Armenian ARMSCII Armenian
Կ-1049-10.12.2010-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ազգային մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունը

Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետություն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման վերաբերյալ  ազգային մարմնին եւ գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին տեղեկատվություն են տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը «միջազգային պայմանագրերին» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  օրվան հաջորդող օրվանից: