Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի N ՀՕ-258 օրենքում կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները.
1) օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «31» թվից, իսկ «բ» կետը «29 (երրորդ մաս)» բառերից հետո լրացնել «34 (չորրորդ մաս)» բառերով,
2) օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության եւ ռադիոյի բաժանորդային վարձը վճարելու եւ տրանսպորտից օգտվելու համար սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողին տրվում է փոխհատուցում յուրաքանչյուր ամիս 1800 դրամի չափով:, իսկ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին (զավակներին, ամուսնուն, ծնողներին, ինչպես նաեւ սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանած կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին) տրվում է փոխհատուցում յուրաքանչյուր ամիս 5000 դրամի չափով:
Ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում եւ վճարվում է մեկ ընդհանուր փոխհատուցում:
Ընտանիքի անդամի պահանջով փոխհատուցման նրա բաժինն առանձնացվում է եւ վճարվում առանձին:
Փոխհատուցման բաժնի առանձնացումը կատարվում է այն ամսվա հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:
Ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիս փոխհատուցման չափը չի փոխվում: »:
3) օրենքի 36-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով եւ պայմաններով:
Զինծառայողները արձակուրդի անցկացման վայր մեկնելիս եւ արձակուրդից վերադառնալիս՝ ընտանիքի նրանց ուղեկցող անդամները քաղաքային, մերձքաղաքային եւ միջքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից) օգտվում են համապատասխան զորամասերի հաշվին:»
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիընդունումը նպատակ է հետապնդում օրենքով առանձին խմբերի քաղաքացիների համար նախատեսված անվճար եւ զեղջ սակագներով ծառայություններից օգտվելու արտոնությունները փոխարինել դրամական փոխհատուցմամբ: