Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1048-10.12.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ին ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածը:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով

«Հոդված 17.1. Ներմուծվող չափման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը

Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող չափման միջոցների վերաբերյալ չափագիտության ազգային մարմնին տրամադրում են ամսական տեղեկատվություն»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: