Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1881-09.12.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1201 հոդվածով`

«Հոդված 1201 . Ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների ու այլ մեխանիզմների եւ դրանց կցորդների պետական գրանցման, հաշվառման կանոնները խախտելը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության հսկողության տակ գտնվող ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների ու այլ մեխանիզմների եւ դրանց կցորդների պետական գրանցման եւ հաշվառման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի 126 հոդվածի առաջին մասի սանկցիան «ժամանակով» բառից հետո լրացնել`

«նույն արարքներ կատարելը ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցը վարելու դեպքում առաջացնում է ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում` մինչեւ երեք տարի ժամանակով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 137 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

Հոդված 137. Առանց տոմսի կամ անվճար երթեւեկելու իրավունքն հաստատող փաստաթղթի երթեւեկելը

Առանց տոմսի կամ անվճար երթեւեկելու իրավունքն հաստատող փաստաթղթի երթեւեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում.

ներքաղաքային եւ մերձքաղաքային հաղորդակցության կանոնավոր փոխադրումներն սպասարկող տրանսպորտային միջոցներով երթեւեկելը` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսի չափով.

տեղական եւ հեռավոր հաղորդակցության գնացքներով, միջքաղաքային ավտոբուսով անտոմս երթեւեկելը` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսի չափով:

Տուգանքի վճարումն ուղեւորին չի ազատում ուղեւորության արժեքի վճարումից:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1371 , 1372 եւ 1373 հոդվածներով`

«Հոդված 1371 . Ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային փոխադրումներ իրականացնողների կողմից փոխադրումների պահանջները չկատարելը

առանց միջազգային ուղեգրի (ճանապարհային թերթի), առանց համապատասխան թույլտվության փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փոխադրողների կողմից կաբոտաժային փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման կանոնները, սահմանված երթուղու ուղեգիծը, շարժման ռեժիմը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով:

Առանցքային բեռնվածության եւ տեղատարողության նորմաների գերազանցելը, պատվերով (ոչ կանոնավոր) ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում նաեւ պատվերի չձեւակերպելը, առանց ուղեւորների անվանացուցակի փոխադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Առանց պետության գրանցման եւ տարբերիչ նշաններով ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Կանոնավոր միջազգային ավտոբուսային փոխադրումների դեպքում անտոմս երթեւեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում փոխադրողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Միջազգային փոխադրումներին ներկայացվող այլ պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Միջազգային փոխադրողների Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային տեսչության մարմինների կանգնեցնելու ազդանշանին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»:

«Հոդված 1372 . Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջների չկատարելը

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջների չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում.

կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում`

ա) ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումների երթի սպասարկման համար ավտոբուսի մատուցումն ուշացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, միջքաղաքային փոխադրումների` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով,

բ) ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումների երթերը ձախողելը` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, միջքաղաքայինի` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

գ) առանց ուղեգրի, ավտովարորդի առողջական վիճակի եւ ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի նախաուղերթային զննում կամ այդ մասին ուղեգրում նշումներ չկատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,

դ) նախատեսված ավտոբուսի փոխարեն ցածր կարգի կամ տեխնիկապես ոչ սարքին ավտոբուս տրամադրելը` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչեւ հնգապատիկի չափով,

ե) ավտովարորդների աշխատանքի ու հանգստի ռեժիմը խախտելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

զ) անտոմս ուղեւորների, ինչպես նաեւ առանց տոմսահաշվարկային փաստաթղթերով ձեւակերպման փոխադրումներ իրականացնելը` ներքաղաքային եւ մերձքաղաքային երթուղիներում սահմանված նվազագույն աշխատավարձի, միջքաղաքայինում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով,

է) առանց ավտոտրանսպորտային միջոցի սերտիֆիկատի եւ տրանսպորտային գործունեության լիցենզիայի փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,

ը) ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցների տանիքին տեղադրված բեռնահարթակներում ուղեբեռի փոխադրելը` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, կրկին անգամ կատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ փոխադրում իրականացնելու իրավունքից զրկում վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամանակով,

թ) օրենքով սահմանված փոխադրման այլ պահանջները չկատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում`

ա) առանց պատվերը ձեւակերպելու, տրանսպորտային բեռնագրի կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթղթի ուղեւորափոխադրումների դեպքում նաեւ առանց ուղեւորների անվանացուցակի փոխադրումներ իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչեւ քառապատիկի չափով,

բ) երեխաների փոխադրման օրենքով սահմանված պահանջները խախտելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

գ) առանց սակաչափիչի (տաքսոմետրի) եւ տարբերանշանների մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով,

դ) մարդատար տաքսի ավտոմոբիլով օրենքով սահմանված նորմաներին գերազանցող ուղեբեռ փոխադրելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով,

ե) զբաղեցված տաքսին կանաչ լուսացուցիչով շահագործելու համար` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով կամ ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու իրավունքից զրկում մինչեւ մեկ տարի ժամանակով:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ իրականացնողների տրանսպորտային տեսչության մարմինների կանգնեցնելու ազդանշանին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»:

«Հոդված 1373 . Տրանսպորտի շարժակազմի տեխնիկական պատրաստականության եւ փոխադրումների անվտանգության պահանջները չկատարելը

Շարժակազմի տեխնիկական սպասարկումների եւ նորոգումների օրենքով սահմանված պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով:

Ավտոտրանսպորտային միջոցների համար սահմանված նստատեղերի թվից կամ տեղատարողությունից ավելի ուղեւորների, թույլատրելի բեռնունակությանը գերազանցող, ինչպես նաեւ սահմանված ընդհանուր նորմայից ավելի ուղեւորների, ուղեբեռի եւ բեռների փոխադրման, փոխադրումների անվտանգության ապահովմանը եւ սպասարկող անձնակազմի հուսալիությանը օրենքով սահմանված պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ յոթապատիկի չափով:

Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթեւեկելը, չվացուցակով չնախատեսված տեղերում (այդ թվում ուղեւորների պահանջով) գնացքը կանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկից մինչեւ քառասունապատիկի չափով»:

Հոդված 5. Օրենսգրքի 141 հոդվածում`

ա) սանկցիայի «մինչեւ հինգ տոկոսի» բառերը փոխարինել «հիսուն տոկոսի» բառեռով,

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

Միջպետական եւ հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման գոտում հաղորդակցության ուղիների եւ գովազդի տեղադրման եւ դրանց շահագործման օրենքով սահմանված պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ յոթապատիկի չափով:

Հոդված 6. Օրենսգրքի 144 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 144. Ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղային գծանցումների եւ ճանապարհային այլ կառույցների անվտանգության, շահագործման եւ կառուցման պահանջները խախտելը

Ավտոմոբիլային ճանապարհները, երկաթուղային գծանցումները եւ գծանցները, ճանապարհային այլ կառույցները անվտանգ վիճակում պահելու կանոնները խախտելը, երթեւեկության անվտանգությանը սպառնացող դեպքերում միջոցներ չձեռնարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսունապատիկի չափով:

Ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղային գծանցումների եւ գծանցների ճանապարհային այլ կառույցների խնամքի եւ պահպանման համալիր աշխատանքները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթապատիկից մինչեւ տասնապատիկի չափով:

Ավտոմոբիլային ճանապարհների եւ երկաթուղու ինժեներական շինություններն ու կառույցները, այդ թվում` կանգառները, արգելակման գոտիները, տրանսպորտային միջոցների կայանատեղերը, ձյունապաշտպան անտառաշերտերը, օտարման գոտուց դուրս գտնվող շրջանցման ուղիները, հակահեղեհային եւ հակաձնահոսային կառույցները, հակավթարային գրպաններն ոչ պատշաճ վիճակում պահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Ավտոմոբիլային ճանապարհների եւ երկաթուղագծերի երկայնքով, ճանապարհային նշաններ, լուսացույցեր, ազդանշանային սյուներ, պարսպող հարմարանքներ եւ այլ ճանապարհային կահավորանք չտեղադրելը, անհրաժեշտ նշագծումներ չկատարելը կամ ժամանակին չվերականգնելը, այդ թվում ծառաէտման աշխատանքներ չկատարելը, որոնք սպառնում են երթեւեկության անվտանգությանը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով:

Ավտոմոբիլային ճանապարհների եւ երկաթուղագծերի կառուցման կարգը խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

Հոդված 7. Օրենսգրքի 219 հոդվածի «141-144» թվերից հետո ավելացնել «(բացառությամբ ընդհանուր օգտագործման նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների)» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 224 հոդվածից հանել՝ «137 հոդվածի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերով» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 226 հոդվածի առաջին մասից հանել «137 եւ » բառերը, «138 հոդվածներով» բառերը փոխարինել «138 հոդվածով» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 229 հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24411 հոդվածով`

«Հոդված 24411 Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 1201 , 137 հոդվածի առաջին եւ երկրորդ մասով, 1371 -1373 հոդվածներով, 141 հոդվածի 2-րդ մասով, 144 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների գործերը:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչության պետը, նրա տեղակալները, տարածքային բաժինների պետերը»: