Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-10552-15.12.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել` հետեւյալ բովանդակությամբ 189.11. հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 189.11. ԿԵՂԾ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՅՑԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Կեղծ վավերականության պայմաններ պարունակող հայցագիր ներկայացնելը, (ստորագրելը) առաջացնում է տուգանքի նշանակում` այն ներկայացնող (ստորագրող) անձի նկատմամբ` սահմանված նվազագույն ամսեկան աշխատավարձի հինգ  հարյուրապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է` «Հայցագրերը քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի ընդունմամբ, որով ապահովվում է կեղծված վավերականության պայմաններ պարունակող հայցագրերի ներկայացման դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: