Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10631-21.12.2010-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 սեպտեմբերի 2001 թվականի ՀՕ-229) 7-րդ հոդվածի 3-րդ մասում «Լիազոր պետական մարմինը» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության ոuտիկա-նության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական եւ» բառերը` «կոնվենցիոն» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հիմնավորում

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի /այսուհետ` Օրենք/ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանք-ներով.

1. Օրենքով փախստականին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամա-դրելու լիազորությունը վերապահվել է միգրացիայի հարցերով լիազոր մարմնին` ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը: Նշված փաստաթուղթը հանդիսանում է փախստականի անձը հաստատող փաստաթուղթ: Նման փաստաթղթերը որպես կանոն պետք է ունենան համա-պատասխան տեխնիկական պաշտպանվածության աստիճան: Ինչպես հայտնի է ՀՀ քաղաքացիների անձնագրերի տրամադրումն իրականացվում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ու նրա ստորաբաժանումների կողմից, որն էլ ապահովում է անձնագրերի պաշտպանվածությունը: Բացի դրանից անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախատեսված է անձնագրային նոր համակարգի ներդնում` կենսաչափական տվյալներով անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրում: Նման պայմաններում փախստականին տրվող կոնվենցիոն ճամփոր-դական փաստաթղթերի տեխնիկական տվյալները նույնպես պետք է համապա-տասխանեն քաղաքացիներին տրվող անձը հաստատող նոր փաստաթղթերին ներկա-յացվող պահանջներին:

ՀՀ ոստիկանության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ժամանակավորապես կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերում փախստականների տվյալները լրացվում են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից, մինչեւ խնդրի լուծումը: ՀՀ ոստիկանությունը համաձայնել է խնդրին լուծում տալ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով` ՀՀ ոստիկանությանը ճանաչելով կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրող լիազոր մարմին:

Ուստի նախագծի 1-ին, 2-րդ 5-րդ 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով  առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել օրենքի 29, 30, 36, 58, 64 հոդվածներում, որոնցով փախստականին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու լիազորությունը վերապահվում է ՀՀ ոստիկանությանը:

2. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն «Լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով վերջնական մերժում ստացած ապաստան հայցողների վերաբերյալ տեղեկացնում է Ոստիկանությանը»:

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է կատարել փոփոխություն, համաձայն որի` միգրացիայի հարցերով լիազոր մարմինը կպարտավորվի ապաստանի բոլոր դիմումների վերաբերյալ ընդունված վերջնական բոլոր որոշումների մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ Ոստիկանությանը, որպեսզի դրական որոշման դեպքում ՀՀ ոստիկանության կողմից փախստականին տրվի կոնվենցիոն ճամփորդական փաստա-թուղթ, իսկ բացասականի դեպքում` ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ լինի մերժում ստացած անձին ՀՀ տարածքից արտաքսման հարցի լուծմանը:

3. Օրենքի 62-րդ հոդվածի 7-րդ մասում առկա է բացթողում: Սահմանված է, որ ՀՀ կառավարությունը հաստատում է ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստա-տող փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակման կարգը եւ փաստաթղթի նմուշը:

Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ կառավարության կողմից հաս-տատել նաեւ այդ փաստաթղթի տրման կարգը:

4. Օրենքի 64-րդ հոդվածի համաձայն փախստականի եւ ժամանակավոր ապաս-տանի վկայականները կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակման համար դիմումը պետք է ներկայացվի օրենքն ուժի մեջ մտնելուց /24.01.2009թ./ հետո մեկ տարվա ընթացքում: Մինչդեռ փաստաթղթերի փոխանակման գործընթացը սկսվել է 2010թ. հունվարից` համաձայն ՀՀ կառավարության կողմից ընդունված «Փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու կարգ»-ի:

Բացի դրանից օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը հստակեցման կարիք ունի:

Ուստի նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է երկարաձգել փաստաթղթերի փոխանակման համար դիմելու ժամկետը, ինչպես նաեւ հստակեցնել 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած, սակայն փախստականի վկայական չստացած անձանց վերաբերյալ դրույթը:

5. Նախագծի 9-րդ հոդվածը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից: