Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-10182-07.12.2010-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխությունները եւ լրացումներն անհրաժեշտ է նախատեսել նախագծի 1-ին հոդվածից առաջ` պահպանելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխվող հոդվածների հաջորդականությունը, իսկ նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներով կատարվող փոփոխությունները եւ լրացումները նախատեսել մեկ հոդվածով, քանի որ հիշյալ փոփոխությունները կատարվում են «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միեւնույն` 22-րդ հոդվածում:

Հոդված 1. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հանել «ընդերքի» բառը, «օգտագործման,» բառից հետո լրացնել «ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության» բառերը, իսկ «բնօգտագործման,» եւ «ծավալների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ընդերքօգտագործման)» բառերը:

Հոդված 2. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ա), բ), գ) եւ դ) ենթակետերը ուժը կորցրած ճանաչել, իսկ «զ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«զ) ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ»:9-րդ կետի ա) եւ բ) ենթակետերում «վճարներ» բառից հետո լրացնել «բացառությամբ ընդերքօգտագործման վճար հանդիսացող բնօգտագործման վճարների» բառերը:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետից եւ 2-րդ մասի գ) կետից  հանել «օգտակար հանածոների» բառերը:

Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: