Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի «19.2» թվից հետո լրացնել «,19.4» թիվը:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 19.4 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 19.4. Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը
1. ազնիվ, գունավոր եւ հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
2. վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
3. շինանյութերի արտադրության հումքի, այդ թվում` երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի եւ բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
4. գունագեղ քարերի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
5. մետաղագործական, քիմիական, թեթեւ եւ արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
6. հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`
- արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան - արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան -բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան |
բազային տուրքի 5000-ապատիկի չափով բազային տուրքի 500-ապատիկի չափով բազային տուրքի 500-ապատիկի չափով |
7. ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար`
ֆիզիկական անձանցից |
բազային տուրքի չափով բազային տուրքի 10-ապատիկի չափով |
8. ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման համար` ֆիզիկական անձանցից իրավաբանական անձանցից |
բազային տուրքի չափով բազային տուրքի 10-ապատիկի չափով» |
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: