ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ (ՖԵՐՄԵՐԱՅԻՆ) ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունը` (այսուհետ` ֆերմերային տնտեսություն) ընդհանուր սեփականության ներքո գույք ունեցող, սեփական մասնակցությամբ համատեղ արտադրական եւ այլ տնտեսական գործունեություն (գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում, պահպանում, տեղափոխում եւ իրացում) իրականացնող ազգակցական եւ (կամ) բարեկամական կապով կապված անձանց միություն է:
2. Ֆերմերային տնտեսություն կարող է ստեղծվել մեկ եւ ավելի անձանց կողմից:
3. Ֆերմերային տնտեսությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում առաց իրավաբանական անձ ստեղծելու:
4. Առաց իրավաբանական անձ ստեղծելու ֆերմերային տնտեսությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության իրավական կարգավորումը իրականացվում է կոմերցիոն կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց գործունեության կարգավորման համար սահմանաված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահնաված կարգով, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով, այլ օրենքներով, կամ նորմատիվ իրավական ակտերով, կամ չի բխում այդ իրավահարաբերությունների բնույթից:
5. Ֆերմերային տնտեսությունը կարող է ճանաչվել գյուղատնտեսական ապրանքարտադրող` օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 2. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
1.Պետական իշխանության, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները համագործակցում են ֆերմերային տնտեսությունների ստեղծման եւ նրանց գործունեության իարականացման գործում, ֆերմերային տնտեսություններին ցուցաբերելով աջակցություն այդ թվում ֆինանսական եւ այլ միջոցները ֆերմերային տնտեսություններին մատչելի դարցնելու նպատակով ստեղծելով համապատասխան տնտեսագիտական եւ սոցիալական ենթակառուցվացքներ, ինչպես նաեւ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» եւ «Գյուղատնտեսության զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Պետական իշխանության, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին արգելվում է միջամտել ֆերմերային տնտեսությունների տնտեսական, կամ այլ գործունեությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ԳԼՈՒԽ 2.
ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 3. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Ֆերմերային տնտեսություն ստեղծելու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:
2. ֆերմերային տնտեսության անդամ կարող լինել.
1) ամուսինները, նրանց ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը, թոռները, ինչպես նաեւ յուրաքան?յուր ամուսնու տատը ու պապը, բայց ոչ ավել քան երեք ընտանիքից:
Ֆերմերային տնտեսության անդամների երեխաները, թոռները, եղբայրները եւ քուրերը կարող են անդամագրվել ֆերմերային տնտեսությունում տասնվեց տարեկան դառնալուց հետո:
2) ֆերմերային տնտեսության ղեկավարի հետ ազգակցական կապի մեջ չգտնվող անձինք, որոնց թվաքանակը մեկ ֆերմերային տնտեսությունում չի կարող գերազանցել հինգ անձը:
ՀՈԴՎԱԾ 4. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
1. Մեկ անձի կողմից ֆերմերային տնտեսություն ստեղծելու դեպքում համաձայնագրի կնքում չի պահանջվում:
2. Ֆերմերային տնտեսություն ստեղծելու վերաբերյալ ցանկություն հայտնած քաղաքացիները միմիյանց հետ կնքում են համաձայնագիր:
3. Ֆերմերային տնտեսություն ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) պետք է պարունակի տեղեկություններ.
1) ֆերմերային տնտեսության անդամների վերաբերյալ,
2) ֆերմերային տնտեսության անդամներից մեկին` այդ տնտեսության ղեկավար ճանաչելու վերաբերյալ, ֆերմերային տնտեսության ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ ֆերմերային տնտեսությունների ղեկավարման կարգով: Ֆերմերային տնտեսությունների ղեկավարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
3) ֆերմերային տնտեսության անդամների իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ,
4) ֆերմերային տնտեսության գույքի գոյացման, այդ գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգի վերաբերյալ,
5) ֆերմերային տնտեսության անդամ ընդունելու եւ անդամությունից դուրս գալու կարգի վերաբերյալ,
6) ֆերմերային տնտեսության գործունեության արդյունքում ստացված պտուղների, ապրանքների եւ եկամուտի բաշխման կարգի վերաբերյալ:
4. Համաձայնագրին կցվում են ֆերմերային տնտեսություն ստեղծելու ցանկություն հայտնած անձանց ազգակցական կապը հաստատող փաստաթղթերի պատճենները:
5. Համաձայանգիրը ստորագրվում է ֆերմերային տնտեսության բոլոր անդամների կողմից:
6. Ֆերմերային տնտեսության անդամների ցանկությամբ, համաձայնագրում կարող են ներառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհակասող այլ պայմաններ:
7. Ֆերմերայաին տնտեսության անդամների փոփոխությունները պետք է ներառվեն համաձայնագրում:
ՀՈԴՎԱԾ 5. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
1. Ֆերմերային տնտեսությունը համարվում է ստեղծված` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
2. Ֆերմերային տնտեսությունների պետական գրանցումը իրականացվում է ֆիզիկական անձանց որպես անհատ ձեռնարկատերեր գրանցելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3.
ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
ՀՈԴՎԱԾ 6. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ
1. Ֆերմերային տնտեսության գույքի կազմի մեջ կարող են մտնել` հողամասեր, տնկիներ, տնտեսական եւ այլ շենքեր, մելորացիոն եւ այլ շինություններ, մթերատու եւ բանող անասուններ, թռչուններ, գյուղատնտեսական տեխնիկա եւ այլ սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գույք եւ ֆերմերային տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ միջոցներ:
2. ֆերմերային տնտեսության գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղները, ապրանքները եւ եկամուտը հանդիսանում է ֆերմերային տնտեսության անդամների ընդհանուր գույքը:
3. Ֆերմերային տնտեսության գույքը նրա անդամներին պատկանում է համատեղ սեփականության իրավունքով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջեւ կնքված համաձայնագրով:
Ֆերմերային տնտեսության գուքի բաժնային սեփականության դեպքում, ֆերմերային տնտեսության անդամների բաժնե?ասերը սահմանվում են ֆերմերային տնտեսության անդամների միջեւ կնքված համաձայնագրով:
4. Ֆերմերային տնտեսության գույքի կազմում ընդգրկված ապրանքների ցանկը, ֆերմերային տնտեսության գույքի կազմավորման կարգը սահմանվում է ֆերմերային տնտեսության անդամների կողմից` փոխադարձ համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 7. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Ֆերմերային տնտեսության անդամները համատեղ տիրապետում եւ օգտագործում են ֆերմերային տնտեսության գույքը:
ՀՈԴՎԱԾ 8. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
1.Ֆերմերային տնտեսության գույքի տնօրինման կարգը սահմանվում է սույն օրենքի 4-րդ հոդվածում սահմանված ֆերմերային տնտեսության անդամների միջեւ կնքված համաձայնագրով:
2. Ֆերմերային տնտեսության գույքի տնօրինումը իրականացնում է ֆերմերային տնտեսության ղեկավարը` ֆերմերային տնտեսության շահերի նպատակով:
3. Ֆերմերային տնտեսության շահերի նպատակով, ֆերմերային տնտեսության ղեկավարի կնքած գործարքների համար պատասխանատու է ֆերմերային տնտեսությունը` իր գույքով:
4. Ֆերմերային տնտեսության ղեկավարի կնքած գործարքը համարվում է ֆերմերային տնտեսության շահերի համար կնքված, եթե չի ապացուցվել, որ այն կնքվել է ֆերմերային տնտեսության ղեկավարի անձնական շահի համար:
ՀՈԴՎԱԾ 9. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ
1. Ֆերմերային տնտեսության կազմից նրա անդամներից մեկի դուրս գալու դեպքում ֆերմերային տնտեսության հողամասերը եւ արտադության միջոցները բաժանման ենթակա չեն:
2. Ֆերմերային տնտեսության կազմից դուրս եկած անձը իրավունք ունի ստանալու դրամական փոխհատուցում` ֆերմերային տնտեսության ընդհանուր սեփականության իրավունքում իր ունեցած բաժնեմասի չափով: Դրամական փոխհատուցման վճարման ժամկետը որոշվում է ֆերմերային տնտեսության անդամների փոխադարձ համաձայնությամբ, համաձայնության բացակայության դեպքում այն որոշվում է դատական կարգով եւ չի կարող գերազանցել մեկ տարին` հաշված ֆերմերային տնտեսության անդամի կողմից ֆերմերային տնտեսությունից դուրս գալու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահից:
3. Ֆերմերային տնտեսությունից դուրս եկած անձը, դուրս գալու պահից հաշված երկու տարվա ընթացքում կրում է սուբսիդիար պատասխանատվություն մինչեւ իր դուրս գալու պահը ֆերմերային տնտեսության գործունեության արդյունքում առաջացած պարտավորությունների համր` ֆերմերային տնտեսության սեփականությունում իր բաժնեմասի արժեքի սահմաններում:
4. Ֆերմերային տնտեսության կազմից նրա բոլոր անդամների դուրս գալու հետեւանքով ֆերմերային տնտեսության վերացման դեպքում, ֆերմերային տնտեսության գույքը ենթակա է բաժանման նրա անդամների մեջեւ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանաված կարգով:
ՀՈԴՎԱԾ 10. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԺԱՌԱՆԳԵԼԸ
ֆերմերային տնտեսության գույքը ժառանգելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանաված կարգով:
ԳԼՈՒԽ 4.
ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒ ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 11. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՎ(ԿԱՄ) ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒ ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
1. Ֆերմերային տնտեսություն ստեղծելու եւ նրա գործունեության իրականացման համար, գյուղատնտեսական նշանակության հողերից կարող են տրամադրվել եւ(կամ) ձեռք բերվել հողոմասեր:
2. Ֆերմերային տնտեսության գործունեության իրականացման համար անհրաժեշտ շենքերի, շինությունների եւ կառուցների շինարարության համար տրամադրվում եւ(կամ) ձեռք են բերվում գյուղատնտեսական նշանակության եւ(կամ) այլ կատեգորիայի հողամասեր:
3. Ֆերմերային տնտեսություն ստեղծելու եւ նրա գործունեության իրականացման համար տրամադրված եւ(կամ) ձեռք բերված հողամասերը ձեւավորվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 12. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ` ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Ֆերմերային տնտեսություն ստեղծելու եւ գործունեություն ծավալելու նպատակով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից հողամասեր ձեռք բերելու շահագռգռված անձինք պետական իշխանության գործադիր մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին ներկայացնում են հայցագիր, որում նշվում է.
1) հողամասի օգտագործման նպատակը (ստեղծում, ֆերմերային տնտեսական գործունեության իրականացում, դրա ընդլայնում),
2) տրամադրվող հողամասի նկատմամբ հայցվող իրավունքը (սեփականության կամ վարձակալության),
3) հողամասը սեփականության իրավունքով տրամադրելու պայմանները (վճարի դիմաց, կամ անհատույց),
4) հողամասի վարձակալության ժամկետը,
5) տրամադրվող հողամասի չափսերի (մակերեսի) հիմնավորումը (ֆերմերային տնտեսության անդամների քանակը, ֆերմերային տնտեսության գործունեության տեսակները),
6) հողամասի ենթադրյալ տեղակայման վայրը:
2. Հայցագրին կցվում է ֆերմերային տնտեսության անդամների միջեւ սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կարգով կնքված համաձայնագիրը:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հայցագրի, կամ պետական իշխանության գործադիր մարմնի ցուցումով տեղական ինքնակառավարման մարմինը, կամ նրա հանձնարարությամբ համապատասխան հողհատկացման մարմինը, հաշվի առնելով տարածքի գոտիականությունը, մեկ ամսվա ընթացքում ապահովում է հողամասի սահմանների նախագծի նախապատրաստումը եւ հաստատում է այն:
4. Պետական իշխանության գործադիր մարմինը, կամ տեղական ինքնակառավարման մարմինը տասնչորս օրվա ընթացքում ընդունում է որոշում (վարչական ակտ) հայցվող հողամասը սեփականության իրավունքով վճարի դիմաց, կամ անհատույց կամ վարձակալական հիմունքներով տրամադրելու մասին, որոշմանը կցելով այդ հողամասի սահմանների նախագիծը:
5. Ֆերմերային տնտեսության ստեղծման, գործունեության իրականացման կամ ընդլայնման վերաբերյալ հողամասի առուվաճառքի, կամ վարձակալության պայմանագիրը կնքվում է, դիմողի կողմից հողամասի կադաստրային քարտեզը (գծագիրը) պետական իշխանության գործադիր մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին ներկայացնելուց` յոթ օրվա ընթացքում:
6. Պետական իշխանության գործադիր մարմնի, կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, ֆերմերային տնտեսություն ստեղծելու եւ ֆերմերային գործունեություն իրականացնելու նպատակով հողամաս հատկացնելու պահանջը մերժելու մասին, կարող է բողոքարկվել վերադասության կարգով` «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կամ դատական կարգով` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
7. Ֆերմերային տնտեսությունների համար որոնց հիմնական գործունեությունը համարվում է այգեգործությունը, բանջարաբուծությունը, ծաղկաբուծությունը, խաղողաբուծությունը, սերմնաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, ձկնաբուծությունը կամ գյուղատնտեսական ապրանքների արտադրության նպատակով այլ գործունեությունը որոնց համար պահանջում է հողամասի օգտագործում` հողամասի նվազագույն չափսերը չեն սահմանվում:
ԳԼՈՒԽ 5
ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 14. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ֆերմերային տնտեսություն նոր անդամներ կարող են ընդունվել սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
2. Ֆերմերային տնտեսություն նոր անդամի ընդունումը իրականացվում է անդամագրվող անձի հայցագրի հիման վրա, ֆերմերային տնտեսության անդամների փոխհամաձայնությամբ:
3. Ֆերմերային տնտեսության անդամությունը դադարում է, տվյալ անդամի ֆերմերային տնտեսության անդամությունից դուրս գալու կամ մահվան դեպքում:
4. Ֆերմերային տնտեսության անդամությունից դուրս գալու հիմքվ անդամությունը դադարում է տվյալ անձի հայցագրի հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 15. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ֆերմերային տնտեսության անդամները փոխադարձ համաձայնությամբ սահմանում են ֆերմերային տնտեսության ներքին կանոնակարգը, հաշվի առնելով որակավորումը եւ տնտեսական անհրաժեշտությունը` սահմանում են ֆերմերային տնտեսության անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ պարտականությունները չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունը:
2. Ֆերմերային տնտեսության յուրաքանչյուր անդամ, ֆերմերային տնտեսության գործունեության արդյունքում գոյացած ընդհանուր եկամուտներից, դրամական եւ(կամ) բնամեթերքի (պտուղ, արտադրանք) ձեւով, բաժին ստանալու իրավունք ունի (ֆերմերային տնտեսության յուրաքանչյուր անդամի անձնական եկամուտ): Ֆերմերային տնտեսության յուրաքանչյուր անդամին վճարվող անձնական եկամուտի չափը որոշվում է ֆերմերային տնտեսության անդամների միջեւ կնքված համաձայնագրին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 16. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ
1. Ֆերմերային տնտեսության անդամների փոխհամաձայնությամբ, այդ տնտեսության անդամներից մեկը ճանաչվում է տվյալ ֆերմերային տնտեսության ղեկավար: Եթե ֆերմերային տնտեսությունը ստեղծվել է մեկ անձի կողմից, ապա նա հանդիսանում է այդ ֆերմերային տնտեսության ղեկավարը:
2. Ֆերմերային տնտեսության ղեկավարը պարտավոր է բարեխղճորեն եւ ողջամիտ գործել ի շահ իր կողմից ներկայացվող ֆերմերային տնտեսության, եւ իրավունք չունի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կխախտեն ֆերմերային տնտեսության եւ նրա անդամների իրավունքներն ու օրինական շահերը:
ՀՈԴՎԱԾ 17. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ֆերմերային տնտեսության ղեկավարը.
1) կազմակերպում է ֆերմերային տնտեսության աշխատանքները,
2) առանց լիազորագրի հանդես է գալիս ֆերմերային տնտեսության անունից, այդ թվում ներկայացնում է նրա շահերը եւ կնքում գործարքներ,
3) տալիս է ֆերմերային տնտեսության անունից գործելու լիազորագրեր
4) աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում է ֆերմերային տնտեսության վարձու աշխատողներին
5) կազմակերպում է ֆերմերային տնտեսությունում հաշվառման իրականացման եւ հաշվետվություններ ներկայացնելու գործառույթները,
6) իրականացնում է ֆերմերային տնտեսության անդամների կողմից հաստատված համաձայնագրով սահմանաված այլ լիազորություններ:
ՀՈԴՎԱԾ 17. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
1. Ֆերմերային տնտեսության ղեկավարի կողմից իր լիազորություններից ինքնակամ հրաժարվելու, կամ մահվան, կամ վեց ամսից ավել ժամկետով պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, ֆերմերային տնտեսության անդամների փոխադարձ համաձայնությամբ ֆերմերային տնտեսության ղեկավար է ճանաչվում այդ ֆերմերային տնտեսության մեկ այլ անդամ:
2. Ֆերմերային տնտեսության ղեկավարի փոփոխությունը պետք է ամրագրվի` ֆերմերային տնտեսության անդամների կողմից սույն օրենքի 4-րդ հոդվածում սահմանված կարգով կնքված համաձայնագրում:
3. Ֆերմերային տնտեսության ղեկավարի փոփոխությունը չի առաջացնում այդ անձի տվյալ ֆերմերային տնտեսության անդամության դադարեցում:
ԳԼՈՒԽ 6
ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 19. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Ֆերմերային տնտեսության գործունեության հիմնական տեսակներ են հանդիսանում գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը եւ վերամշակումը, ինչպես նաեւ սեփական արտադրության գյուղատնտեսական ապրանքների փոխադրումը (տեղափոխումը), պահեստավորումը եւ իրացումը:
2. Ֆերմերային տնտեսության անդամները ելնելով սեփական շահից, ինքնուրույն որոշում են ֆերմերային տնտեսության գործունեության տեսակները եւ գյուղատնտեսական ապրանքների արտադրության ծավալը:
3. Սեփական կարիքների համար փոխադրումներ են համարվում, ֆերմերային տնտեսության ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվող այն փոխադրումերը, որի արդյունքում ֆերմերային տնտեսության կարիքների համար տեղափոխվում է.
1) հումք, անասնակեր,
2) արտադրված եւ(կամ) վերամշակված գյուղատնտեսական ապրանքներ,
3) գյուղատնտեսական տեխնիկա եւ(կամ) դրանց պահեստամասեր,
4) սերմեր,
5) պարարտանյութեր,
6) վառելիքաքսուքային նյութեր
7) այլ բեռներ:
ԳԼՈՒԽ 7
ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՎՈՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 20. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՎՈՐՈՒՄԸ
Ֆերմերային տնտեսությունները, իրենց ձեռնարկատիրական գործունեության համակարգման, ընդհանուր գույքային շահերի ներկայացման եւ պաշտպանության նպատակով, փոխադարձ համաձայնությամբ կարող են ստեղծել միավորումներ` տարածքային եւ ճյուղային հատկանիշներով ասոցիացիաների կամ ֆերմերային տնտեսությունների միությունների ձեւով, ինչպես նաեւ կարող են հանդես գալ որպես առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների` հիմնադիր, մասնակից, կամ անդամ:
ԳԼՈՒԽ 8
ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 21. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Ֆերմերային տնտեսությունը դադարում է.
1) դադարման մասին` ֆերմերային տնտեսության անդամների միաձայն որոշման դեպքում,
2) ֆերմերային տնտեսությունում, ֆերմերային տենտեսության գործունեությունը շարունակելու ցանկություն ունեցող ոչ մի անդամ, կամ ժառանգ չմնալու դեպքում,
3) ֆերմերային տնտեսության անվճարունակության (սնանկության) դեպքում,
4) ֆերմերային տնտեսության գույքային բազայի հիման վրա արտադրական կոոպերատիվ, կամ տնտեսական ընկերակցություն ստեղծելու դեպքում,
5) Դատական ակտի հիման վրա:
2. Ֆերմերային տնտեսության դադարման վերաբերյալ առաջացած վեճերը ենթակա են քննության դատական կարգով:
ՀՈԴՎԱԾ 22. ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Ֆերմերային տնտեսությունը դադարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կանոնների համաձայն, եթե այլ բան չի բխում օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերից, կամ իրավահարաբերությունների էությունից:
ՀՈԴՎԱԾ 23. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ (ՖԵՐՄԵՐԱՅԻՆ) ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գյուղատնտեսության զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու հետ եւ այդ օրենքի նախագծի հիմնավորումներրն վերաբերվում են նաեւ «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին` նախագծում ներկայացված դրույթներին վերաբերվող հիմնավորումների շրջանակում: