Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-189-10.12.2003-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ օրենք/ հոդված 4-ը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մասով՝.

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ օրենք/ հոդված 4-ը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մասով՝.

«Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների նկատմամբ հսկողության ռեժիմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից»:

Հոդված 2. Օրենքի Հոդված 3-ում վերջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝.

«պատրաստուկ՝ ֆիզիկական տարբեր վիճակում գտնվող նյութերի ցանկացած խառնուրդ, որը պարունակում է Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկում ընդգրկված մեկ կամ մեկից ավելի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր:»:

Հոդված 3. Օրենքի Հոդված 11-ը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով՝.

«5. Պատրաստուկների նկատմամբ կիրառվում են հսկման նույնատիպ միջոցներ, որոնք նախատեսված են դրանցում պարունակվող հսկման ենթակա թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի նկատմամբ: Երկու կամ ավելի թմրամիջոցներ եւ/կամ հոգեմետ նյութեր պարունակող պատրաստուկները, ենթարկվում են այդ նյութերից առավել խիստ հսկվող նյութի հսկման ռեժիմին:

6. Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված նյութ պարունակող պատրաստուկները, որոնք ունեն այնպիսի բաղադրություն, որ չարաշահման վտանգը բացակայում է կամ աննշան է, եւ այդ նյութը չի կարող առանձնացվել մատչելի ձեւերով եւ այն քանակներով, որոնց ժամանակ հնարավոր են ապօրինի կիրառումն ու չարաշահումը, կարող են իրավասու մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով չենթարկվել հսկողության միջոցների: Այդ կարգի մեջ նշվում են նման պատրաստուկների հանդեպ կիրառվող հսկողության միջոցները»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից :


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ

Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով :

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո եւ ի իրացումն դրա 4-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության Կառավարությունը իր՝ 21.08.2003թ. «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմը /ցանկը/ հաստատելու մասին» որոշմամբ հաստատեց վերոհիշյալ ցուցակները:

Սակայն առ այսօր գոյություն չունի ենթաօրենսդրական որեւէ նորմատիվ ակտ, որը կսահմաներ նյութերի հսկման ռեժիմը՝ ըստ ցուցակների: Այս առումով անհրաժեշտ է օրենքի 4-րդ հոդվածում ավելացնել համապատասխան այն մասը, որը վկայակոչելով, Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի պետական կառավարման իրավասու մարմինը կհաստատի նշված չորս ցուցակներում ընդգրկված նյութերի հսկման ռեժիմը:

Օրենքում «պատրաստուկ» հասկացությունը սահմանելու անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այդ հասկացությունը նախատեսվում է օգտագործել օրենքի՝ սույն փաթեթի 4-րդ կետում առաջարկվող լրացման տեքստում :

Հոդված 3-ով սահմանված դրույթները եւ ձեւակերպումը բխում են ՄԱԿ-ի 1961 թ. թմրաբեր միջոցների մասին միասնական եւ 1971 թ. հոգեմետ նյութերի մասին կոնվենցիաներից, որոնց Հայաստանի Հանրապետությունը միացել է տասը տարի առաջ, եւ ենթակա են կատարման:

Որպես օրինակ ասենք, որ այս կետի բացակայությունը թույլ չի տա ազատ վաճառել բնակչության մեջ լայնորեն կիրառվող եւ չարաշահումների վտանգից գործնականում զուրկ այնպիսի դեղեր /պատրաստուկներ/, ինչպիսիք են՝ կորվալոլը, վալոկորդինը /պարունակում են ֆենոբարբիտալ հոգեմետ նյութը/, սոլպադեինը, պանադեինը /պարունակում են կոդեին թմրաբեր միջոցը/ եւ մի շարք այլ դեղեր: