Հոդված 1 . «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի N ՀՕ-193 օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Աուդիտորական ծառայությունների իրականացման բնագավառում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում տվյալ բնագավառը կարգավորող օրենքներին եւ այլ իրավական ակտերին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: