Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
«Հոդված 17.1. Ներմուծված չափման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը
Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրում չափագիտության ազգային մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: