Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա) եւ բ) ենթակետերում «վճարներ» բառից հետո ավելացնել «բացառությամբ ընդերքօգտագործման վճար հանդիսացող բնօգտագործման վճարների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հանել «ընդերքի» բառը, «օգտագործման,» բառից հետո լրացնել «ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության» բառերը, իսկ «բնօգտագործման,» եւ «ծավալների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ընդերքօգտագործման)» բառերը:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ա), բ), գ) եւ դ) ենթակետերը, իսկ «զ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«զ) ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ»:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետից եւ 2-րդ մասի գ) ենթակետից հանել «օգտակար հանածոների» բառերը:
Հոդված 5. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: