Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1063-21.12.2010-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի (27 նոյեմբերի 2008 թվականի, ՀՕ-211-Ն, այսուհետ` օրենք) 29-րդ հոդվածի 4-րդ մասում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով.

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի`

1) 2-րդ եւ 3-րդ մասերում «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Ոստիկանու-թյունը» բառով.

2) 4-րդ մասի առաջին նախադասությունում «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Ոստիկանությունն այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին եւ» բառերով, իսկ «,անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ» բառերը հանել, ինչպես նաեւ  4-րդ մասի վերջին նախադասությունում «եւ» շաղկապը փոխարինել «իսկ Ոստիկանությունը`» բառերով:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

5) «սույն օրենքով սահմանված կարգով ապաստանի դիմումների վերաբերյալ ընդունված վերջնական որոշումների մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը»:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 4-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«4) Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սահմանված կարգով տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ»:

Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությունում «լիազոր մարմինն» բառերը փոխարինել «Ոստիկանությունն» բառով.

Հոդված 6. Օրենքի 58-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «Լիազոր մարմինը վերջնական որոշումը կայացնելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում,» բառերը փոխարինել «Ոստիկանությունը, լիազոր մարմնի որոշման հիման վրա, հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 2-րդ մասի չորրորդ նախադասությունում «եւ» տառը փոխարինել «,իսկ Ոստիկանությունը`» բառերով:

Հոդված 7. Օրենքի 62-րդ հոդվածի 7-րդ մասում «Լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Ոստիկանությունը» բառով, «եւ» տառը փոխարինել ստորակետով, իսկ «նմուշը» բառից հետո լրացնել «եւ տրման կարգը» բառերով.

Հոդված  8. Օրենքի 64-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «մեկ տարվա» բառերը փոխարինել «երկու տարվա» բառերով, իսկ «լիազոր մարմին»  բառերը` «Ոստիկանություն» բառով:

2) 2-րդ մասի առաջին նախադասության «պետք է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, դիմեն լիազոր մարմին սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար: Այդ ժամկետում կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք չբերած անձինք» բառերը հանել:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հիմնավորում

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի /այսուհետ` Օրենք/ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանք-ներով.

1. Օրենքով փախստականին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամա-դրելու լիազորությունը վերապահվել է միգրացիայի հարցերով լիազոր մարմնին` ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը: Նշված փաստաթուղթը հանդիսանում է փախստականի անձը հաստատող փաստաթուղթ: Նման փաստաթղթերը որպես կանոն պետք է ունենան համա-պատասխան տեխնիկական պաշտպանվածության աստիճան: Ինչպես հայտնի է ՀՀ քաղաքացիների անձնագրերի տրամադրումն իրականացվում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ու նրա ստորաբաժանումների կողմից, որն էլ ապահովում է անձնագրերի պաշտպանվածությունը: Բացի դրանից անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախատեսված է անձնագրային նոր համակարգի ներդնում` կենսաչափական տվյալներով անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրում: Նման պայմաններում փախստականին տրվող կոնվենցիոն ճամփոր-դական փաստաթղթերի տեխնիկական տվյալները նույնպես պետք է համապա-տասխանեն քաղաքացիներին տրվող անձը հաստատող նոր փաստաթղթերին ներկա-յացվող պահանջներին:

ՀՀ ոստիկանության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ժամանակավորապես կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերում փախստականների տվյալները լրացվում են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից, մինչեւ խնդրի լուծումը: ՀՀ ոստիկանությունը համաձայնել է խնդրին լուծում տալ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով` ՀՀ ոստիկանությանը ճանաչելով կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրող լիազոր մարմին:

Ուստի նախագծի 1-ին, 2-րդ 5-րդ 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով  առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել օրենքի 29, 30, 36, 58, 64 հոդվածներում, որոնցով փախստականին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու լիազորությունը վերապահվում է ՀՀ ոստիկանությանը:

2. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն «Լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով վերջնական մերժում ստացած ապաստան հայցողների վերաբերյալ տեղեկացնում է Ոստիկանությանը»:

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է կատարել փոփոխություն, համաձայն որի` միգրացիայի հարցերով լիազոր մարմինը կպարտավորվի ապաստանի բոլոր դիմումների վերաբերյալ ընդունված վերջնական բոլոր որոշումների մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ Ոստիկանությանը, որպեսզի դրական որոշման դեպքում ՀՀ ոստիկանության կողմից փախստականին տրվի կոնվենցիոն ճամփորդական փաստա-թուղթ, իսկ բացասականի դեպքում` ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ լինի մերժում ստացած անձին ՀՀ տարածքից արտաքսման հարցի լուծմանը:

3. Օրենքի 62-րդ հոդվածի 7-րդ մասում առկա է բացթողում: Սահմանված է, որ ՀՀ կառավարությունը հաստատում է ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստա-տող փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակման կարգը եւ փաստաթղթի նմուշը:

Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ կառավարության կողմից հաս-տատել նաեւ այդ փաստաթղթի տրման կարգը:

4. Օրենքի 64-րդ հոդվածի համաձայն փախստականի եւ ժամանակավոր ապաս-տանի վկայականները կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակման համար դիմումը պետք է ներկայացվի օրենքն ուժի մեջ մտնելուց /24.01.2009թ./ հետո մեկ տարվա ընթացքում: Մինչդեռ փաստաթղթերի փոխանակման գործընթացը սկսվել է 2010թ. հունվարից` համաձայն ՀՀ կառավարության կողմից ընդունված «Փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու կարգ»-ի:

Բացի դրանից օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը հստակեցման կարիք ունի:

Ուստի նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է երկարաձգել փաստաթղթերի փոխանակման համար դիմելու ժամկետը, ինչպես նաեւ հստակեցնել 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած, սակայն փախստականի վկայական չստացած անձանց վերաբերյալ դրույթը:

5. Նախագծի 9-րդ հոդվածը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից: