Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1059-20.12.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության մաքuային oրենuգրքի (6 հուլիuի 2000 թվական, ՀO-83) 102-րդ հոդվածի 1-ին մասի աղյուuակում, ըuտ ԱՏԳ ԱԱ-ի համապատաuխան տողերի, կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.
 
Ծածկագիրն
ըuտ ԱՏԳ ԱԱ
Ապրանքի  նկարագիրը
Ներմուծում
(%)
Արտահանում
(%)
0401
Կաթ եւ սերուցք, ոչ խտացրած, առանց շաքարի եւ այլ քաղցրացնող նյութերի
15
0
0402 99
Խտացրած կաթ
15
0
0406
Պանիր եւ կաթնաշոռ
15
0
0407
Թռչունների ձվեր
15
0
0409
Բնական մեղր
15
0
0603
Կտրած ծաղիկներ եւ կոկոններ, որոնք պիտանի են ծաղկեփնջերի պատրաստման եւ այլ դեկորատիվ նպատակների  համար, բնական, չորացրած, ներկած, սպիտակեցված, ներծծված կամ այլ կերպ պատրաստված
15
0
0901 21 000
Բոված սուրճ կոֆեինով
15
0
0901 22 000
Բոված սուրճ առանց կոֆեինի
15
0
0901 90
այլ
15
0
1101
Ցորենի ալյուր կամ տարեկանի ալյուր
15
0
1102
Այլ հացազգիներից ստացված ալյուր, բացառությամբ ցորենի ալյուրը կամ տարեկանի ալյուրը
15
0
1601
Երշիկեղեն եւ մսից պատրաստված  համանման այլ մթերքներ
15
0
1602
Մսից, անասունի ներքին օրգաններից, գլխից, վերջույթներից կամ արյունից պատրաստված պատրաստի կամ պահածոյացված ապրանքներ
15
0
1704
Շաքարավազից պատրաստված հրուշակեղեն (ներառյալ սպիտակ շոկոլադը), որոնք չեն պարունակում կակաո
15
0
1806
Շոկոլադ եւ այլ պատրաստի սննդամթերք, որոնք  կակաո են պարունակում
15
0
1902
Ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված մակարոնային արտադրանք, (մսից կամ այլ արտադրանքից պատրաստված) լցոնվածքով կամ առանց լցոնվածքի, պատրաստված այլ կերպ, այնպիսիք ինչպիսին են սպագետտին, մակարոնը, արիշտան, եղջյուրիկներ մակարոնի տեսակը, ալյուրից պատրաստվող արտադրանք, որին ավելացվում է պանիր, կարտոֆիլ եւ ձու, տարբեր լցոնվածքներով խմորից պատրաստված արտադրանք (ռավիոլի), կապլեոնին, հացազգիներից պատրաստված ուտեստը (կուսկուս) պատրաստ կամ անպատրաստի, սննդում օգտագործելու համար
15
0
1905
Հաց, ալյուրից պատրաստված արտադրանք, խմորեղեն, թխվածքաբլիթ եւ կակո պարունակող կամ չպարունակող հացաթխվածքներ կամ ալյուրից պատրաստված արտադրանք, վաֆլու շերտեր, դատարկ պարկուճներ, որոնք պիտանի են դեղագործության մեջ օգտագործելու, վաֆլու շերտեր, որոնք նախատեսված են փաթաթելու համար, բրնձի թուղթ (բարձրորակ, փխրուն, բարակ, սպիտակ գույնի թուղթ խորթուբորդ մակերեսով, որը նման է ծծան թղթին) եւ համանման արտադրանք
15
0
2001
Մրգեր, բանջարեղեն, ընկույզ եւ բույսերի այլ ուտելի մասերը, որոնք պատրաստված կամ պահածոյացված են քացախի կամ քացախաթթվի ավելացմամբ
15
0
2002
Տոմատ
15
0
2004
Այլ սառեցված բանջարեղեն, որը պատրաստված կամ պահածոյացված է քացախի կամ քացախաթթվի ավելացմամբ, բացի 2006 ապրանքային դասակարգման ապրանքներից
15
0
2005
Այլ ոչ սառեցված բանջարեղեն, որը պատրաստված կամ պահածոյացված է քացախի կամ քացախաթթվի ավելացմամբ, ոչ սառեցված բացի 2006 ապրանքային դասակարգման ապրանքներից
15
0
2007
Ջեմ, մրգային դոնդող, մարմելադ, մրգային կամ ընկույզից պատրաստված պյուրե, մրգային կամ ընկույզից պատրաստված մածուկ, որոնք ստացվել են ջերմային մշակման արդյունքում, այդ թվում նաեւ շաքարի եւ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ
15
0
2009
Մրգերից եւ բանջարեղեններից ստացված հյութեր, առանց խմորման եւ սպիրտ չպարունակող, հավելմամբ եւ առանց հավելման
15
0
2101 11
Լուծվող սուրճ
15
0
2103
Սոուսների պատրաստման համար անհրաժեշտ հումքեր եւ պատրաստի սոուսներ, համային հավելումներ եւ խառը համեմունքներ, մանանեխի փոշի եւ պատրաստի մանանեխ
15
0
2105
Պաղպաղակ եւ կերակրի համար նախատեսված սառույցի այլ տեսակներ
15
0
2201 10
Ջրեր, ներառյալ բնական կամ արհեստական, հանքային, գազավորված, առանց շաքարավազի եւ այլ քաղցրացնող նյութերի  ավելացման
15
0
2202
Ջրեր, ներառյալ  հանքային կամ գազավորված   (Լիմոնադ,Կոլա) առանց շաքարավազի եւ այլ քաղցրացնող նյութերի  ավելացման
15
0
2501 00 91
Սննդի համար նախատեսված աղ
15
0
2515
Մարմար, տրավերտին կամ կրային  տուֆ, էկաուսին եւ կրաքարի այլ տեսակներ հուշարձանների եւ շինարարության համար, որոնց տեսակարար կշիռը 2,5 կգ եւ ավելի  է եւ ալաբաստր
15
0
2516
Գրանիտ, ծիրանաքար, բազալտ եւ ավազաքար, հուշարձանների եւ շինարարության համար նախատեսված քար, մանրացված եւ ոչ մանրացված
15
0
2523
Պորտլանդ ցեմենտ, կավահողային ցեմենտ, խարամային ցեմենտ
15
0
4818 10
Զուգարանի թուղթ
15
0
4818 20
Թաշկինակներ, կոսմետիկ անձեռոցիկներ կամ դեմքի համար նախատեսված անձեռոցիկներ եւ սրբիչներ
15
0
4819
Խաղաքարտի տուփ, արկղեր, պարկեր, փաթեթներ եւ փաթեթավորման համար նախատեսված թղթից, ստվարաթղթից, ցելյուլոզային բամբակից պատրաստված այլ նյութեր, քարտադարանների արկղեր, նամակների համար նախատեսված դարակաշարեր, ստվարաթղթից եւ թղթից պատրաստված համանման նյութեր
15
0
61
Հագուստի տարրեր եւ պարագաներ, տրիկոտաժե, մեքենայով գործված կամ ձեռագործ
15
0
62
Հագուստի տարրեր եւ պարագաներ,  բացի  տրիկոտաժից, մեքենայով  կամ ձեռագործ
15
0
64
Կոշիկ (բացի թիվ 6406 ապրանքային դասակարգումից)
15
0
6802
Մշակված քար (բացի թերթաքարից)  հուշարձանների եւ շինարարության համար, նրանից պատրաստված նյութեր, բացի  թիվ     6801  ապրանքային  դասակարգման  ապրանքներից, խճանկարների համար նախատեսված խորանարդիկներ եւ բնական քարի հիման վրա պատրաստված համանման  նյութեր (ներառյալ  թերթաքարը)  կամ առանց բնական քարի, բնական քարի  հատիկները, փշրանքները եւ փոշին  (ներառյալ  թերթաքարը) արհեստական ձեւով ներկածները
15
0
7101
Բնական կամ մշակված մարգարիտ, հղկված կամ առանց հղկելու, դասակարգված կամ ոչ դասակարգված, բայց  չշարված,   չշտկված, չամրացված, բնական կամ չմշակված մարգարիտ ժամանակավորապես շարված տեղափոխման հարմարավետության համար
15
0
7114
Ոսկյա կամ արծաթյա իրեր,  թանկարժեք մետաղներից  պատրաստված կամ թանկարժեք մետաղներով երեսպատված մետաղներ
15
0
7115
Թանկարժեք մետաղներից պատրաստված կամ թանկարժեք մետաղներով երեսպատված  այլ իրեր
15
0
9401
Կահույք ( բացի     թիվ    9402  ապրանքային  դասակարգման մեջ նշված կահույքը), մահճակալի փոխակերպվող կամ չփոխակերպվող կահույք կամ նրա մասերը
15
0
9403
Կահույք եւ նրա այլ մասերը
15
0

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկվող օրենքի նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքով սահմանված մեխանիզմներով պաշտպանել տեղական արտադրողներին: Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող բոլոր ապրանքների ներմուծման դեպքում դրանց նկատմամբ նախատեսվում է կիրառել 5%-ով ավել մաքսատուրք՝ ներկայումս գործող 10%-ի փոխարեն 15%:

Ի դեպ, սա այն նվազագույն հնարավորություններից մեկն է, որ մեր պետությունը կարող է անել ի պաշտպանություն տեղական արտադրողի:

Օրենքի փոփոխությունը որեւէ կերպ չի հակասում եւ չի խախտում մեր երկրի կողմից  միջազգային կառույցների նկատմամբ  ստանձնած որեւէ պարտավորության:

Օրինագիծը ուղղված է նաեւ ներքին շուկայում տեղական արտադրողին ներմուծողների դեմպինգային քաղաքականությունից պաշտպանելուն:

Հայաստանի Հանրապետություն հիմնական ապրանքները ներմուծվում են ԱՊՀ երկրներից: ԱՊՀ երկրներից ներկրված ապրանքների համար ներմուծողի կողմից  ծագման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում ներմուծված ապրանքները ընդհանրապես  ազատվում են մաքսատուրքից: Ստացվում է, որ սույն օրենքի նախագծի ընդունման դեպքում գնաճ տեղի չի ունենա:

Մաքսատուրքի բարձրացումը կազդի միայն ոչ ԱՊՀ երկրներից` Չինաստան, Թուրքիա, Միացյալ Արաբական Էմիրություններ եւ այլն, ներկրվող ապրանքների վրա, որոնց ինքնարժեքը այնքան ցածր է, որ նախատեսվող մաքսատուրքի  5% ավելացումը եւս որեւէ կերպ չի առաջացնի գնաճ: Ավելին, հիշյալ ավելացումը հնարավորություն կտա փոքր ինչ աշխուժացնել մրցակցությունը:

Նախագիծը ըստ էության նաեւ ստեղծում է պայմաններ երկրի բյուջե լրացուցիչ դրամական մուտքեր ապահովելու համար: