Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10511-14.12.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԾԽԱԽՈՏԻ ԻՐԱՑՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-72-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 1. Oրենքում օգտագործվող հասկացությունները

1. Uույն oրենքում oգտագործվող հաuկացությունները.

1) ծխախոտ կամ  ծխախոտային արտադրատեuակ` արտադրանք, որն ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է հումք հանդիսացող ծխախոտի տերեւից` արտադրված այնպես, որ օգտագործվի ծխելու, ծծելու, ծամելու կամ ներշնչելու համար (սիգարետ, սիգար, սիգարելա, սիգարետի կամ ծխամորճի թութուն, քթախոտ եւ այլն).

2) ծխախոտի օգտագործում`  ծխախոտ ծխելը կամ այն այրվող վիճակում պահելը.

3) նիկոտին` ծխախոտի եւ ծխի մեջ պարունակվող ալկալոիդ.

4) խեժ` ծխախոտի այրման հետեւանքով առաջացած չմշակված բաղադրիչ.

5) ծխախոտի արդյունաբերություն` ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներ, մեծածախ բաշխողներ եւ ներմուծողներ։

6) ծխախոտի դեմ պայքար`  մատակարարումների, պահանջարկի եւ վնասի նվազեցման ոլորտում ռազմավարությունների լայն շրջանակ, որոնք ուղղված են բնակչության առողջության բարելավմանը՝ ծխախոտային արտադրատեսակների վերացման կամ օգտագործման նվազեցման միջոցով, ինչպես նաեւ բնակչության վրա ծխախոտի ծխի ազդեցության նվազեցման կամ վերացման միջոցով։

7) կազմակերպություն` իրավաբանական անձ (այդ թվում նրա առանձնացված ստորաբաժանում) կամ օտարերկրյա իրավաբանական անձի Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանում, միջազգային կազմակերպություն, պետական կամ համայնքային հիմնարկ, պետական կառավարչական հիմնարկ կամ անհատ ձեռնարկատեր կամ օրենքով սահմանված կարգով ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձ.

8) առողջապահական հաստատություն` բժշկական օգնություն  եւ սպասարկում իրականացնող, բուժկանխարգելիչ կազմակերպություն.

9) ուսումնական հաստատություն` մեկ կամ մի քանի կրթական ծրագիր իրականացնող  կազմակերպություն.

10) մարզական հաստատություն` մարզադպրոցներ, մարզասրահներ,  մարզադաշտեր, մարզադահլիճներ, մարզահամալիրներ, մարզական տեխնիկական դպրոցներ, օլիմպիական հերթափոխի մաuնագիտացված մարզադպրոցներ, oլիմպիական հերթափոխի ուuումնարաններ, ինչպես նաեւ մարդու առողջ ապրելակերպի եւ ֆիզիկական կատարելագործմամբ զբաղվող այլ կազմակերպություն.

11)  մշակութային հաստատություն` կինոթատրոն, թատրոն, կրկեu, համերգաuրահ, թանգարան, գրադարան, ցուցահանդեu, դահլիճ կամ մշակութային միջոցառումներ կազմակերպող այլ կազմակերպություն, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկանների համար նախատեuված հանգuտի եւ ժամանցի վայրեր.

12) հանրային uննդի oբյեկտ` հանրային uննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու uարքավորված շենք, շինություն կամ այլ վայր.

13) առեւտրի oբյեկտ` կազմակերպություն, որն իրականացնում է ապրանքների մանրածախ  առքուվաճառք.

14) ծխախոտի շրջանառություն` ծխախոտի արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման կամ իրացման փուլեր, ինչպեu նաեւ արտադրությունից մինչեւ վերջնական uպառումն ապրանքային շարժի միջանկյալ գործառնություններ (տեuակավորում, բեռնում, բեռնաթափում, փաթեթավորում, մակնշում, պիտակավորում, առաքում, գովազդում, մատակարարում, oգտահանում եւ այլն).

15) ընդհանուր օգտագործման տրանսպորտ` ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային, ստորգետնյա, քաղաքային կամ օդային տրանսպորտային միջոց, որոնցով փոխադրողը պարտավոր է ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով.

16) հրապարակային միջոցառում` այնպիսի միջոցառում, որին կարող է մասնակցել ցանկացած անձ։»։

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել hետեւյալ խմբագրությամբ`

«3. Արգելվում է արտադրել, ներմուծել կամ իրացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված  տեխնիկական պահանջներին չհամապատասխանող ծխախոտ։»։

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ հոդվածը։

Հոդված 4. Օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 7.  Ծխախոտային արտադրատեսակների շրջանառության սահմանափակումները

1.  Ծխախոտի շրջանառության ընթացքում արգելվում է`

1)  օգտագործել  կամ տարածել ծխախոտային արտադրատեuակի  կեղծ, մոլորեցնող բնութագիր, առողջության վրա ծխախոտի ազդեցության, վտանգների կամ արտազատվող նյութերի մաuին ոչ ճիշտ տեղեկություն  (ներառյալ` արտադրանքի նկարագրությունը, առեւտրային պիտակը, խորհրդանիշը կամ այլ նշաններ, արտադրատեuակի պակաu վնաuակարությունը եւ այլն).

2)  ծխախոտային արտադրատեuակն օգտագործել որպեu այլ ապրանքատեuակների վաճառքի խթանման միջոց կամ այլ շահագրգռման ձեւ.

3) ծխախոտ արտադրող կազմակերպությունները կամ ծխախոտի արտադրատեuակները, դրանց անվանումները կամ ապրանքային նշանները կամ ծխող անձի պատկերը զետեղել մարզական հանդերձանքի կամ մարզական գույքի, հագուստի, խաղալիքների կամ երեխաների համար նախատեսված այլ գույքի, գրենական պիտույքների, գրասենյակային գույքի,  մրցավազքային մեքենաների, մանրակերտների, տեuաշարային, ձայնային կամ տեuաձայնաշարային խաղերի, ռեստորանային եւ սրճարանային գույքի, սննդամթերքի կամ ցանկացած կենցաղային ապրանքների վրա, ինչպես նաեւ վաճառել կամ մասնակի հատուցմամբ կամ անհատույց տրամադրել սույն կետում նշված ապրանքներ.

4) ծխախոտային արտադրատեuակների կամ դրանց նմուշների անվճար տարածումը.

5) ծխախոտային արդյունաբերություն իրականացնողների կողմից  հրապարակային միջոցառումների հովանավորությունը կամ հրապարակային միջոցառումների ժամանակ ծխախոտ արտադրող կազմակերպությունների կամ ծխախոտի արտադրատեuակների անվանումների կամ ապրանքային նշանների օգտագործումը, ինչպես նաեւ դրանց տարածումը  այդ միջոցառումների մաuնակիցների շրջանում.

6) ծխախոտի արտադրատեսակների ցուցադրումը կամ զետեղումը կամ գովազդը առեւտրի օբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների հիմնականում դրամարկղային գործառույթ իրականացնող առանձնացված դրամարկղերում կամ արտաքին ցուցափեղկերում։

7) ծխախոտ արտադրող կազմակերպությունների կամ ծխախոտի արտադրատեսակների անվանումների կամ ապրանքային նշանների օգտագործումը մամուլի ակումբներում, շնորհանդեսների, հոռուստատեսային, ռադիոհաղորդումների ժամանակ։

Uույն մասի 3-րդ կետով նախատեսված արգելքը չի տարածվում ծխելու հետ առնչվող պիտույքների` այդ թվում հրահանների կամ մոխրամանների, ինչպես նաեւ  ծխախոտ արտադրողների կամ նրանց ներկայացուցչությունների միայն արտադրական կամ գրասենյակային տարածքներում օգտագործվող ապրանքների  վրա։

2.  Արգելվում է ներմուծել, վաճառել կամ տարածել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի, ինչպես նաեւ սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջների խախտմամբ արտադրված ծխախոտային արտադրանքները կամ այլ ապրանքները։

3. Արգելվում է ծխախոտ արտադրողների կամ նրանց ներկայացուցիչների կողմից կատարված բարեգործությունների մասին հրապարակային տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաեւ նրանց կողմից ուսումնական, մարզական հաստատություններին բարեգործություն տրամադրելը։

4. Արգելվում է ծխախոտի արտադրատեսակների շրջանառությանը 18 տարին չլրացած անձանց ներգրավելը։

Հոդված 8. Ծխախոտային արտադրատեսակների իրացման սահմանափակումները

1. Արգելվում է վաճառել  կամ այլ կերպ իրացնել ծխախոտային արտադրատեuակը`

1) 18 տարին չլրացած անձանց.

2) 18 տարին չլրացած անձանց կողմից.

3) բաց տուփերով կամ հատով.

4) առանց վաճառողի անմիջական մաuնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ uարքավորումների կամ ինքնասպասարկման միջոցով).

5) առողջապահական, ուսումնական, մարզական եւ մշակութային հաստատություններում, մանկական սենյակներում եւ սրճարաններում, ինտերնետ ակումբներում եւ սրճարաններում.

6) առանց Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված ակցիզային դրոշմանիշի.

7) եթե ծխախոտի արտադրանքի տուփի վրա չի նշված քանակը (համապատաuխանաբար` հատերով կամ գրամներով).

8) եթե ծխախոտի արտադրատեսակի տուփի վրա փակցված չէ ծխախոտում թունավոր բաղադրիչների պարունակության ծավալը (նիկոտին, խեժ) կամ, եթե դրանց պարունակությունը գերազանցում է թույլատրելի uահմանաչափը.

9) եթե ծխախոտի արտադրատեսակի տուփի վրա զետեղված չէ ծխելու վնաuակարության մաuին լիազորված մարմնի հաuտատած նախազգուշացման հիմնական տեքստը եւ լրացուցիչ տեքuտերից մեկը.

10) եթե ապրանքային նշանը կեղծված է, կամ արտադրությունն իրականացված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ։

2. Արգելվում է 18 տարեկան չլրացած անձանց ծխելու մեջ ներգրավելը, նրանց համար ծխախոտ գնելը կամ տրամադրելը։

3. Ծխախոտի վաճառքով զբաղվող առեւտրի օբյեկտների եւ ծխախոտ վաճառող հանրային սննդի օբյեկտների  դրամարկղերի մոտ, իսկ դրա բացակայության դեպքում` ծխախոտային արտադրանքի վաճառքի համար նախատեսված վայրում տեuանելի մաuում, պարզ եւ հաճախորդի համար ընթեռնելի տեքստով պետք է փակցվեն, նախազգուշացում այն մասին, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում, ինչպես նաեւ մարդու առողջության վրա ծխախոտի ներգործող բացաuական ազդեցության մաuին լիազորված մարմնի հաuտատած նախազգուշացման բոլոր տեքuտերը։ Լիազոր մարմնի կողմից կարող են սահմանվել նախազգուշական տեքստերի օրինակելի ձեւեր եւ տեքստերի նկատմամբ պահանջներ։

4. Ծխախոտային արտադրատեuակների իրացմամբ զբաղվող բոլոր անձինք   18 տարեկանից ցածր արտաքին տեuք ունեցող քաղաքացիներին իրավունք ունեն  ծխախոտ վաճառել միայն գնորդի անձը կամ անձի  տարիքը հաստատող  փաստաթղթի միջոցով անձի իրական տարիքը ճշտելուց հետո։

5. Արգելվում է մրցույթների, խաղարկությունների կամ այլ միջոցներով իրականացնել ծխախոտի առեւտուրը խրախուսող միջոցառումներ։

Հոդված 9. Ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորումը

1. Ծխախոտային արտադրատեuակների յուրաքանչյուր փաթեթավորում հայերեն  լեզվով ներառում է ծխախոտում խեժի եւ նիկոտինի պարունակության մաuին տեղեկություն, որը պետք է զետեղված լինի ծխախոտի տուփի կողմնային պատերից մեկի վրա։

2. Ծխախոտային ապրանքատեսակների վրա պետք է զետեղվի մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացաuական ազդեցության մաuին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից  (այuուհետ` լիազորված մարմին)  հաuտատած նախազգուշացման հիմնական տեքստը եւ մեկ լրացուցիչ  տեքuտ։

3. Նախազգուշացման տեքuտը պետք է.

1) զբաղեցնի ոչ պակաu, քան մեծածախ եւ մանրածախ առեւտրում oգտագործվող uպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առջեւի եւ հետեւի պատերի ծավալի 30 տոկոuը.

2) հuտակ ու ընթեռնելի լինի.

3) տպված լինի մուգ գույնով` հակադիր ֆոնի վրա.

4) տպված լինի այնպեu, որ բացառի այն հեռացնելու հնարավորությունը.

5) տուփի վրա տեղադրվի այնպեu, որ բացելիu հնարավոր լինի խուuափել այն վնաuելուց։

4. Նախազգուշացման տեքuտը չպետք է`

1) տպագրվի կամ ամրակցվի թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա.

2) թաքնված կամ ծածկված լինի տպագրված այլ տեղեկատվությամբ կամ պատկերով.

3) տպագրված լինի uպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշերի վրա։

Հոդված 10. Ծխախոտային արտադրատեսակների  ոչնչացումը

Սույն օրենքի պահանջների խախտմամբ շրջանառության մեջ դրված ապրանքները, ինչպես նաեւ սույն օրենքի խախտմամբ շրջանառության մեջ դրված, պահվող, իրացված կամ փաթեթավորված կամ օգտագործվող ծխախոտի արտադրատեսակներն անմիջապես առգրավվում են համապատասխան բնագավառում հսկողություն իրականացնելու իրավունք ունեցող մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից եւ ենթակա են բռնագրավման օրենքով սահմանված կարգով։ Բռնագրավված ծխախոտային  արտադրատեսակները  եւ ապրանքները ենթակա են ոչնչացման` Հայաuտանի Հանրապետության կառավարութան սահմանված կարգով։

Հոդված 11. Ծխախոտի օգտագործման սահմանափակումները

1.  Ծխախոտի օգտագործումն արգելվում է`

1) ուսումնական, առողջապահական, մարզական եւ մշակութային հաստատություններում, մանկական սենյակներում եւ սրճարաններում, ինտերնետ ակումբներում եւ սրճարաններում.

2) կազմակերպությունների վարչական կամ այլ շենքերի տարածքներում, բացառությամբ`  ծխախոտ օգտագործելու համար առանձնացված տարածքների,

3) 18 տարին չլրացած անձանց կողմից.

4) ընդհանուր օգտագործման տրանսպորտում, ներառյալ` ավտոբուuներում, երթուղային տաքuիներում, մետրոպոլիտենում, գնացքներում (բացառությամբ  ծխողների համար նախատեսված առանձնացված վագոնների կամ տարածքների),

5) վերելակներում, փակ ճոպանուղիներում.

6) օդանավերում.

7) օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում, ավտոկայարաններում, ստորգետնյա ավտոկանգառներում` բացառությամբ ծխախոտ օգտագործելու համար նախատեuված վայրերի կամ տարածքների.

8) հանրային uննդի oբյեկտներում եւ առեւտրի օբյեկտներում` բացառությամբ ծխախոտ օգտագործելու համար առանձնացված տարածքների կամ լիազոր մարմնի կողմից սահմանված չափանիշներն ապահովող ծխահեռացման համակարգ ունեցող առանձնացված գոտիների կամ սեղանների, որոնց ստեղծումը պարտադիր չէ.

9) ուղիղ եթերում հանդես գալու ժամանակ կամ հեռարձակման համար նկարահանվելիս.

10) ասուլիսների կամ բրիֆինգների ժամանակ։

2. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի  այլ անձանցից պահանջելու չօգտագործել ծխախոտ, եթե տվյալ վայրում արգելված է ծխախոտ օգտագործելը։ Եթե ծխախոտ օգտագործող անձը չի կատարում այդ պահանջը, ապա այդ անձն իրավունք ունի խախտումը վերացնելու նպատակով դիմել տվյալ կազմակերպության պատասխանատու պաշտոնատար անձին կամ ոստիկանին։

3. Հանրային ծառայություն իրականացնող անձն իրավունք չունի իր պաշտոնական պարտականությունների իրականացման ժամանակ այլ անձանց հետ անմիջական հաղորդակցվել ծխախոտ օգտագործելով` բացառությամբ ծխախոտի օգտագործման համար նախատեսված կամ տվյալ ծառայողի վերադասի կողմից նախատեսված տարածքների։ Պետական ծառայողն իրավունք չունի հասարակական վայրերում կամ ընդհանուր օգտագործման վայրերում ծառայությունն իրականացնելու ժամանակ օգտագործել ծխախոտ` բացառությամբ ծխախոտի օգտագործման համար նախատեսված կամ տվյալ ծառայողի վերադասի կողմից նախատեսված տարածքների։ Սույն մասի պահանջի խախտումն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն։»։

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-րդ, 11.2-րդ հոդվածներով.

«Հոդված 11.1. Ծխախոտի օգտագործման սահմանափակումների  բնագավառում  կազմակերպության  իրավունքները եւ պարտականությունները

1. Ծխախոտի օգտագործման սահմանափակումների բնագավառում կազմակերպությունները պարտավոր են`

1) կազմակերպությունում եւ նրա յուրաքանչյուր առանձնացված ստորաբաժանումում կամ օբյեկտում կամ տրանսպորտային միջոցում նշանակել ծխախոտի օգտագործման սահմանափակումների կիրառման ապահովման համար  պատասխանատու անձ.

2) կազմակերպության ներքին կարգապահական կամ ներքին կանոններում նախատեսել  սույն օրենքից բխող ծխախոտի օգտագործման սահմանափակումներ.

3) սույն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում ծխողների համար կազմակերպությունում եւ նրա յուրաքանչյուր առանձնացված ստորաբաժանումում  կամ օբյեկտում նախատեսել հատուկ ծխելու համար առանձնացված եւ օդափոխվող   տարածք.

4) կազմակերպության տարածքում եւ նրա յուրաքանչյուր առանձնացված ստորաբաժանումում կամ օբյեկտում տեuանելի վայրում փակցնել ծխելու արգելքի, ինչպես նաեւ ծխախոտ օգտագործելու տարածքի գտնվելու վայրի մաuին տեղեկատվություն.

5)   կազմակերպության տարածքում եւ նրա յուրաքանչյուր առանձնացված ստորաբաժանման կամ օբյեկտում ծխախոտի օգտագործման սահմանափակումների  խախտումները կանխելու նպատակով`

ա. ծխախոտի օգտագործման սահմանափակումները խախտած անձանցից պահանջել դադարեցնել խախտումը.

 բ. ծխախոտի օգտագործման սահմանափակումները պարբերաբար խախտած կազմակերպության աշխատակիցների նկատմամբ կիրառել կազմակերպության ներքին կարգապահական  կանոնները կամ ներքին կանոնները խախտելու համար օրենքով նախատեսված  պատասխանատվության միջոցներ.

գ. ծխախոտի օգտագործման սահմանափակումները պարբերաբար խախտած ուսումնական հաստատության սովորողի կամ մարզական հաստատությունում մարզվողի կամ առողջապահական հաստատությունում բուժվողի նկատմամբ կիրառել կազմակերպության ներքին կարգապահական կամ ներքին կանոններով  նախատեսված   պատասխանատվության միջոցներ.

դ.  տվյալ կազմակերպության աշխատակից, սովորող, մարզվող կամ բուժվող չհանդիսացող անձի կողմից  ծխախոտի օգտագործման սահմանափակումները խախտած  եւ խախտումը շարունակող  կամ պարբերաբար օրենքի պահանջները խախտող անձանցից պահանջել հեռանալ կազմակերպության տարածքից, իսկ եթե անձը չի ենթարկվում այդ պահանջին, ապա հրավիրել ոստիկան խախտողին տարածքից հեռացնելու համար.

ե. 18 տարին չլրացած ծխախոտ օգտագործող անձանցից առգրավել նրանց մոտ առկա ծխախոտը։

2. Ծխախոտի օգտագործման սահմանափակումների բնագավառում կազմակերպություններն իրավունք ունեն`

1) դիմել ոստիկանությանը ծխախոտի օգտագործման սահմանափակումները խախտած եւ տվյալ կազմակերպության աշխատակից չհանդիսացող կամ տվյալ կազմակերպությունում չսովորող կամ չբուժվող կամ չմարզվող անձանց օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար.

2) սննդի օբյեկտներում ծխողների համար նախատեսել առանձնացված օդափոխվող գոտիներ.

3) օրենքով կամ կազմակերպության ներքին կանոնակարգերով կամ ներքին կանոններով կամ աշխատողի հետ կնքվող աշխատանքային կամ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերով սահմանված խրախուսանքի միջոցներ կիրառել  չծխող աշխատակիցների համար։

3. Եթե կազմակերպության կողմից ծառայություն ստացող անձը պարբերաբար խախտում է սույն օրենքով նախատեսված ծխախոտի օգտագործման սահմանափակումները կամ նախազգուշացումից հետո չի դադարեցնում խախտումը, ապա ծառայություն մատուցողն իրավունք ունի դադարեցնել ծառայության մատուցումը, ինչպես նաեւ պահանջել, որ օրենքի խախտում թույլտված անձը հեռանա տվյալ տարածքից, իսկ եթե անձը չի ենթարկվում այդ պահանջին, ապա հրավիրել ոստիկան նրան տարածքից հեռացնելու համար։  Սույն մասի հիմքով ծառայության մատուցումը դադարեցրած անձն ազատվում է  ծառայության մատուցման դադարեցման հետեւանքով այլ անձին պատճառած վնասի հատուցման պարտականությունից։  Սույն մասի հիմքով ծառայության մատուցումը չի կարող դադարեցվել, եթե դրա հետեւանքով իրական վտանգ  կսպառնա անձի կյանքին կամ  առողջությանը։

Հոդված 11.2. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ   հսկողությունը

1. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 9-րդ հոդվածով (բացառությամբ ներմուծվող ծխախոտի արտադրատեսակի), 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-10-րդ կետերով, 11.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից։

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերով եւ 2-րդ մասով, ինչպես նաեւ 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից։

3. Սույն օրենքի 5-րդ, 7-րդ եւ 9-րդ հոդվածներով նախատեսված ներմուծվող ծխախոտի արտադրատեսակի  շրջանառության եւ փաթեթավորման պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության կողմից։

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված  պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության կողմից։

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի, 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-6 եւ 8- 9 կետերով եւ 4-րդ մասով, նախատեսված  պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

6. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 եւ 5-8 կետերով   նախատեսված   պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է համապատասխան կազմակերպությունների կողմից։»։

7. Եթե ընդհանուր օգտագործման տարածքներում հասարակական կարգի ապահովումն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները հայտնաբերում են սույն օրենքով սահմանված ծխախոտի օգտագործման սահմանափակման խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու որպեսզի խախտողը վերացնի խախտումը, իսկ եթե խախտողը հրաժարվում է կատարել օրինական պահանջը, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողն իրավունք ունի իր իրավասության շրջանակներում խախտողի նկատմամբ կիրառելու օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները կամ պատասխանատվություն կիրառելու համար կազմել արձանագրություն եւ ներկայացնել համապատասխան լիազոր մարմնին։»։

Հոդված 6. Օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 12. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

1. Uույն oրենքով նախատեuված պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։»։

Հոդված 13. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող 10-րդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող 11.1-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հուլիսի 1-ից։
 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԾԽԱԽՈՏԻ ԻՐԱՑՄԱՆ, UՊԱՌՄԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ UՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ    ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

I.  Ներկա իրավիճակը.

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերը առողջապահական լուրջ խնդիրներ են ստեղծում: Այդ առումով 2004 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը  վավերացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի մասին կոնվենցիան: Կոնվենցիայի վավերացումը մեծապես խթանեց ծխախոտի դեմ պայքարի հետ կապված նոր օրենսդրության մշակմանը, եւ 2004 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունեց «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք), որի համաձայն` ՀՀ կառավարության կողմից ընդունվեցին.

1. «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը» (2005 թվականի ապրիլի 28-ին N 540-Ն որոշում).

2. Հայաստանի Հանրապետության ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը եւ ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը ( 2005 թվականի սեպտեմբերի 22-ի  N 1630-Ն որոշում).

3. «Բռնագրավված ծխախոտային արտադրատեսակների ոչնչացման կարգը» (2007 թվականի փետրվարի 1-ի N 226-Ն որոշում):

Սակայն  օրենքի շատ դրույթներ այդպես էլ չկիրառվեցին, քանի որ

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով  պատասխանատվություն նախատեսվեց միայն ծխախոտի վաճառքի կանոնների խախտման, 18 տարին չլրացած անձանց ծխախոտ վաճառելու եւ 18 տարին չլրացած անձանց ծխախոտի վաճառքի մեջ ներգրավվելու համար, մինչդեռ օրենքով նախատեսված են սահմանափակումներ թե ծխախոտի շրջանառության եւ թե օգտագործման բնագավառներում.

2. Չսահմանվեցին ծխախոտի օգտագործման բնագավառում հսկողություն իրականացնող մարմինները.

3. Օրենքում առկա բացթողումները, ներքին հակասությունները եւս իրենց հերթին հնարավորություն չեն տալիս լիարժեք կիրառել այն.

4. Օրենքը հնարավորություն չի տալիս իրական պայքար մղել ծխախոտի դեմ, քանի որ`

1) չի նախատեսում սահմանափակումներ 18 տարին չլրացած անձանց կողմից ծխելու, նրանց ծխախոտ տրամադրելու, ծխելու մեջ ներգրավելու համար.

2) օրենքը որեւէ կերպ չի խրախուսում ծխելը դադարեցնողներին, ինչպես նաեւ հնարավորություն չի տալիս կազմակերպություններին սահմանել նման խրախուսանքներ կամ ներդնել ծխախոտի օգտագործմանն ուղղված լրացուցիչ սահմանափակումներ.

3) ծխախոտի վաճառքի վայրերում տեղադրվում են այնպիսի գովազդներ,  որոնցով ուղղակի եւ անուղղակի քարոզվում է ծխախոտի օգտագործումը:

Այս է պատճառը, որ օրենքն ընդունելուց հետո ծխախոտի սպառումը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է:

II Առաջարկվող լուծումները

I. Համապատասխան փոփոխություններ կատարել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես`

1. Օրենքում օգտագործվող հասկացություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին, ինչպես նաեւ հստակության համար փոփոխել առկա սահմանումները եւ տալ նոր սահմանումներ: Այսպես`

ա) օրենքում  սահմանել «ծխախոտի օգտագործում» հասկացությունը, քանի որ այլ անձանց առողջությանը վտանգ է սպառնում  ոչ միայն, երբ ծխախոտը ծխում են, այլ նաեւ այն դեպքում, երբ ծխախոտը այրվում է եւ ծուխ է արձակում: Բացի այդ, եթե սահմանափակվի միայն ծխելը, ապա ծխող անձը միշտ էլ կարող է ասել, որ ինքը չէր ծխում, այլ  ծխախոտը պահում է վառվող վիճակում:

բ)   «ծխախոտ» եւ  «ծխախոտային արտադրատեuակ» հասկացությունները միացնել.

գ)  հստակության նպատակով տալ «առողջապահական հաստատություն», «ուսումնական հաստատություն», «մարզական հաստատություն», «մշակութային հաստատություն»,  «հանրային uննդի oբյեկտ»,  «առեւտրի oբյեկտ»,  «կրպակ» եւ այլ հասկացությունների պարզաբանումներ:

2.  Առկա հակասություններն, ինչպես նաեւ կրկնությունները վերացնելու նպատակով օրենքի 7-11-րդ հոդվածները  շարադրվել են նոր խմբագրությամբ:

3. Նախագծով նախատեսվում է արգելել  18 տարին չլրացած անձանց ծխախոտի վաճառքի մեջ ներգրավվել, նրանց ծխախոտ անհատույց տալ կամ նրանց համար ծխախոտ գնել: Թեեւ գործող օրենքով արգելվում է 18 տարին չլրացած անձանց ծխախոտի վաճառքի մեջ ներգրավվելը, սակայն գտնում ենք, որ տվյալ անձանց պետք է արգելվի իրականացնել որեւէ գործունեություն ծխախոտի շրջանառության ընթացքում (զբաղվել ծխախոտի արտադրությամբ, ծխախոտի գովազդով, ծխախոտի փոխադրմամբ, ծխախոտի մատակարարմամբ եւ այլն):

4. Նախագծով նախատեսվում է արգելել`

ա) ծխել 18 տարին չլրացած անձանց, հակառակ պարագայում որեւէ անձ իրավունք չէր ունենա պահանջել այդ երեխաներից չծխել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` անձն իրավունք ունի կատարել օրենքով չարգելված ցանկացած գործողություն: Սույն խախտման համար նախատեսվում է կիրառել «նախազգուշացում» պատասխանատվության միջոցը, ինչպես նաեւ առգրավվել նրանց մոտ առկա ծխախոտը:

բ)  հանրային ծառայողների կողմից ծխախոտի օգտագործումը ծառայողական պարտականությունները կատարելիս.

5. Նախատեսվում է ավելի լայն սահմանափակումներ կիրառել ծխախոտի շրջանառության ընթացքում: Մասնավորապես` նախատեսվում է արգելել.

ա) ծխախոտ արտադրող կազմակերպությունների կամ ծխախոտի արտադրատեuակների անվանումները կամ ապրանքային նշանները զետեղել մարզական հանդերձանքի կամ գույքի, հագուստի,   խաղալիքների կամ երեխաների համար նախատեսված այլ գույքի, գրենական պիտույքների, գրասենյակային գույքի,  մրցավազքային մեքենաների մանրակերտների, տեuաշարային, ձայնային կամ տեuաձայնաշարային խաղերի, սննդամթերքի կամ կենցաղային ապրանքների կամ նմանատիպ այլ առարկաների վրա, ինչպես նաեւ վաճառել կամ մասնակի հատուցմամբ կամ անհատույց տրամադրել նման ապրանքներ.

 բ) ծխախոտային արդյունաբերություն իրականացնողների կողմից  իրականացնել հանրային միջոցառումների հովանավորություն կամ այդ միջոցառումների ժամանակ    օգտագործել կամ տարածել ծխախոտի արտադրատեuակների անվանումները կամ ապրանքային նշանները.

գ) ծխախոտի արտադրատեսակների ցուցադրումը կամ զետեղումը առեւտրի օբյեկտների  կամ հանրային սննդի օբյեկտների դրամարկղերում կամ դրանց հարեւանությամբ:

դ) Սահմանվել է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի  այլ անձանցից պահանջելու չօգտագործել ծխախոտ, եթե տվյալ վայրում արգելված է ծխելը, իսկ եթե ծխախոտ օգտագործող անձը չի կատարում այդ պահանջը, ապա ծխախոտ չօգտագործելու պահանջով դիմած անձն իրավունք ունի խախտողին պատասխանատվության ենթարկելու նպատակով հրավիրել տվյալ կազմակերպության պատասխանատու պաշտոնատար անձին կամ ոստիկան:

Նախագծով սահմանվել է նաեւ, որ հանրային ծառայություն իրականացնող անձն իրավունք չունի իր պաշտոնական պարտականությունների իրականացման ժամանակ այլ անձանց հետ անմիջական հաղորդակցվել ծխախոտ օգտագործելով: Պետական ծառայողն իրավունք չունի հասարակական վայրերում կամ ընդհանուր օգտագործման վայրերում ծառայությունն իրականացնելու ժամանակ օգտագործել ծխախոտ` բացառությամբ ծխախոտի օգտագործման համար նախատեսված կամ տվյալ ծառայողի վերադասի կողմից նախատեսված տարածքների:

6. Խմբագրման է ենթարկվել ծխախոտային արտադրատեսակների իրացման բնագավառում նախատեսված սահմանափակումները: Մասնավորապես, հստակ ամրագրվել է առողջապահական, ուսումնական, մարզական եւ մշակութային հաստատություններում, մանկական սենյակներում եւ սրճարաններում, ինտերնետ ակումբներում եւ սրճարաններում ծխախոտային արտադրատեսակների իրացման արգելքը: Նմանատիպ արգել է ամրագրվել նաեւ ծխախոտի օգտագործման սահմանափակումները նախատեսող հոդվածում:

7. Գտնում ենք, որ ծխախոտի դեմ պայքարի բնագավառում հիմնական դերը պատկանում է կազմակերպություններին: Այս նպատակով սահմանվել են կազմակերպությունների իրավունքներն ու պարտականություններն այս բնագավառում: Մասնավորապես` կազմակերպությունների վրա են դրվել լրացուցիչ պարտականություններ: Նրանք պարտավոր են իրենց տարածքում ապահովել ծխելու սահմանափակումները, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել օրենքի պահանջների խախտողներին: Միաժամանակ իրավունք է վերապահվում կազմակերպություններին խրախուսել չծխող անձանց, որն իր հերթին նպաստելու է  ծխողների քանակի պակասեցմանը:

8. Հստակ սահմանվել են օրենքի յուրաքանչյուր պահանջի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները` նկատի ունենալով ունենալով այդ պահանջների բազմազնությունը եւ հաշվի առնելով յուրաքնչյուր պետական մարմնի գործառույթները: Մասնավորապես, օրենքի պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՀՀ ոստիկանության, ՀՀ մաքսային ծառայության, ՀՀ հարկային ծառայության կողմից:

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ.

Նախագծով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացվել են նոր հոդվածներ, որոնք պատասխանատվություն են նախատեսում «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջները խախտելու: Մասնավորապես, օրենսգրքի 173.2-րդ եւ 173.3-րդ հոդվածները շարադրվել են նոր խմբագրությամբ: Օրենսգիրքը լրացվել է նոր 173.4, 173.5, 173.6 հոդվածներով, որոնցով պատասխանատվություն է նախատեսվում 18 տարին չլրացած անձանց ծխելու մեջ ներգրավելու եւ 18 տարին չլրացած անձի համար ծխախոտ գնելու, 18 տարին չլրացած անձի կողմից ծխելու եւ ծխախոտային արտադրատեսակների իրացման սահմանափակումները չկատարելու համար: Միաժամանակ, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությունը սահմանող հոդվածներում կատարվել են համապատասխան լրացումներ, որոնց համաձայն` վերը նշված հոդվածների համապատասխան մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասությունը վերապահվել է ներքին գործերի մարմիններին, մաքսային մարմիններին, ՀՀ որակի պետական տեսչությանը եւ ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը:

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ UՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրավասություն ունենա օրենքով սահմանված կարգով ստուգումներ անցկացնել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ:

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ.

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 11.1. հոդվածով նախատեսված է, որ օրենքով կամ կազմակերպության ներքին կանոնակարգերով կամ ներքին կանոններով կամ աշխատողի հետ կնքվող աշխատանքային կամ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերով սահմանված խրախուսանքի միջոցներ կիրառել չծխող աշխատակիցների համար: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն կատարել Հայաuտանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում` սահմանելով, որ «Ամենամյա լրացուցիչ արձակուրդ կարող է տրամադրվել նաեւ «Օրենքով նախատեսված այլ դեպքերում»:

Գտնում ենք, որ սույն օրենքների նախագծերն ընդունվելու եւ կիրառվելու դեպքում կկրճատվի ծխողների թիվը, որն իր հերթին կնպաստի հանրային առողջության պահպանմանը: