ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-21 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ հոդվածով`
«Հոդված 4.1. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման եւ փորձաքննական եզրակացություն տրամադրելու համար սույն գլխով սահմանված ժամկետները չեն տարածվում քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վրա:
2. Քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը ձեռնարկողին է տրվում փաստաթղթերը ստանալուց հետո առավելագույնը 15-օրյա ժամկետում: Սույն կետով սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից ձեռնարկողին պատասխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական:
3. Քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: