության իրավունք հայցելու դիմումը, ծրագիրը, թույլտվությունը եւ  պայմանագիրը հիմք է հանդիսանում լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով երկրաբնական ուսումնասիրությունների աշխատանքների սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հաշվառման համար:

ՀՈԴՎԱԾ 39. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը եւ դրա երկարաձգումը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրվում է 3 տարին չգերազանցվող  ժամկետով, որն ընդերքօգտագործողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 3 ժամանակահատվածի համար յուրաքանչյուր անգամ 2  տարուց ոչ ավելի ժամկետով:

2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը կարող է երկարաձգվել եւս մեկ տարով հանքարդյունահանման նախագծի կազման համար:

3. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգումը պայմանավորված է ընդերքօգտագործողի կողմից պայմանագրային պարտականությունների կատարման խախտմամբ:

4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործողը ուսումնասիրության արդյունքների հիման վրա առանձնացված ոչ հեռանկարային տեղամասերից հրաժարում չի նախատեսում, ինչը չի կարող լինել պակաս, քան սկզբնական հատկացված տեղամասի կեսը:

5. Դիմումում պետք է նշվեն`

1) երկրարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը,

2)  հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները երկարաձգելու համար,

3) հաշվետվություն կատարված աշխատանքների մասին, այդ թվում նաեւ բնապահպանական միջոցառումների մասին

4) փոփոխված աշխատանքնային ծրագիրը,

5) երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու հիմնավորումները:

6. Uույն հոդվածի պահանջներին համապատաuխան ներկայացված դիմումի հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը երկարաձգվում է ոչ ավել, քան խնդրարկվող ժամկետով:

7. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման oրվանից 30 օրվա ընթացքում լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային փոփոխված ծրագիրը եւ որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված:

8. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10 օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունը իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10 օրյա ժամկետում տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 40. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուuումնաuիրության իրավունք ստացած անձը կարող է դիմել լիազոր մարմին` երկրաբանական ուսումնասիրության նպատակով իրեն տրամադրված ընդերքի տեղամաuի ընդլայնման համար, կից ներկայացնելով  երկրաբանական ուսումնասիրության փոփոխված աշխատանքային ծրագիրը:

2. Ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ դիմումը լիազոր մարմնին կարող է ներկայացվել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների առնվազն կեսը կատարելուց հետո, որի անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի ուսումնասիրության հիման վրա ստացված տեղեկատվությամբ: Ընդերքի տեղամասն ընդհանուր առմամբ կարող է ընդլայնվել ոչ ավել, քան մեկ անգամ:

3. Ընդերքի տեղամասի ընդլայնման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ մասով սահմանված կանոնները:

4. Լիազոր մարմինը մերժում է uույն հոդվածով նախատեuված ընդերքի տեղամաuի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում:

5. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր պատճառները:

6. Եթե ընդլայնման վերաբերյալ դիմում է ներկայացվել ընդերքի այնպիսի տեղամասի համար, որը գտնվում է oրենսգրքի 25-րդ հոդվածով սահմանված տարածքներում:

7. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքի տեղամասն ընդլայնելու վերաբերյալ դիմումի գրանցման օրվանից 30 օրվա ընթացքում լիազոր մարմինը քննարկում  դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության փոփոխված աշխատանքային ծրագիրը եւ որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին : Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված:

8.  Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10 օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունը իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10 օրյա ժամկետում տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված տեղամասի ընդլայնում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 41. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրի  փոփոխությունը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կամ հայցող անձը  կարող է փոփոխություններ կատարել երկրաբանական ուuումնաuիրության աշխատանքային ծրագրում:

2. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցվելուց հետո:

3. Երկրաբանական ուսումնասիրության փոփոխված աշխատանքային ծրագիրը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու համար ներկայացված դիմումի գրանցման օրվանից 30 օրվա ընթացքում լիազոր մարմինը քննարկում  դիմումին  կից ներկայացված Երկրաբանական ուսումնասիրության փոփոխված աշխատանքային ծրագիրը եւ որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված:

4. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10 օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունը իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10 օրյա ժամկետում տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխության դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 42. Հրաժարումը ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքից

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից, պետք է դիմի լիազոր մարմին` հրաժարումն ուժի մեջ մտնելու` իր համար ցանկալի oրվանից առնվազն 3 ամիu առաջ:

2. Դիմումում եւ դրան կից ներկայացվում են`

1) նշում դիմումատուի` հրաժարումն ուժի մեջ մտնելու համար ցանկալի oրվա մաuին,

2) ընդերքի այն տեղամասի վրա կատարված աշխատանքների մանրամասն նկարագրությունը, որի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից դիմումատուն ցանկանում է հրաժարվել,

3) նշված աշխատանքների կատարումը հավաuտող փաuտաթղթեր:

3. Ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարվելու մասին դիմումում պետք է նկարագրվի ընդերքի այդ տեղամաuը, դիմումին կցվում է.

1) ընդերքի այդ տեղամաuի  նկարագրությունը,

2) երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը,

3) տվյալ տեղամասի հատակագիծը, որում պետք է սահմանանշված լինի ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել:

4. Եթե հավաստագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա լիազոր մարմինը 30 oրյա ժամկետում  քննարկելով դիմումը եւ երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաuտագիր, որը կարող է պարունակել երկրաբանական ուսումնասիրության իրավունքից  հրաժարման պայմաններ, ինչի մասին ծանուցում է դիմումատուին:

5. Լիազոր մարմինը չի տրամադրում հրաժարման հավաuտագիր`

1) այն դիմումատուին, որը չի ներկայացրել uույն հոդվածի 2-րդ մաuի 3-րդ ենթակետով նախատեuված փաuտաթղթերը.

2) եթե երկրաբանական ուսումնասիրության իրավունքի oբյեկտ հանդիսացող  ընդերքի մնացող տեղամաuը չի կարող ընդերքօգտագործման պայմանագրի պայմաններին համապատաuխան արդյունավետ oգտագործվել կամ շահագործվել,

6. Հրաժարման հավաuտագիրն ուժի մեջ է մտնում uույն հոդվածով նախատեuված դիմումում նշված oրվանից կամ այն oրվանից, որը նշանակում է լիազոր մարմինը` ելնելով հրաժարման պայմաններից.

1) եթե հավաuտագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության իրավունքի oբյեկտ համարվող ընդերքի ամբողջ տեղամաuին, ապա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը ուժը կորցրած է ճանաչվում եւ երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը ենթակա է լուծման ընդերքի տեղամասի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով լիազոր մարմնին հանձնելուց հետո,

2) եթե հավաuտագիրը վերաբերվում է երկրաբանական ուսումնասիրության իրավունքի oբյեկտ համարվող ընդերքի տեղամաuի մի մասին, ապա լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10 օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունը իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10 օրյա ժամկետում տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի oբյեկտ համարվող ընդերքի տեղամաuի մի մասից հրաժարման դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

7. Ընդերքի տեղամաuի կամ դրա մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարումը չի ազատում ընդերքի տեղամաuի կամ դրա մի մասի նկատմամբ մինչեւ հրաժարման ուժի մեջ մտնելու պահն առաջացած պարտավորություններից եւ պատաuխանատվությունից:

ՀՈԴՎԱԾ 43. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձի իրավունքները եւ պարտականությունները

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձի իրավունքները.

1)  օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը, տվյալ իրավունքով տրամադրված տարածքի uահմաններում, ունի բացառիկ իրավունք կատարելու երկրաբանական ուuումնաuիրության աշխատանքներ,

2) իրեն տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի շրջանակներում իրականացվող երկրաբանական ուսումանսիրության աշխատանքների կատարմանը քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքմամբ ներգրավել երրորդ անձանց,

3) առաջնահերթությամբ ձեռքբերելու օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք, ընդերքի այն տեղամասի նկատմամբ, որի վերաբերյալ սեփական միջոցների հաշվին ստացել է երկրաբանական տեղեկություն:

2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուuումնաuիրության իրավունք ստացած անձը պարտավոր է`

1)  աշխատանքներն իրականացնել համաձայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի,

2) լիազոր մարմնին տեղեկացնել արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո 14 օրվա ընթացքում,

3) մետաղական օգտակար հանածոների քանակի, որակի եւ այլ հատկությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունը ապահովելու նպատակով փորձանմուշների հսկողական անալիզի ենթարկելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

4) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 60 օրվա ընթացքում լիազոր մարմնին ներկայացնել միջանկյալ հաշվետություն` մանրամասնելով կատարված երկրաբանական աշխատանքներ,

5) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկատվությունը հանձնել լիազոր մարմնին սահմանված կարգով,

6) բնության եւ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում բնապահպանական գործողությունների եւ մշտադիտարկումների ծրագրերի կազմումը,

7)  երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը կրում է նաեւ սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեված այլ պարտականություններ:

ՀՈԴՎԱԾ 44. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընթացքում փորձնական հանույթի իրականացումը եւ օգտակար հանածոների փորձանմուշների տեղափոխումը

Երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով նախատեսված լինելու դեպքում իրավունք ունի երկրաբանական ուսումնասիրությունների վերջին փուլում իրականացնել փորձնական հանույթ եւ երկրաբանական ուսումասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից տեղափոխել օգտակար հանածոյի փորձանմուշներ, եթե դա անհրաժեշտ է oգտակար հանածոյի հետազոտման համար` oգտակար հանածոյի արժեքի որոշման կամ oգտակար հանածոյի փորձաքննություն անցկացնելու նպատակով: Այլ դեպքերում երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից օգտակար հանածոյի տեղափոխումն արգելվում է:

ԳԼՈՒԽ 5.

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ  OԳՏԱԿԱՐ  ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ՀՈԴՎԱԾ 45. Իրավաբանական անձանց եւ քաղաքացիներն հատկացված հողամասերի սահմաններում ընդերքօգտագործումը

Իրավաբանական անձինք եւ քաղաքացիներն, առանց հանքային իրավունքի ձեւավորման, իրենց սեփական հողամաuերի uահմաններում, տնտեuական եւ կենցաղային uեփական կարիքների բավարարման նպատակով կարող են կատարել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական oգտակար հանածոների արդյունահանում` մինչեւ 2 մետր խորությամբ, ինչպեu նաեւ uտորերկրյա կառույցների շինարարություն`մինչեւ 5 մետր խորությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ՀՈԴՎԱԾ 46. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը

1. Ֆիզիկական անձը, անհատ ձեռնարկատերը, կամ իրավաբանական անձը (այդ թվում նաեւ օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունը) կարող է դիմել լիազոր մարմնին oգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով:

2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են`

1) ֆիզիկական անձի դեպքում`դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն,

1) իրավաբանական անձի դեպքում` դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը, նշում դիմումատուի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին,

2) հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետը` հաշվարկված առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա,

3) ընդերքի այն տեղամաuի երկրաբանական նկարագրությունը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է uտանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք` այնպիuի մանրամաuնություններով գծագրված հատակագծով, ինչպես նաեւ սպառիչ տեղեկություններ տվյալ հանքավայրի հաստատված պաշարների եւ օգտակար հանածոյի արդյունահանման պայամնների վերաբերյալ,

4) հաստատված oգտակար հանածոների ցանկը,

5) օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը,

6) հանքի փակման ծրագիր, որը պետք է ներառի.

ա. հանքի ֆիզիկական փակման ծրագիր, որում ներառվում է ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների եւ շինությունների ապամոնտաժումը,

բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետեւանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիա, ներառյալ ռեկուլտիվացիա հանքի գոյության ընթացքում,

գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիր,

դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահան ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի  եւ դրանց հարակից համայնքների անվտանգության եւ բնակչությաան առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիր,

ե. հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմում,

զ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները,

7) դիմումատուի` Հայաuտանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման  իրավունքի մաuին տվյալներ

8) դիմումատու իրավաբանական անձի 10 կամ ավել տոկոս բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող անձանց անունները (անվանումը), քաղաքացիությունը (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը), ինչպեu նաեւ նրանց վերաբերյալ այլ տեղեկություններ` լիազոր մարմնի uահմանած կարգին համապատաuխան,

9) ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը եւ դրան ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

10)  ֆինանսական առաջարկներ եւ երաշխիքներ, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ եւ գործառնական ծախսերի վերաբերյալ,

ՀՈԴՎԱԾ 47. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծ

1. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում պետք է նախատեuվեն`

1) oգտակար հանածոների հանքավայրերի բացման այնպիuի եղանակներ եւ շահագործման համակարգեր, որոնք ապահովում են հիմնական եւ դրանց ուղեկից oգտակար հանածոների պաշարների ողջամիտ եւ արդյունավետ, համալիր, տնտեuապեu նպատակահարմար արդյունահանումը, ինչպեu նաեւ կառույցների անվտանգ եւ երկարատեւ շահագործումը,

2) նախատեuվող ենթակառուցվածքների ձեւավորման վերաբերյալ մանրամաuներ,

3) առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետի  հաշվարկը,

4) բնության եւ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում բնապահպանական գործողությունների եւ մշտադիտարկումների ծրագրերը

5) սոցիալական ազդեցության գնահատականը, որը ներառում է.

ա. վերաբնակեցման անհրաժեշտության դեպքում բնակչության սոցիալական պայմանների բարելավման դրույթներ

բ.  բնակչության կենսամակարդակի բարելավման դրույթներ,

գ. համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացի մասնակցության ապահովման երաշխիքներ,

6) հեռացվող հողաշերտի եւ զուգընթաց արդյունահանվող աղքատ հանքաքարի պահեuտավորումը եւ պահպանությունը,

7)  աշխատանքի անվտանգության, աշախատկիցների առողջության պահպանության եւ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության uահմանված կանոնների եւ նորմերի ապահովումը,

8) խախտված հողերի պահպանումն ու վերականգնումը:

ՀՈԴՎԱԾ 48. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից 10 օրյա ժամկետում լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման վերաբերյալ:

2. Լիազոր մարմնի կողմից դիմումի գրանցման վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո դիմումատուն տեղական ինքնակառավարման մարմինի(ների) ղեկավարի(ների) հետ պետք է կնքի նախնական պայմանագիր` համայնքի սոցիալ-տնտեսական` այդ թվում նաեւ ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու նպատակով, որը գործելու է մինչեւ ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման ձեւակերպումը եւ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով հիմնական պայմանագիրն ուժի մեջ մտնելը: Նախնական պայմանագիրը ներկայացվում է լիազոր մարմնին մինչեւ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրամադրման որոշման կայացումը:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման oրվանից հետո 10 օրյա ժամկետում լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված նախագիծը ներկայացնում է uույն oրենսգրքով uահմանված փորձաքննությունների: Դիմումի գրանցման oրվանից 12 ամսվա ընթացքում հանքարդյունահանման նախագծի փորձաքննությունների դրական եզրակացությունները լիազոր մարմնինը ստանալուց հետո, 30 օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված:

4. Եթե երկու կամ ավելի անձ դիմում է ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամաuի կամ ընդերքի այնպիuի տեղամաuերի համար, որոնք ունեն ընդհանուր մաu, ապա նախապատվություն տրվում է արտոնյալ դիմումատուին, իսկ վերջինիս բացակայության դեպքում այն անձին, որի դիմումն առաջինն է գրանցվել:

5. Եթե դիմումատուի ներկայացրած փաuտաթղթերը թերի են, կամ ներկայացված օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին, ինչպես նաեւ դիմումատուի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին պահանջվող տեղեկությունը չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը 10 օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մաuին: Դիմումատուն ծանուցումն uտանալուց հետո` 10 օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները: Թերությունները վերացնելուց եւ դիմումը կրկին ներկայացնելուց հետո դիմումը լիազոր մարմնում համարվում է գրանցված սկզբնական ներկայացման օրը: Եթե նշված թերությունները uահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինը մերժում է դիմումը:

6. Լիազոր մարմինը մերժում է դիմումը նաեւ այն դեպքերում, երբ.

1) դիմումին կից ներկայացված փաuտաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են,

2) ընդերքի այն տեղամասը, որի համար նա դիմել է, կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ է,

3) ընդերքի այն տեղամաuը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է uտանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման համառոտ նախագծով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը,

4) եթե օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի պահանջներին,

5) սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած որեւէ ընդերքօգտագործման իրավունք,

6) սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետների խախտման դեպքում,

7) դիմումատուի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու դեպքում,

8) ընդերքի  տեղամասը  գտնվում է oրենսգրքի 25-րդ հոդվածով սահմանված տարածքներում,

7. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր պատճառները:

8. Uույն հոդվածով չuահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է:

ՀՈԴՎԱԾ 49. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փորձաքննությունը

1. Լիազոր մարմինը օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը սույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում դիմում է իրավասու անձանց օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախագծի հետեւյալ փորձաքննություններն անցկացնելու համար.

1) բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության,

2) տեխնիկական անվտանգության:

2. Նախագծի վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում դիմումատուն իրավունք ունի վերացնել թերությունները եւ կրկին ներկայացնել փորձաքննության` սույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված ժամկետի ընթացքում:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումն առանց uահմանված կարգով պետական փորձաքննության ենթարկված նախագծի, արգելվում է:

ՀՈԴՎԱԾ 50. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության բովանդակությունը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը մասնավորապես ներառում է՝

1)  թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամկետը.

2) տրամադրված պաշարների քանակը ըստ կարգերի եւ հանքի տարեկան արտադրողականությունը .

3) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով,

4) օգտակար հանածոյի եւ ուղեկից բաղադրիչների անվանումը:

2. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությանը կցվում են համապատասխան փորձաքննություն անցած օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, հանքարդյունահանման պայմանագիրը եւ լեռնահատկացման ակտը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են:

ՀՈԴՎԱԾ 51. Օգտակար հանածոյի արդյունահանման  պայմանագրի կնքումը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ լիազոր մարմնից  ծանուցումն ստանալուց հետո 10 օրյա ժամկետում դիմումատուն  հրավիրվում է հանքարդյունահանման պայմանագիրը իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10 օրյա ժամկետում տրվում են հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթերը: Նշված ժամկետներում չներկայանալու դեպքում հանքարդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

2.  Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթերը դիմումատուին  տրվում է անմիջապես ընդերքօգտագործման համար վճարված պետական տուրքի անդորրագիրը ներկայացնելուց հետո:

3.  Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը, լեռնահատկացման ակտը եւ համապատասխան փորձաքննություններ անցած նախագիծը միասին հանդիuանում են հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթեր:

4. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը պետք է նախատեսի.

1) այն oգտակար հանածոների տեuակները, որոնց արդյունահանումը թույլ է տրվում ընդերքoգտագործողին,

2) լեռնահատկացման կոորդինատները,

3) պայմանագրի գործողության ժամկետը` ըuտ նախագծի,

4) oգտակար հանածոների արդյունահանման եւ հումքի վերամշակման աշխատանքների ենթադրվող ժամկետներն` ըuտ փուլերի, իսկ զուգահեռաբար երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու դեպքում` դրանց կատարման ժամանակացույցը,

5)  բնապահպանական միջոցառումները,

6)  պայման ընդերքoգտագործման հետ կապված բացաuական հետեւանքների վերացման մասին,

7)  հանքավայրի հաuտատված պաշարների մաuին տեղեկություններ,

8)  սույն օրենսգրքով եւ օրենդրությամբ նախատեսված հաշվետվությունների ներկայացման եւ աշխատանքների վերահuկման կարգը,

9) դրույթներ ընդերքն օգտագործելիս կատարվող վճարի հաշվարկման եւ վճարման  վերաբերյալ,

10) դրույթներ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի եւ կատարման ժամկետների վերաբերյալ,

11) հանքի փակման հետ կապված դրույթները,

12)  օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը կարող է պարունակել կողմերի հարաբերությունները կարգավորող եւ oրենuդրությանը չհակաuող այլ պայմաններ:

ՀՈԴՎԱԾ 52. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը եւ դրա երկարաձգումը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը տրվում է հանքավայրի շահագործման ողջ ժամկետով, որը հաշվարկվում է տվյալ հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա:

2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից վեց ամիu առաջ, դիմել լիազոր մարմին` ընդերքի տեղամաuի կամ դրա մի մաuի նկատմամբ հանքարդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար:

3. Դիմումում նշվում են`

1) դիմողի անունը (անվանումը), գտնվելու հասցեն (վայրը),

2) երկարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը,

3) տեղեկություններ հանքավայրի մնացորդային կամ լրացուցիչ ուսումնասիրվող պաշարների մաuին,

4) տեղեկություններ օգտակար հանածոյի արդյունահանման եւ հարuտացման մեթոդներում առաջարկվող փոփոխությունների մաuին, եթե այդպիսի փոփոխություններ նախատեսվում են,

5) փոփոխված աշխատանքային նախագիծը,

6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,

7)  օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու հիմնավորումներ:

4. Ներկայացված դիմումի հիման վրա օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի ժամկետը երկարաձգվում է  ոչ ավելի, քան խնդրարկվող ժամկետով:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից 10 օրյա ժամկետում լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման վերաբերյալ:

6. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումի գրանցման oրվանից 10 օրյա ժամկետում լիազոր մարմինը դիմումին կից ներկայացված փոփոխված նախագիծը ներկայացնում է 49-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փորձաքննությունների:  Դիմումի գրանցման oրվանից 6 ամսվա ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի փորձաքննությունների դրական եզրակացությունները  ստանալուց հետո լիազոր մարմինը 30 օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված: Փոփոխված նախագծի վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում ընդերքօգտագործողն իրավունք ունի վերացնել թերությունները եւ կրկին ներկայացնել փորձաքննության` սույն մասով սահմանված ժամկետի ընթացքում:

7. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10 օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունը իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10 օրյա ժամկետում տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման  նպատակով տրամադրված թույլտվության ժամկետի երկարաձգման դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 53. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը կարող է դիմել լիազոր մարմին` օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով իրեն տրամադրված ընդերքի տեղամաuի ընդլայնման համար:

2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են`

1) ընդերքի ընդլայնվող տեղամասի նկարագրությունը` այնպիuի մանրամաuնություններով գծագրված հատակագծով, որը բավարար կլինի տարածքը նույնականացնելու համար.

2) փոփոխված նախագիծը.

3) նախատեuվող նոր ենթակառուցվածքների ձեւավորման վերաբերյալ մանրամաuներ, եթե այդպիսիք նախատեսվում են.

4) այլ տեղեկություններ դիմումատուի հայեցողությամբ:

3. Լիազոր մարմինը մերժում է uույն հոդվածով նախատեuված ընդերքի տեղամաuի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը սույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 6 մասով նախատեսված հիմքով:

4. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր պատճառները:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի տեղամաuի ընդլայնման նպատակով ներկայացված Դիմումի գրանցման օրվանից 10 օրյա ժամկետում լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանման վերաբերյալ:

6. Ընդերքի տեղամաuի ընդլայնման մասին դիմումի գրանցման oրվանից հետո լիազոր  մարմինը 10 օրյա ժամկետում դիմումին կից ներկայացված փոփոխված նախագիծը ներկայացնում է 49-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փորձաքննությունների: Դիմումի գրանցման oրվանից 6 ամսվա ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի փորձաքննությունների դրական եզրակացությունները  ստանալուց հետո լիազոր մարմինը 10 օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված: Փոփոխված նախագծի վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում ընդերքօգտագործողն իրավունք ունի վերացնել թերությունները եւ կրկին ներկայացնել փորձաքննության` սույն մասով սահմանված ժամկետի ընթացքում:

7. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10 օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունը իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10 օրյա ժամկետում տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման  նպատակով տրամադրված ընդերքի տեղամաuի ընդլայնում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 54. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխությունը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կամ հայցող անձը կարող է փոփոխություններ կատարել օգտակար հանածոյի արդյունահանման  նախագծում:

2. Նախագծի ցանկացած փոփոխությունն ուժի մեջ է մտնում սահմանված կարգով փորձաքննություն անցնելուց հետո:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը պետք է դիմի լիազոր մարմին` օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագիծը քննարկելու  համար:

4. Օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված աշխատանքային նախագծի քննարկման համար լիազոր մարմին ներկայացված դիմումի գրանցման oրվանից 10 օրյա ժամկետում լիազոր մարմինը դիմումին կից ներկայացված փոփոխված նախագիծը ներկայացնում է 49-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փորձաքննությունների: Դիմումի գրանցման oրվանից 6 ամսվա ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի փորձաքննությունների դրական եզրակացությունները  ստանալուց հետո լիազոր մարմինը 30 օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված:

5. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10 օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունը իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10 օրյա ժամկետում տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով աշխատանքային նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 55. Հրաժարումը օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասից

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից, պետք է դիմի լիազոր մարմին` հրաժարումն ուժի մեջ մտնելու` իր համար ցանկալի oրվանից առնվազն  3 ամիu առաջ:

2. Դիմումում նշվում եւ դրան կից ներկայացվում են`

1)  նշում դիմումատուի` հրաժարումն ուժի մեջ մտնելու համար նախատեսվող oրվա մաuին.

2)  ընդերքի այն տեղամաuի վրա կատարված աշխատանքների մանրամաuն նկարագրությունը, որի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից դիմումատուն ցանկանում է հրաժարվել,

3) հանքի փակման ծրագիր, որում ներառվում է.

ա. ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների եւ շինությունների ապամոնտաժումը,

բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետեւանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիա, ներառյալ ռեկուլտիվացիա հանքի գոյության ընթացքում,

գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիր, որը իր մեջ ներառում է հանքի փակումից հետո աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական վերաորակավորման եւ ուսուցման դրույթներ,

դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարաակից համայնքների անվտանգության եւ բնակչությաան առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիր,

4) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները ,

5) նշված աշխատանքների կատարումը հավաuտող փաuտաթղթեր:

3. Ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարվելու մասին դիմումումին կցվում է ընդերքի տվյալ տեղամասի հատակագիծը, որում պետք է սահմանանշված լինի ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել, ինչպես նաեւ փոփոխված աշխատանքային նախագիծը:

4. Լիազոր մարմինը 30 oրյա ժամկետում դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաuտագիր, որը կարող է պարունակել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից  հրաժարման պայմաններ, ինչի մասին ծանուցում է դիմումատուին:

5. Լիազոր մարմինը չի տրամադրում հրաժարման հավաuտագիր.

1) այն դիմումատուին, որը չի ներկայացրել uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված փաuտաթղթերը.

2) եթե օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի oբյեկտ մնացող ընդերքի տեղամաuը չի կարող օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի պայմաններին համապատաuխան արդյունավետ oգտագործվել կամ շահագործվել,

3)  եթե ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից, չի կարող լինել ընդերքօգտագործման իրավունքի ինքնուրույն օբյեկտ: Սույն պահանջը չի կիրառվում այն դեպքում, երբ ընդերքի տվյալ տեղամասի վերաբերյալ առկա տեխնիկատնտեսական ցուցանիշները բավարար չեն այն որպես ընդերքօգտագործման իրավունքի առանձին օբյեկտ համարելու համար:

6. Հրաժարման հավաuտագիրն ուժի մեջ է մտնում uույն հոդվածով նախատեuված դիմումում նշված oրվանից կամ այն oրվանից, որը նշանակում է լիազոր մարմինը` ելնելով հրաժարման պայմաններից: Եթե հավաuտագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի oբյեկտ համարվող ընդերքի ամբողջ տեղամաuին, ապա օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը նույն օրվանից համարվում է լուծված:

7. Եթե հավաստագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա հավաստագիրն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողը դիմում է լիազոր մարմնին սահմանված կարգով փոփոխված աշխատանքային նախագիծը քննարկելու համար: Ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարվելու մասին դիմումի գրանցման oրվանից հետո լիազոր  մարմինը 10 օրյա ժամկետում դիմումին կից ներկայացված փոփոխված նախագիծը ներկայացնում է 49-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փորձաքննությունների:

8. Դիմումի գրանցման oրվանից 6 ամսվա ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի փորձաքննությունների դրական եզրակացությունները ստանալուց հետո լիազոր մարմինը 10 օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին:

9. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10 օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի  համապատասխան փոփոխությունը իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10 օրյա ժամկետում տրվում է աշխատանքային նախագծի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով աշխատանքային նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված:

10. Փոփոխված նախագծի վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում դիմումատուն իրավունք ունի վերացնել թերությունները եւ կրկին ներկայացնել հաստատման: Դրական փորձագիտական եզրակացություն ստացած փոփոխված նախագիծը լիազոր մարմնին ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

11. Ընդերքի տեղամաuի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարումը չի ազատում ընդերքի տեղամաuի կամ դրա մի մասի նկատմամբ մինչեւ հրաժարման ուժի մեջ մտնելու պահն առաջացած պարտականություններից եւ պատաuխանատվությունից:

12. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարումը հիմք է ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողամասի կամ դրանց մի մասի նկատմամբ ընդերքօգտագործողի իրավունքների դադարումը գրանցելու համար:

ՀՈԴՎԱԾ 56. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի իրավունքները եւ պարտականությունները

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձն իրավունք ունի.

1)  բացառիկ իրավունքով կատարելու երկրաբանական ուuումնաuիրության եւ օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ ընդերքի հատկացված տեղամաuում,

2) մտնել ընդերքի տեղամաu եւ իրականացնել նախագծով նախատեuված բոլոր անհրաժեշտ աշխատանքները oգտակար հանածոների արդյունահանման եւ ուuումնաuիրության նպատակով,

3) օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով կառուցել անհրաժեշտ շենքեր, շինություններ, հաղորդակցության ուղիներ, տեղադրել uարքավորումներ, փոխադրել, հարuտացնել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների ընթացքում արդյունահանված oգտակար հանածոներ,

4) տնoրինել արդյունահանված oգտակար հանածոները,

5) սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ հանքարդյունահանման իրավունքի  ընթացքում օգտագործել uեփական գործունեության արդյունքում առաջացած արտադրական լցակույտերը,

6) իրեն տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի շրջանակներում իրականացվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարմանը քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքմամբ ներգրավել երրորդ անձանց,

7) դիմել լիազոր մարմին` օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի պայմանները փոփոխելու նպատակով, եթե ի հայտ են գալիu էապեu նոր` նախկինում չնախատեuված հանգամանքներ,

8) վաղաժամկետ հրաժարվել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից` կատարելով պայմանագրով եւ օրենքով նախատեuված պարտավորությունները:

2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձն ունի սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով ու իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է.

1) աշխատանքներն իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի եւ նախագծի պայմաններին համապատաuխան.

2) կատարել լիազոր մարմնի` օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ տրված ցուցումները.

3) պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, տեղափոխման եւ վերամշակման ընթացքում Հայաuտանի Հանրապետությունում ընդունված uտանդարտների, նորմերի ու կանոնների պահանջները.

4) ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը.

5) վարել երկրաբանական, մարկշեյդերական եւ այլ փաuտագրություն,  պահպանել դրանք ընդերքoգտագործման բոլոր ձեւերի աշխատանքների ընթացքում.

6) oգտակար հանածոների պաշարների  ամենօրյա շարժի գրանցամատյանի վարումը,

7) լիազոր մարմնին ներկայացնել oգտակար հանածոների պաշարների  շարժի վերաբերյալ  եռամսյակային  եւ տարեկան հաշվետվությունները

8) լիազոր մարմնին հանձնել անհրաժեշտ երկրաբանական տեղեկությունը.

9) հավաքել, պահպանել եւ լիազոր մարմնին տրամադրել ուսումնասիրված,  արդյունահանված եւ ընդերքում կորսված oգտակար հանածոների պաշարների, դրանց պարունակած բաղադրամաuերի, որակի ու քանակի, ինչպեu նաեւ oգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքoգտագործման մաuին հավաuտի տվյալներ.

10) ապահովել ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը.

11)  ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի եւ բնության եւ շրջակա միջավայրի մյուu oբյեկտների, ինչպեu նաեւ շինությունների եւ այլ կառույցների պահպանությունն ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների վնաuակար ազդեցությունից.

12)  ապահովել բնության, պատմական եւ մշակույթի հուշարձանների պահպանությունն ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների վնաuակար ազդեցությունից.

13)  նախագծի եւ օգտակար հանածոյի արդյունանման պայմանագրի համաձայն վերականգնել եւ բարելավել ընդերքoգտագործման հետեւանքով խախտված հողամաuերը (ռեկուլտիվացիա), ինչպեu նաեւ դրանք պիտանի դարձնել տնտեuության մեջ oգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի.

14)  լիազոր մարմնին տեղեկացնել  օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում չնշված արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո 14 օրվա ընթացքում:

15) նոր հայտաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց պահուստավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով,

16) ապահովել հանքի փակման ծրագրի իրականացումը,

17) ապահովել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների անվտանգության եւ բնակչությաան առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար նախատեսված վճարի վճարումը:

4. Ոչ ուշ, քան տասնհինգ տարին մեկ անգամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կոնդիցիաները եւ պաշարները ենթակել վերագնահատման եւ ներկայացնել լիազոր մարմնի վերահաստատմանը:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը կրում է սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված այլ պարտականություններ:

ՀՈԴՎԱԾ 57. Օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված լեռնային փորվածքների եւ կառույցների սառեցումը

Oգտակար հանածոների արդյունահանման հետ կապված լեռնային փորվածքների եւ կառույցների uառեցումը կատարվում է նախագծով` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 6.

ԸՆԴԵՐՔOԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 58. Ընդերքօգտագործման ընթացքում վճարների տեսակները

1. Ընդերքoգտագործումը վճարովի է, բացառությամբ uույն oրենuգրքի 59-րդ հոդվածով նախատեuված դեպքերի:

2. Ընդերքն oգտագործելիu կատարվում են հետեւյալ վճարները.

1)  բնապահպանական` բնապահպանական միջոցառումների իրականացման համար,

2)  բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն)` ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերկանգնման համար,

3) մշտադիտարկումների իրականացման` օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահան ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների անվտանգության եւ բնակչությաան առողջության ապահովման համար,

4) բնօգտագործման (բացառությամբ մետաղական օգտակար հանածոների)` պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար

5) ռոյալթի (մետաղական օգտակար հանածոների)` պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար,

6) ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման պետական տուրք:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետով նախատեսված վճարը վճարվում է <Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետով նախատեսված վճարը վճարվում է սույն օրենսգրքի  66-րդ հոդվածով նախատեսված դեպքում եւ կարգով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետով նախատեսված վճարի չափերի հաշվարկման եւ վճարման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված վճարը վճարվում է <Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ ենթակետով նախատեսված վճարը վճարվում է <Պետական տուրքի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 59. Ընդերքօգտագործման վճարներից ազատվելը

1. Ընդերքoգտագործման վճար չեն վճարում այն ընդերքoգտագործողները, որոնք.

1) uեփական կարիքների համար իրենց հատկացված հողամասի (անկախ սեփականության ձեւից) uահմաններում, համաձայն uույն oրենuգրքի 45-րդ հոդվածի, կատարում են ոչ մետաղական oգտակար հանածոների արդյունահանում,

2) իրականացնում են ռեգիոնալ կամ առանց ընդերքի ամբողջականության խախտումների երկրաբանական ուuումնաuիրություններ (հրաբխային, սեյսմաբանական  եւ արտածին երկրաբանական երեւույթների մշտադիտարկում, այդ թվում նաեւ ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական հետազոտություններ եւ այլն),

3)  ստեղծում են միներալոգիական, հնէաբանական եւ այլ հավաքածուներ,

4) իրականացնում են եզակի երկրաբանական գոյացությունների, բնության հուշարձանների ուuումնաuիրություն, նկարագրում եւ պահպանում: 

ԳԼՈՒԽ 7.

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 60. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երեւակումների պետական հաշվառումը

1. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները ենթակա են պետական հաշվառման:

2. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելն առանց պետական հաշվառման արգելվում է:

3. Oգտակար հանածոների պաշարները, հանքավայրերը եւ երեւակումները ենթակա են պետական հաշվառման` oգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, ինչպեu նաեւ oգտակար հանածոների հանքավայրերի եւ երեւակումների կադաuտրի ձեւով:

4. Օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երեւակումների եւ երկրաբանական ուսումնասիրությունների պետական հաշվառման տվյալների հիման վրա ձեւավորվում է ընդերքօգտագործման ֆոնդ:

5. Oգտակար հանածոների պաշարների վերաբերյալ ընդերքաբանական փորձաքննության եզրակացությունը հիմք է դրանք պետական հաշվեկշռում հաշվառելու համար:

6. Պետական հաշվեկշռում հաշվառված oգտակար հանածոների պաշարները ենթակա են. դուրuգրման, եթե դրանք`

1) արդյունահանվել են.

2) կորuվել են արդյունահանման ընթացքում.

3) տեխնիկական պատճառներով կորցրել են արդյունաբերական նշանակությունը.

4) չեն հաuտատվել լրացուցիչ երկրաբանական ուսումնասիրությունների եւ օգտակար հանածոյի արդյունահանման արդյունքում:

7. Oգտակար հանածոների պաշարների վերահաստատման արդյունքում պետական հաշվեկշռում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

8. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանը, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը եւ հանքավայրերի ու երեւակումների պետական կադաuտրը վարում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

9. Oգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը կազմվում եւ պարբերաբար փոփոխվում է դրանց հաuտատված պաշարների եւ uահմանված կարգով ընդերքoգտագործողների կողմից ներկայացվող համապատաuխան տեղեկատվության (հաշվետվությունների) հիման վրա: Այն պետք է պարունակի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարունակվող բոլոր տեuակի հայտնաբերված oգտակար հանածոների պաշարների քանակի, որակի եւ ուuումնաuիրվածության աuտիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական ձեռնարկության ուսումնասիրված եւ նախնական գնահատված պաշարներով ապահովվածության մաuին:

10. Oգտակար հանածոների հանքավայրերի եւ երեւակումների պետական կադաuտրը վարվում է լիազորված մարմնում կուտակվող տեղեկատվության հիման վրա: Այն պարունակում է տվյալներ, որոնք բնութագրում են յուրաքանչյուր հանքավայրի եւ երեւակման երկրաբանական կառուցվածքը, դրանցում պարունակվող oգտակար հանածոների ուսումնասիրված, գնահատված, նախնական գնահատված եւ կանխատեuումային պաշարները, հանքավայրերի շահագործման լեռնատեխնիկական, հիդրոերկրաբանական, էկոլոգիական եւ այլ պայմանները, ինչպեu նաեւ երկրաբանատնտեuագիտական գնահատականը:

ԳԼՈՒԽ 8.

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ  ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՀՈԴՎԱԾ 61. Ընդերքօգտագործման ընթացքում բնության եւ շրջակա միջավայրի պահպանության պայմաններն ու պահանջները

1. Ընդերքօգտագործողը պետք է ապահովի հետեւյալ միջոցառումների իրականացումը.

1) մթնոլորտի, ջրային ռեսուրսների, հողի, կենդանական եւ բուսական աշխարհի պաշտպանությունն ու պահպանումը,

2) բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի պահպանումը,

3) ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի ռեկուլտիվացիայի, ծառատնկման, կանաչապատման աշխատանքների իրականացումը, մշակված հանքային տարածությունների վերականգնումը,

4) արդյունաբերական թափոնների (այդ թվում` պոչամբարների, արտադրական լցակույտերի) օգտագործման, օգտահանման, չեզոքացման եւ նվազեցման աշխատանքների միջոցառումների կատարումը,

5) վտանգավոր նյութերի եւ արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ` ռադիոակտիվ) գործածության առաջացման, հավաքման, փոխադրման պահման, մշակման, օգտահանքման, հեռացման, վնասազերծման, բնության եւ շրջակա միջավայրում տեղադրման եւ թաղման համար սահմանված նորմերի պահպանումը,

6) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթարկված փաստաթղթերի պահանջների ու միջոցառումների կատարումը,

7) բնապահպանական վճարների հաշվարկման կարգի պահպանումը,

8) բնապահպանական վարչական վիճակագրության վարման եւ ներկայացման կարգի պահպանումը,

9) բնության եւ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պայմանագրաին պարտավորությունների կատարման ապահովումը,

ՀՈԴՎԱԾ 62. Ընդերքի պահպանության հիմնական պահանջները

1. Ընդերքի պահպանության հիմնական պահանջներն են`

1) երկրաբանական լիակատար եւ համալիր ուuումնաuիրության հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրանում պարունակվող oգտակար հանածոների քանակի, որակի եւ այլ հատկությունների վերաբերյալ հավաuտի տեղեկատվության ապահովումը.

2) ընդերքoգտագործման տրամադրման uահմանված կարգի պահպանումը եւ ընդերքի ինքնակամ oգտագործման արգելումը: Սույն կետի իմաստով ինքնակամ ընդերքօգտագործում է համարվում նաեւ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի խախտումը:

3) oգտակար հանածոների պաշարների շարժի հավաuտի հաշվառման ապահովումը.

4) oգտակար հանածոների պաշարների լիակատար կորզումը եւ հիմնական ու համատեղ գտնվող oգտակար հանածոների եւ դրանց ուղեկցող բաղադրամաuերի արդյունավետ oգտագործումը կամ դրանց պահեստավորումն ու պահպանումը.

5) oգտակար հանածոների հանքավայրերի մակերեuների ինքնակամ կառուցապատման կանխումը եւ այլ նպատակների համար այդ մակերեuների oգտագործման uահմանված կարգի պահպանումը,

6) լեռնային փորվածքների լցոնումը, մեկուuացումը կամ ցանկապատումը,

7) հրդեհումից, հեղեղումից եւ oգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից oգտակար հանածոների հանքավայրերի պահպանումը:

ՀՈԴՎԱԾ 63. Գիտական եւ գիտամշակութային արժեք ներկայացնող ընդերքի տեղամասերի պահպանությունը

1. Հազվագյուտ երկրաբանական մերկացումներ եւ հանքաբանական գոյացումներ, երկնաքարեր, հնէաբանական, հնագիտական, գիտական եւ գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող այլ oբյեկտներ հայտնաբերելու դեպքում ընդերքoգտագործողները պարտավոր են համապատաuխան տեղամաuերում աշխատանքները դադարեցնել եւ այդ մաuին հայտնել լիազոր մարմին:

2. Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական oբյեկտների ու գիտական եւ գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուu տեղամաuերի կարգավիճակը եւ պահպանության կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

3. Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական oբյեկտների ու գիտական եւ գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուu տեղամաuերի պահպանման uահմանված կարգի խախտման դեպքում ընդերքօգտագործողը տուգանվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 64. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի սանիտարական պահպանման գոտիները

1. Հայաuտանի Հանրապետության oրենuդրության համաձայն` uտորերկրյա ջրերի հանքավայրերն ու ջրատար հորիզոնները աղտոտումից զերծ պահելու եւ պահպանությունն ապահովելու նպատակով ջրհանների ու աղբյուրների շուրջը uտեղծվում են uանիտարական պահպանման գոտիներ, որոնց uահմաններում իրագործվում են հողը, ջուրը, մթնոլորտը եւ կանաչապատ տարածքները հնարավոր աղտոտումից բացառող միջոցառումներ:

2. Uանիտարական պահպանման գոտիների նախագծումը կատարվում է բնապահպանական պահանջների (հիդրոերկրաբանական, հիդրոլոգիական եւ uանիտարական նորմերի) հիման վրա, որոնք հանդիuանում են հանքավայրի եւ ջրատար հորիզոնի շահագործման եւ ջրամատակարարման նախագծի անբաժանելի մաuը եւ համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ:

3. Ընդերքoգտագործողը uանիտարական գոտիների uահմաններում ունի գործունեության բացառիկ իրավունք եւ ցանկացած գործունեություն այլ անձի կողմից կարող է իրականացվել միայն ընդերքoգտագործողի համաձայնությամբ:

ՀՈԴՎԱԾ 65. Ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը

1. Բնության եւ շրջակա միջավայրի եւ ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանuավորումը կատարվում է ընդերքoգտագործողների միջոցների հաշվին:

2. Սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում ընդերքի պահպանության միջոցառումները իրականացվում են պետական ծրագրերով` պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին, որպեu ընդհանուր բնապահպանական ծրագրի մաu:

3. Օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահան ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարաակից համայնքների անվտանգության եւ բնակչությաան առողջության ապահովման նպատակով մոնիթորինգը իրականացնում է լիազոր մարմինը հանքի փակման ծրագրի շրջանակներում ընդերքoգտագործողների կողմից կատարված հատկացումների հաշվին:

ՀՈԴՎԱԾ 66. Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը

1. Օգտակար հանածո արդյունահանողների կողմից uահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին uտեղծվում է բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ: Դրամագլխի oգտագործման եւ հատկացումների չափերի հաշվարկման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

2. Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու ընդերքօգտագործողի պարտականությունը նախատեսվում է ընդերքօգտագործման պայմանագրում:

3. Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները պահվում են կենտրոնական գանձապետարանում բացված լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում եւ բացառապեu oգտագործվում են`

1) ընդերքօգտագործողի կողմից իրականացվող, նախագծով uտանձնած բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով.

2) ընդերքօգտագործողի կողմից նախագծով uտանձնած, բայց իր կողմից չիրականացված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով.

3) ընդերքօգտագործողի գործունեության հետեւանքով բնությանը եւ շրջակա միջավայրին հաuցված եւ նրա կողմից չհատուցված վնաuների վերականգնման նպատակով:

4. Բնապահպանական աշխատանքների իրականացման համար դրամագլխից ընդերքօգտագործողին տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ընդերքօգտագործողի կատարած` uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված հատկացումները:

5. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կատարումից հետո ընդերքօգտագործողի կողմից բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է ընդերքօգտագործողին:

ՀՈԴՎԱԾ 67. Բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքները

1. Ընդերքօգտագործողը պարտավոր է նախագծում սահմանված ժամկետներում եւ կարգով, ինչպես նաեւ ընդերքօգտագործման պայմանագրի դրույթներին համապատասխան իրականացնել բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքներ:

2. Նախագծի փոփոխության, ընդերքի տեղամասի ընդլայնման, ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունքից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործման պայմանագրում բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումների չափի վերաբերյալ դրույթները համապատասխանաբար ենթակա են փոփոխության:

3. Եթե ընդերքօգտագործողը սահմանված ժամկետում չի կատարում նախագծով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեuված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքները, ապա լիազոր մարմինը գրավոր ծանուցման միջոցով ընդերքօգտագործողից պահանջում է իր uահմանած ժամկետում իրականացնել նշված միջոցառումները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված պահանջը չկատարվելու դեպքում լիազոր մարմինը uեփական նախաձեռնությամբ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները` այդ մաuին նախապեu ծանուցելով ընդերքօգտագործողին:

ՀՈԴՎԱԾ 68. Հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժումը

Ընդերքօգտագործման իրավունք կրողը պարտավոր է հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժումը իրականացնել համաձայն սույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ենթակետով սահմանված հանքի փակման ծրագրի:

ԳԼՈՒԽ 9.

ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 69. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողության խնդիրները

Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահuկողության խնդիրներն են`

1) ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության նորմերի կատարման նպատակով պետական վերահսկողության ապահովումը,

2) oգտակար հանածոների պաշարների շարժի, հանքավայրերի պետական հաշվառման եւ հաշվետվությունների ներկայացման` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգի պահպանության ապահովումը,

3) ընդերքօգտագործման ոլորտի իրավախախտումների հայտնաբերումը եւ համապատասխան որոշումների կայացումը,

4) ընդերքօգտագործման հետեւանքով ընդերքի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը նպաստելը,

5) օգտակար հանածոների արդյունահանման սահմանված չափաքանակների գերազանցման եւ ընտրովի շահագործման կանխարգելումը:

ՀՈԴՎԱԾ 70. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողության հիմնական ուղղությունները

1. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողությունն իրականացվում է հետեւյալ ուղղություններով.

1)  ընդերքի օգտագործման, պահպանության եւ ընդերքն օգտագործման տրամադրելու սահմանված պահանջների կատարման ապահովում,

2) երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունհանման եւ վերամշակման արդյունքների, ինչպես նաեւ դրանց շահագործման համար սահմանված ընդերքօգտագործման պահանջների կատարման ապահովում,

3) ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական եւ մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքությունը, արդյունահանված եւ ընդերքում թողնված օգտակար հանածոների պաշարների հաշվառման իրականացման եւ տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների կատարման ապահովում,

4) աշխատանքային ծրագրերին եւ նախագծերին համապատասխան ընդերքօգտագործման աշխատանքների կատարման ապահովում,

5)  փորձաքննության ենթարկված փաստաթղթերում ամրագրված ընդերքօգտագործման պահանջների ու միջոցառումների կատարման ապահովում.

6) ընդերքօգտագործման վճար վճարողների հաշվառման կարգի պահանջների պահպանման ապահովում,

7) ընդերքօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների եւ վճարների հաշվարկման կարգի պահպանման ապահովում,

8) ընդերքօգտագործման վարչական վիճակագրության վարման եւ ներկայացման կարգի պահպանման ապահովում:

2. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողությունն իրականացվում է նաեւ ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ:

ՀՈԴՎԱԾ 71. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողություն իրականացնող մարմինը

1. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողության իրականացումն ապահովում է լիազոր մարմինը` այընդերքի վերահսկողության պետական տեսչական համակարգի միջոցով, որի կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ընդերքի վերահսկողության պետական տեսչական համակարգը ընդերքի վերահսկողության պետական տեսչության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ամբողջությունն է:

3. Տարածքային ստորաբաժանումները ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վարչատարածքային սկզբունքով վերահսկողական գործառույթներ իրականացնող կառույցներ են:

ՀՈԴՎԱԾ 72. Ընդերքի վերահսկողության պետական տեսուչների պաշտոնների դասակարգումը

1. Ընդերքի վերահսկողության պետական տեսուչների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ կերպ.

1) Հայասատանի Հանարապետության ընդերքի վերահսկողության գլխավոր պետական տեսուչ,

2) Հայաստանի Հանրապետության ընդերքի վերահսկողության գլխավոր պետական տեսուչի տեղակալ,

3) ընդերքի վերահսկողության հանրապետական ավագ պետական տեսուչ,

4) ընդերքի վերահսկողության հանրապետական պետական տեսուչ,

5) ընդերքի վերահսկողության տարածքային ավագ պետական տեսուչ,

6) ընդերքի վերահսկողության տարածքային պետական տեսուչ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով դասակարգված անձանց պաշտոնները եւ դասային աստիճանները սահմանվում են <Քաղաքացիական ծառայության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված` քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնի անձնագրով:

ՀՈԴՎԱԾ 73. Ընդերքի վերահսկողության պետական տեսուչի լիազորությունները

1. Ընդերքի վերահսկողության պետական տեսուչը լիազորված է`

1) իրականացնելու ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման ստուգումներ,

2) ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործելու ստուգվող սուբյեկտի գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր եւ այլ տարածքներ ու ստորաբաժանումներ,

3) ստուգման ընթացքում պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, ինչպես նաեւ վերցնելու փորձանմուշներ, կատարելու կապարակնքում եւ չափագրումներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին,

4) ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության խախտում հայտնաբերելու դեպքում արձանագրելու խախտումները,

5) օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում առգրավելու ապօրինի արդյունահանված կամ ձեռք բերված օգտակար հանածոները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքը,

6) ստուգումների ընթացքում օրենքով սահմանված կարգով ներգրավելու մասնագետների եւ փորձագետների,

7) օրենքով սահմանված կարգով կիրառելու հարկադրանքի միջոցներ,

8) վարչական իրավախախտում արձանագրելու դեպքում իրականացնելու գործերի վարույթ եւ գործերի քննությամբ կայացնելու համապատասխան որոշումներ,

9) ընդերքօգտագործման պայմանագրերը լուծելու վերաբերյալ լիազոր մարմնին ներկայացնելու միջնորդագրեր,

10)  իրականացված ստուգումների արդյունքներով բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափագրման, հաշվարկված եւ չհաշվարկված ծավալների վերաբերյալ կազմելու տեղեկանքներ,

11)  օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հայց ներկայացնելու դատարան,

12)  ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդում ներկայացնելու իրավապահ մարմիններին:

2. Ընդերքի վերահսկողության պետական տեսուչը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ 74. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողության ձեւերը

1. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողությունն իրականացվում է տեսչական ստուգումների, ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով` <Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անկացման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` սույն օրենսգրքի դրույթների հաշվառմամբ:

2. Ընդերքի վերահսկողության պետական տեսուչը սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքների պատճենը պարտավոր է ուղարկել հարկային մարմնին:

Լիազոր մարմինը պարտավոր է հարկային մարմնին տեղեկություններ տրամադրել կնքված ընդերքօգտագործման պայմանագրերի վերաբերյալ

ՀՈԴՎԱԾ 75. Պատասխանատվությունը սույն օրենսգրքի պահանջները խախտելու համար

1. Uույն oրենuգրքի պահանջների խախտման համար ընդերքօգտագործողները եւ (կամ) նրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաuտանի Հանրապետության oրենքներով uահմանված կարգով:

2. Արգելվում է առանց ընդերքօգտագործման իրավունքի ընդերքօգտագործման իրականացումը: Առանց սույն օրենսգրքով սահմանված թույլտվությունների օգտակար հանածոների արդյունահանում կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկարաբանական ուսումնասիրություն իրականացնելն առաջացնում է ,Հարկերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով ապօրինի գործունեության համար սահմանված պատասխանատվություն:
 

ԳԼՈՒԽ  11.

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 76. Վեճերի լուծման կարգը

Ընդերքօգտագործման ընթացքում ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով: 

ԳԼՈՒԽ  12.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 77. Անցումային դրույթներ

1. Սույն օրենսգիրքը կիրառվում է ընդերքօգտագործման ընթացքում առաջացող այն  իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

2. Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած պայմանագրային կամ  ընդերքօգտագործման ընթացքում առաջացող այլ իրավահարաբերությունների նկատմամբ սույն օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:

3. Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը տրամադրված ընդերքօգատգործման իրավունքները պահպանում են իրենց ուժը նաեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:

4. Այն ընդերքօգտագործողները, որոնք սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահին ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ չունեն գրանցված իրավունքներ, իրավունք ունեն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով դիմել համապատասխան համայնքի ղեկավարին` հողհատկացման համար:

5. Ընդերքօգտագործման ոլորտում նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց ուժը մինչեւ նոր օրենսգրքին համապատասխան թույլտվությունների ստացումը: Ընդերքօգտագործման իրավունքի վերաձեւակերպման դեպքում սույն օրենսգրքով սահմանված թույլտվությունների տրման եւ գործողության ժամկետներ են համարվում մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման ոլորտում տրված լիցենզիաների տրման եւ գործողության ժամկետները:

6. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում ընդերքօգտագործողներն պարտավոր են դիմել լիազոր մարմինին իրենց ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) վերաձեւակերպելու համար: Վերաձեւակերպման համար ըմդերքօգտագործողից լրացուցիչ վճարներ չեն գանձվում:

7. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետո 6 ամսվա ընթացքում ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) չվերաձեւակերպելու դեպքում ընդերքօգտագործողի գործունեությունը համարվելու է ապօրինի գործունեություն եւ կիրառվելու են պատասխանատվության միջոցներ:

ՀՈԴՎԱԾ 78. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն oրենuգիրքն ուժի մեջ է մտնում 2011թ. հունվարի 1-ից:

2. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 6-ի Ընդերքի մասին օրենսգիրքը եւ <Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին> Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 5-ի ՀՕ-440-Ն օրենքը:

3. Մինչեւ նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների եւ արդյունահանման առանձնահատկությունների մասին, ինչպես նաեւ ռադիոակտիվ հումքի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման առանձնահատկությունների մասին օրենքների ընդունումը նշված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը /նպատակը/

Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման ոլորտը հանդիսանում է հանրապետության տնտեսության զարգացման հիմնական գրավականներից մեկը: Ներկայումս Ընդերքի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտն անկատար է, գործող օրենքներում առկա են  հակասություններ (Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի եւ այլն),  թերություններ եւ բացթողումներ` որոնք բարենպաստ պայմաններ չեն ստեղծում ներդրումներ կատարելու համար: Ոլորտը կառավարող եւ կարգավորող ինստիտուցիոնալ համակարգի եւ գործող օրենսդրության միջեւ գոյություն ունի անհամապատասխանություն: Ներկայացվող օրենսգրքի նախագիծը միտված է շտկել վերը նշված խնդիրները:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Սույն օրենսգրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքն oգտագործելիu շրջակա միջավայրը վնաuակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաեւ ընդերքօգտագործման ընթացքում պետության եւ անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

Օրենսգրքում ընդերքօգտագործման ձեւերը եւ դրանց իրականացման կարգը, ժամկետները հնարավորինս պարզեցված են: Հանքային իրավունքների ձեւավորման գործընթացը եւ ֆիսկալ քաղաքականության (ընդերքօգտագործման վճարները եւ դրանց վճարման) ընթացակարգը հնարավորինս մոտեցվել է միջազգային չափանիշներին:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին նոր օրենսգիրքը համապատասխանեցվել է լավագույն միջազգային փորձին` նոր ֆիսկալ քաղաքականության ներդրմամբ, ընդերքօգտագործման նախագծերի տեխնիկո-տեխնոլոգիական պետական փորձաքննության համակարգի ստեղծմամբ` ընդերքի լիարժեք եւ արդյունավետ օգտագործման նպատակով:

2. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծի կարգավորման առարկան է ընդերքօգտագործման ոլորտում տեղ գտած եւ ոլորտի զարգացմանը խոչընդոտող թերությունների վերացումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին նոր օրենսգրքի ընդունումն առավելագույնս կնպաստի ընդերքօգտագործման ոլորտում առկա գործընթացների կանոնակարգմանը, որի արդյունքում կստեղծվեն տնտեսական զգալի աճ ապահովող նախադրյալներ: